|
|
Շարականներ. հայ հոգևոր երաժշտության ակունքներըՀայ հոգևոր մշակույթի հարուստ շերտերից մեկը` շարականագրությունը, իբրև ինքնուրույն ճյուղ հիշատակվում է դեռևս 5-րդ դարից` գրերի գյուտին զուգահեռ:
|
|
|
Ցեղասպանության թանգարան-իստիտուտի հաշվետու ասուլիսըՀայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտի հաշվետու ասուլիսն անցկացվեց նոր մասնաշենքում, որտեղ տեղավորված են ինստիտուտի վարչական մասը, պահոցերը, իսկ ապրիլի 21-ին կբացվի նաև ժամանակավոր ցուցադրությունը: Մշտական ցուցադրությունը բաց կլինի 2015թ.-ից: |
|
|
2014 թվականը` սահյանական տարիՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրել է Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների պետական ծրագիրը: |
|
|
Խոստովանություն և հաշտությունԽոստովանությունն ու հաշտությունը քրիստոնեական հավատքի առանցքային երևույթներ են: Դրանք էականորեն ներծծված են քրիստոնեական մշակույթի մեջ: Ժամանակի ընթացքում խոստովանության և հաշտության ֆենոմենը սկսեց կարգավորիչ դեր խաղալ նաև միջանձնային հարաբերություններում՝ դառնալով սոցիալական հարաբերությունների նորմ: Ինչու՞ է անհատական հոգևոր կյանքը ենթադրում խոստովանության ակտը և ինչպե՞ս է այն աշխատում որպես հասարակական կյանքի կարգավորման մեխանիզմ: Թեմայի շուրջ զրուցում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանը և իրավաբան, նախկին դատավոր Պարգև Օհանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հոգևոր երգարանները Հայ եկեղեցումՇարակնոցներ, գանձարաններ ու տաղարաններ. ինչու՞ և ինչպե՞ս են ստեղծվել հոգևոր երգարանները, ո՞ր երգերն է եկեղեցին համարում կանոնիկ: |
|
|
Լույս է տեսել Երվանդ Տեր-Մինասյանի «Հայոց եկեղեցին» գիրքըԳևորգ եպիսկոպոս Սարոյանը երկար տարիներ զբաղվում է անվանի հայագետ, աստվածաբան, փիլիսոփայության և աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր Երվանդ Տեր-Մինասյանի ժառանգության ուսումնասիրությամբ: Նրա նախաձեռնությամբ Մայ Աթոռն արդեն տպագրել է Ընդհանուր եկեղեցու պատմություն» աշխատությունը: Օրերս լույս տեսավ նաև Երվանդ Տեր-Մինասյանի անտիպ գործերից մեկը՝ Հայոց Եկեղեցին» գիրքը: |
|
|
«Համակուրսեցիներ՝ 30 տարի անց» ցուցահանդեսի բացումըՆկարիչների միությունում Համակուրսեցիներ՝ 30 տարի անց» խորագրով ցուցադրվեցին 1984-1990թթ. Գեղարվեստի ակադեմիայում ուսանած սաների աշխատանքները: Գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դիզայն, խեցեգործություն. ցուցահանդեսը ներկայացնում է 22 հեղինակի մոտ 150 աշխատանք: |
|
|
Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 90-ամյակին նվիրված համերգ օպերային դահլիճումՀարազատ բուհի տարեդարձը օպերային թատրոնի բեմահարթակից շնորհավորում էին ուսանողներն ու թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը: Գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը նույնպես այս բուհի շրջանավարտ է: Գալահամերգը կոչվում էր Հայաստանի երիտասարդ ձայներ»: |
|
|
Ապագա մանկավարժների հանդիպումը Վեհափառ հայրապետի հետԻնչպե՞ս կարելի է օգտվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արխիվային նյութերից, կա՞ն ուսանողների փոխանակաման ծրագրեր, ինչո՞ւ Հայ եկեղեցու պատմություն առարկան չի ներդրվում ԲՈՒՀ-երի բոլոր ֆակուլտետներում: Այս և նմանատիպ այլ հարցեր հնչեցին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Խ. Աբովյանի անվան մանակավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտների հանդիպմանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում: |
|
|
Ապրիլի 7-ը Մայր ԱթոռումԱպրիլի 7-ի առավոտյան Ավետման տոնի առթիվ Մայր Աթոռի աշխատակցուհիներին ընդունեց և շնորհավորեց Ամենայն հայոց հայրապետը: |
|
|
Երեցկանանց հավաք Մայր ԱթոռումԱմենայն հայոց հայրապետի օրհնությամբ առաջին անգամ անցկացվեց երեցկանանց մեծ հավաք Մայր Աթոռում: Երեցկնոջ առաքելությունը հովվական կյանքում»: Այս հարցի շուրջ բանախոսեցին Արագածոտնի թեմի Ոսկեվազ համայնքի հոգևոր հովիվ Տ. Զորայր քահանա Կարապետյանն ու երեցկինը՝ Զինարիկ Անտոնյանը:
|
|
|
Ավետման տոնը Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԱստվածամոր Ավետման տոնին բացվեցին եկեղեցիների խորանների՝ Պահքի ընթացքում փակ վարագույրները: Մայրերի ու մայրության բերկրանքին սպասողների համար կատարվեց օրհնության կարգ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ պատարագ մատուցեց Վարդան վարդապետ Նավասարդյանը: |