Alt

Թորոս Թորամանյան


Ճարտարապետ, հնագետ, տեսաբան Թորոս Թորամանյանը համարվում է հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր: Թորամանյանն առաջինն է դասակարգել ու բնութագրել հայկական ճարտարապետության զարգացման շրջանները, բացահայտել մեր ճարտարապետության յուրահատկությունն ու ոճական ինքնուրույնությունը: Լրացավ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակը: Թորոս Թորամանյանի կյանքի, գործունեության ու վաստակի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ճարտարապետ Դավիթ Քերթմենջյանի հետ:

Alt

Իրանական պոեզիա


Ժամանակակից իրանական պոեզիան յուրահատուկ ու հետաքրքիր երևույթ է: Այն նոր կողմից բացահայտում է բռնապետական համարվող երկրի արդի մշակույթը, մարդկանց աշխարհայացքն ու ներաշխարհը: Շնորհիվ նոր թարգմանությունների իրանցի ժամանակակից բանաստեղծների գործերը սիրված են նաև Հայաստանում: Ինչպիսի՞ն է իրանական պոեզիան այսօր, ինչպե՞ս է զարգանում փակ քաղաքական ու մշակութային համակարգում, ինչպե՞ս է թարգմանվում հայերեն:
Պոեզիայի միջազգային օրվան ընդառաջ Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ-դիզայներ, թարգմանիչ Էդիկ Պօղոսեանի հետ:

Alt

Կինն արվեստում


Օրգանական ապակի, տաք գույներ, լույսի, ստվերի ու իրականության արտացոլման յուրահատուկ խաղ: Արև Պետրոսյանի ստեղծագործությունները ներկայացվում են Հայաստանում և արտերկրում, արժանանում արվեստաբանների գնահատականին ու արվեստասերների հիացմունքին: Կանանց ստեղծագործության յուրահատկությունների, կին արվեստագետի աշխարհընկալման, ներշնչման աղբյուրների ու արվեստի թեմաների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ, դիզայներ Արև Պետրոսյանի հետ:

Alt

Հայ հոգևոր երգը մեծ բեմերում


Ձևավորվելով 4-5-րդ դարերում` մեր հոգևոր երգարվեստը զարգացել ու նոր շարականներով, տաղերով ու մեղեդիներով է համալրվել մինչև 15-րդ դար: Մեր հոգևոր երաժշտության պահպանության ու զարգացման համար կարևոր նշանակություն ունեցան բազմաձայնության ներմուծումը 19-րդ դարում ու երգերի մշակումները: Այսօր էլ մեր հոգևոր երգերը նոր մշակումների են ենթարկվում, հնչում մեծ բեմերից: Ի՞նչ է գտնում կամ կորցնում հոգևոր երգը նոր համերգային կատարումներում, ինչպե՞ս պետք է մշակել ու հարստացնել հոգևոր երգերը: Հայկ Համբարձումյանի զրուցակիցը կոմպոզիտոր, դիրիժոր Գրիգոր Առաքելյանն է:

Alt

Գիրք ցպահանջ


Նյութականի ու հոգևորի, իմացաբանականի ու գործառութայինի բացառիկ միասնություն, իրականության արտացոլման ու ճանաչողության միջոց: Առօրյա ու գիտական, էսթետիկ ու հոգևոր, կրոնական ու իրավական, քաղաքական ու տնտեսական գիտակցության ձևավորման գործիք: Այսպես, բավական ընդգրկուն սակայն ոչ ամբողջությամբ է սահմանում գիրքը ժամանակակից մշակութաբանությունը: Այս ամբողջ բազմագործառնությամբ հանդերձ գիրքը 20-րդ դարավերջին և 21-րդ դարասկզբին ճգնաժամ է ապրում, գնալով ավելի մշուշոտ է դառնում մշակութային այս ֆենոմենի ապագան: Գրքի օրվան ընդառաջ գրքի ճակատագրի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Սերգեյ Խաչիկօղլյանի հետ:

Alt

Տյառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոներ


Հայ առաքելական եկեղեցին նշում է մեր ազգային ու եկեղեցական կարևոր ու սիրված տոները` Տյառնընդառաջն ու Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Հավատացյալները եկեղեցիներ են այցելում, Տյառնընդառաջի խարույկից լույս ու ջերմություն բերում իրենց տուն: Երիտասարդները, նորապսակները շտապում են ստանալ եկեղեցու օրհնությունն ու Սուրբ Սարգսի բարեխոսությունը: Տոների խորհրդի ու նշանակության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել Է Երևանի Նուբարաշեն համայքի հոգևոր հովիվ Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանի հետ:

