|
|
Մշակույթների երկխոսությունԺամանակակից աշխարհում, տեղեկատվության փոխանցման միջոցների բազմազանության ու հասանելիության պայմաններում, թվում է, թե լայն հնարավորություններ են բացվում մշակութային կապերի ձևավորման, ազգային արվեստների հանրահռչակման, մշակութային երկխոսության համար: Ինչպե՞ս պետք է և հնարավոր է ներկայացնել հայ ժամանակակից արվեստը արտերկրում, ո՞րն է մշակութային երկխոսության կայացման գաղտնիքը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի հետ: |
|
|
Ֆուտբոլը որպես մշակութային ֆենոմենՄեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մեկ ամիս շարունակ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է լինելու Բրազիլիայի խաղադաշտերին, որտեղ իր ամբողջ գեղեցկությամբ ծավալվելու է ամենամասսայական մարզաձևը: Ֆուտբոլը համեմատվում է կյանքի, փիլիսոփայության հետ, համարվում յուրօրինակ աշխարհայացք ու կենսաձև: Ինչպե՞ս ֆուտբոլը մարզաձևից վերաճեց մշակութային ֆենոմենի, ի՞նչ տարրերով են ստեղծվում ֆուտբոլային հիանալի ներկայացումները և ի՞նչ սպասել մեկնարկող առաջնությունից: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի հետ: |
|
|
Հուշարձանների պահպանություն և վերականգնումԵրևանում անցկացվեց Հայաստանում և արտերկրում հուշարձանների պահպանության հիմնահարցերին նվիրված Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողով: Խնդիրն առավել քան արդիական է մեր երկրի համար: Գրեթե ամենօր հնչում են քանդվող կամ ոչ այնքան լավ վերականգնվող հուշարձանների մասին ահազանգեր: Ինչո՞վ են նմանատիպ ծրագրերն ու գիտաժողովները գործնականում նպաստում մեր հուշարձանների պահպանությանը, ի՞նչ դժվարությունների հետ է կապված հուշարձանների որակյալ վերականգնումը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ:
|
|
|
Չսկսված և չավարտված պատերազմի տարեգրությունըԼրացավ Արցախյան պատերազմի զինադադարի 20-ամյակը, սակայն վերջնական խաղաղությունը, ցավոք, դեռևս տեսանելի չէ:
|
|
|
Թանգարանային գիշերներ և ցերեկներԹանգարանները միավորում են մեզ»: Այս խորագրով արդեն 10-րդ անգամ անցկացվեց Թանգարանային գիշեր» ակցիան: Միջոցառումը տարեցտարի մեծացնում է ընդգրկումը, ընդլայնվում է մասնակից թանգարանների ցանկը: Թանգարանները, սակայն, բազմաթիվ այլ գործառույթներ և դրանց իրացկանացման հետ կապված խնդիրներ ունեն, որոնք չեն լուծվում մեկ ակցիայի ընթացքում, չեն լուծվում նաև ամիսների ու տարիների ընթացքում: Թանգարանային տոնական գիշերների և ոչ տոնական ցերեկների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանի հետ: |
|
|
Հեքիաթի արդիականությունըԼինում է, չի լինում», երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթի բանաձևերը ծանոթ են բոլորիս: Հեքիաթի զարմանահրաշ աշխարհի միջով է անցնում մանուկ ունկնդիրը մեծ աշխարհ հասնելու, կայանալու ճանապարհին: Այս տեսանկյունից շատ կարևոր է, թե ինչ հեքիաթներ են լսում ու կարդում մեր մանուկները:
|
|
Տոնի և սգի հարաբերությունը հիշողության մշակույթումՀայ ժողովրդի պատմության մի շարք շրջադարձային իրադարձություններ տեղի են ունեցել ապրիլ, մայիս ամիսներին: Ցեղասպանության հիշատակի օրվան հաջորդում է հաղթանակների մայիսը՝ Շուշի ազատագրում, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օր, Ավարայրի հերոսամարտի, ապա՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրեր: Ինչպե՞ս են մեր կոլեկտիվ հիշողության մեջ հերթագայվում հաղթանակներն ու կորուստները, ինչպե՞ս են հարաբերվում տոներն ու հիշատակի արարողությունները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի հետ:
|
|
|
Ամերիկյան հայագիտություն. անցյալ և ներկա1974թ. պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ամերիկյան հայտնի համալսարաններում աշխատող մի խումբ գիտնականներ հիմնեցին Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը» (Soceiety for Armenian Studies, SAS)։
|
|
|
Ցեղասպանագիտություն. հեռանկարներ ու խնդիրներՄոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, այն շրջադարձային կարող է լինել հայ ժողովրդի մեծ ողբերգության՝ միջազգայնորեն ճանաչման գործընթացում, եթե իհարկե հիշատակի արարողությունները չսահամանափակվեն ցուցահանդեսներով, բողոքի ակցիաներով ու ֆիլմերի նկարահա¬նումներով: Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական հիմնարար ուսումնասիրութ¬յունների սակավության, մեր գիտնականների՝ միջազգային ակադեմիական շրջանակներում պասիվության մասին շատերն են բարձրաձայնում:
|
|
|
Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը1944 թվականին Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում հրատարակվում է Նաիրյան դալար բարդի բանաստեղծությունը», որով հայ իրականության մեջ ազդարարվում է նոր բանաստեղծի՝ Համո Սահյանի ծնունդը:
|
|
|
Թատրոնը մրցանակների ու անտարբերության միջևՄշակութային գարունն ուղեկցվում է թատերական բազմաբնույթ իրադարձություններով: Թատրոնի օր, Արտավազդ» մրցանակա¬բաշխություն, նոր ներկայացումներ և Թատրոն X» թատերական փառատոն: Այս աշխուժությամբ հանդերձ, կան նաև մտահոգիչ երևույթներ. թատերական ինստիտուտը դեռևս չունի ռեկտոր, թատերարվեստի ոլորտում 2013-ի համար չհանձնվեց պետական մրցանակ և այլն: Թատերաշխարհի զարգացումների և խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Ազգային թատերական ստեղծագործական միավորման» և Թատրոն X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանի հետ:
|
|
|
Քեսապ. իրականություն և տեղեկատվական պատերազմԱնցնող շաբաթվա ընթացքում իրարամերժ տեղեկություններ էին տարածվում Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի բնակչության կորուստների, ունեցվածքի ոչնչացման ու եկեղեցիների պղծման վերաբերյալ: Համացանցում քեսապահայության փրկությանն ուղղված մեծ շարժում ծավալվեց, խնդրին անդրադարձան նաև օտարերկրյա լրատվամիջոցներն ու իշխանությունների ներկայացուցիչները: Որքանո՞վ էր ճիշտ ու ստուգված Քեսապի իրավիճակի մասին լրատվությունը: Ո՞վ և ի՞նչ խնդիրներ է լուծում ապատեղեկատվություն տարածելով: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հետ: |
