|
|
Ավագ շաբաթ և Սուրբ ՀարությունԸնթացքի մեջ է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերն ու գործերը խորհրդանշող Ավագ շաբաթը: Բոլոր հավատացյալների, հատկապես քառասուն և ավելի օրեր պահեցողության մեջ գտնվողների համար, այս շաբաթն առանձնահատուկ նշանակություն ունի: Ավագ շաբաթվա և այն պսակող հրաշափառ Հարության տոնի խորհրդաբանության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի հետ: |
|
|
Հայերը բնօրրանում Ցեղասպանությունից հետոՈրքա՞ն հայ փրկվեց Ցեղասպանությունից: Ի՞նչ եղավ նրանց հետ հետագայում: Ի՞նչ է սպասվում Թուրքիային ծպտված հայերի զանգվածային ինքնաբա¬ցահայտումներից հետո: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է վերլուծա¬բան Սարգիս Հացպանյանի հետ: |
|
|
Լրացավ Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակըԲանագետ, լեզվաբան, բառարանագիր, գրականագետ: Բանասիրության ու հայագիտության գրեթե բոլոր ոլորտներում Մանուկ Աբեղյանը ստեղծել է հիմնարար ուսումնասիրություններ, որոնք առայսօր չեն կորցրել իրենց արդիականությունը: Լրացավ մեծ հայագետի ծննդյան 150-ամյակը: Մ. Աբեղյանի գիտական վաստակի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանի հետ: |
|
|
Չտեսնված ՄհերըՄհեր Մկրտչյանի մահից երկու տասնամյակ է անցել, սակայն նրա կյանքի ու ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը չի մարում: Նրա տաղանդի երկրպագուները ձգտում են ավելին իմանալ մեծ արտիստի ու մարդու մասին, վերստին դիտել նրա մասնակցությամբ ֆիլմերն ու տարբեր տեսանյութերը: Որքանո՞վ են վավերագրերը պատկերա¬ցում տալիս իրական Մհեր Մկրտչյանի մասին: Բեմական ու իրական Մհեր Մկրտչյանի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հետ: |
|
|
Զորավոր Անդրանիկ. առասպել և պատմությունԱնվանի հայդուկապետ, զորահրամանատար, սիրված հերոս, ում կյանքի ու գործունեության շուրջ դեռևս կենդանության օրոք առասպելներ ու ավանդություններ են հյուսվել: Գործիչ, ում որոշ քայլեր ու որոշումներ դժվար է միանշանակ գնահատել:
|
|
|
Հայոց քաղաքակրթական ինքնությունըԻ՞նչ բաղադիրչներով է ձևավորվում հայոց քաղաքակրթական ինքնությունը, ի՞նչ նշանակություն ունի Արտաշիսյան դարաշրջանը մեր քաղաքակրթական հղացքի ձևավորման գործում, ինչպիսի՞ն պետք է լինի հայոց թագավորը և ո՞րն է հասարակական համակեցության իդեալական մոդելը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Ալբերտ Ստեփանյանի հետ: |
|
|
Պատմության հետագիծըՀայեցելով պատմությունը՝ պատմագետը կազմակերպում է անցյալի, ներկայի և ապագայի թատրոնը իբրև հեղինակ և դերուսույց»,- գրում է Ալբերտ Ստեփանյանն իր նոր` Պատմության հետագիծը» գրքի նախաբանում: Ի՞նչ է պատմությունը, ինչպե՞ս է փոխվել նրա ընկալումը, ո՞վ է արդի պատմագետը և ինչպե՞ս պետք է ներկայացվի պատմությունն այսօր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Ալբերտ Ստեփանյանի հետ: |
|
|
Հրանտ Մաթևոսյան. մարգարե, թե՞ սև օրերի տարեգիրԻնչո՞ւ և ինչպե՞ս էր գրում Հրանտ Մաթևոսյանը մինչև անկախությունը: Ինչո՞ւ չգրեց անկախությունից հետո: Հր. Մաթևոսյանին պետք է համարել խորհրդայի՞ն գրող էր, թե՞ հեղինակ, ում ստեղծագործությունները նախապատրաստեցին Խորհրդային Միության փլուզումը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Մաթևոսյանի գրականությունը ետանկախության շրջանի արձակի վրա: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Վահրամ Դանիելյանի հետ: |
|
|
Անհայտ ՏերյանըՀուշերից, դասագրքերից և բանաստեղծություններից հառնում է Վահան Տերյանի` զգացմունքային, թոքախտավոր պոետի կերպարը, որ նաև նվիրված կուսակցական գործիչ էր և կյանքն էլ ավարտում է կուսակցական կարևոր հանձնարարություն կատարելու ճանապարհին: Բայց որքանո՞վ է Տերյանի ամբողջական կերպարը համապատասխանում խորհրդային շրջանում ստեղծված այս պատկերացմանը, ի՞նչ նպատակով ու պատճառներով Տերյանը սերունդներին այդպես ներկայացավ: Բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության անհայտ էջերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ: |
|
|
Հայ մատենագրությունն ու հունա-հռոմեական գրական ավանդույթըՀայ գրավոր մշակույթը բազմազան կապերի մեջ է եղել անտիկ գրականության հետ: Հայ միջնադարյան մատենագրության ուսումնասիրությունը լիարժեք չի լինի առանց հունա-հռոմեական պատմագրական-գրական ավանդույթի հետ համադրման: Միջնադարյան գրական-մշակութային կապերի, հունա-հռոմեական ու հայ գրականության հարաբերությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. դոկտոր, Մատենադարանի Հին բնագրերի ուսումնասիրման ու թարգմանության բաժնի վարիչ Գոհար Մուրադյանի հետ: |
|
|
«Վարդի անունն» ու թարգմանչական մարտահրավերներըՊոստմոդեռնիստական գրականության գագաթներից մեկը, եվրոպական միջնադարյան կյանքի ու մշակույթի հանրագիտարան, 20-րդ դարի գրականության ամենանշանավոր երևույթներից մեկը. այսպես է բնութագրվում իտալացի գրող, գրականագետ ու մշակութաբան Ումբերտո Էկոյի ամենահայտնի վեպը` Վարդի անունը», որի հայերեն թարգմանությունը լույս տեսավ 2014 թվականի վերջին: Թարգմանության տեսանկյունից բարդագույն այս վեպի թարգմանության առանձնահատկությունների, թարգմանական պետական ու մասնավոր ծրագրերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի հետ:
|
|
|
Էպոսի արդիականությունըՍասնա ծռեր» էպոսը կամ Սասունցի Դավիթ» ազգային դյուցազներգությունը մեր մշակույթի ամենաճանաչված կոթողներից է արտերկրում: Դեռևս խորհրդային շրջանում այն թարգմանվել է բազում լեզուներով, Հայաստանում ու արտերկրում էպոսին նվիված գիտաժողովներ են լինում, իսկ 2012-ին Սասնա ծռեր» կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈՅ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Այս ամենով հանդերձ, էպոսի հանրահռչակման ու ուսումնասիրության ուղղությամբ դեռևս շատ անելիքներ կան: Սասնա ծռերի» ուսումնասիրության, համաշխարհային էպոսագիտության միտումների ու էպոսի արդիականության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի հետ: |