Alt

Հայոց լեզուն թվային աշխարհում, հյուրը՝ Վաչագան Սարգսյան


Ակնկալվում էր, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը, համացանցում հայկական բովանդակության աճը կնպաստեն հայոց լեզվի տարածմանն ու կենսունակության պահպանությանը, կընդլայնեն լեզվի կիրառության սահմաններն ու ծավալները: Սակայն մասնագետները և մտահոգ մարդիկ բարձրաձայնում են համացանցային հայերենի աղետալի վիճակի, լեզվի նկատմամբ կատարվող ոտնձգությունների մասին: Ինչո՞ւ և ի՞նչ խնդիրների առջև է հայոց լեզուն այսօր համացանցում ու թվային աշխարհում: Այս մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, հրապարակախոս Վաչագան Սարգսյանի հետ:

Alt

Նոր «Համլետն» ու թարգմանական քաղաքականությունը


Շեքսպիրի ամենածավալուն պիեսը, աշխարհի թերևս ամենահայտնի դրամատիկական ստեղծագործությունը, որքան հայտնի, նույնքան էլ խորհրդավոր, առեղծվածներով լի:
Շեքսպիրի Համլետը» ստեղծումից 400 տարի անց էլ շարունակում է ուսումնասիրվել, բեմադրվել, էկրանավորվել և թարգմանվել: Համլետի» հայերեն նոր թարգմանության, ինչպես նաև թարգմանական քաղաքականության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թարգմանիչ, հայագետ Արամ Թոփչյանի հետ:

Alt

Սերգեյ Փարաջանովը կդառնար 90 տարեկան, հյուրը՝ Լևոն Աբրահամյան


Ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ: Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ: Արվեստագետ արվեստում ու կյանքում: Որքան հանրահայտ, նույնքան էլ չհասկացված: Իսկ բոլոր ավանդական ու հնչեղ կոչումներից ու բնութագրումներից զատ իր ֆիլմերի պես վառ ու հակասական մարդ, ով այս տարի կնշեր ծննդյան 90-ամյակը: Սերգեյ Փարաջանովի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ Լևոն Աբրահամյանի հետ:

Alt

Լևոն Խեչոյան. կյանք և գիր, հյուրը՝ Արքմենիկ Նիկողոսյան


Կյանքից հեռացավ ետանկախության շրջանի հայ գրականության ամենանշանակալի դեմքերից մեկը` Լևոն Խեչոյանը: Արձակագիր, ում Հրանտ Մաթևոսյանը համարում էր մեր գրականության լավ ժամանակի ավետաբերը: Մտավորական, ում քաղաքացիական կեցվածքն ու սկզբունքայնությունը հարգանք էր առաջացնում նույնիսկ նրա ստեղծագործություններին անծանոթ մարդկանց մեջ: Գրող, ում խոսքին սպասում ու հավատում էին: Լևոն Խեչոյանի կյանքի ու ստեղծագործության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ:

Alt

Նոր Տարի և Սուրբ Ծնունդ


Ինչպիսի՞ն էր անցնող եկեղեցական տարին: Ի՞նչ կարևոր իրադարձություններ եղան: Ի՞նչ սպասելիքներ կան նոր` 2014 թվականից: Այս հարցերի, ինչպես նաև եկեղեցական տոների անցկացման կերպի, առանձնահատկությունների, խորհրդի ու նշանակության մասին այս տարվա առաջին Թեմայի» շրջանակում Հայկ Համբարձումյանը զրուցել է Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանի հետ:

Alt

Մշակութային 2013-ը, հյուրը՝ Հասմիկ Պողոսյան


Հոբելյաններ, երաժշտական, թատերական, կինո և գրական փառատոններ, վիճահարույց հարցեր, մշակութային բազմաբնույթ նախագծեր, նաև մտահոգություններ ու կորուստներ: 2013 թվականի մշակութային անցուդարձին Թեմա» հաղորդաշարը անդրադարձել է ողջ տարվա ընթացքում: Իսկ նոր տարվան ընդառաջ մշակութային 2013-ի նվաճումների, բացթողումների և նոր տարվա ակնկալիքների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: