|
|
Գրիգոր Լուսավորչի` Վիրապից դուրս գալու հիշատակության տոնըԽոր Վիրապ վանական համալիրի բակը Հռիփսիմյանց և Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը սովորականից ավելի մարդաշատ է: Այդ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Վիրապից դուրս գալու տոնը: |
|
|
Նշավանի եկեղեցու հիմնարկեքըԵրբևէ եկեղեցի չունեցած նշավանցիները սրբավայր ունենալու փափագը Անհայտ զինվորի հիշատակին նվիրված հուշարձանի վրա խաչ տեղադրելով են արտահայտել: Հուշարձանի հարևանությամբ, Արարատի մարզի Նշավան գյուղում դրվեցին առաջին եկեղեցու հիմերը: |
|
|
Օպերային թատրոնն ամփոփում է 2014 թվականի գործունեության արդյունքներըՇուրջ 70 համերգ Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում, 2 տասնյակից ավելի օպերաներ ու բալետներ ընթացիկ խաղացանկում, բազմաթիվ հյուրախաղեր արտերկրում և Հայաստանի մարզերում: Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ամփոփեց 2014 թվականի գործունեության արդյունքները: |
|
|
Գայանյաց սրբուհիների հիշատակության օրըՀունիսի 2-ին մեր եկեղեցին հիշատակեց Գայանյանց սրբուհիներին: Միաբաններն ու ճեմարանականները Մայրավանքից Սուրբ Գայանե վանք են տանում Սբ. Գայանեի մասունքն ամփոփող աջը: |
|
|
Երևանում անցկացվեց «Թվապատում» մեդիահամաժողովըԹվային միջավայրում մեդիա բովանդակության ստեղծման ժամանակակից փորձի, ձեռքբերումների, լրատվական նոր ձևաչափերի մասին էին խոսում Հայաստանի ամերիկյան համալսարնում հավաքված մեդիադեմքերը: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Թվապատում» համաժողովին հրավիրել էր նոր գաղափարներ առաջարկող ու որոնող լրագրողների: |
|
|
Ամենայն հայոց հայրապետն օծեց Արտաշատի Սբ. Հովհաննես եկեղեցինԱրտաշատում այսօր հնչեցին նորակառույց եկեղեցու զանգերը: Հայաստանի ամենահին քաղաքներից մեկը մինչ օրս եկեղեցի չուներ, քաղաքի բնակիչները եկեղեցական ծեսերի մասնակցում էին հարևան համայնքներում: Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցին այսօր օծվեց Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի ձեռամբ: |
|
|
Արագածոտնի մարզի Շենավան գյուղը նոր եկեղեցի կունենաՇուրջ երկու հազար բնակչություն ունեցող Շենավան համայնքն ավելի քան 4 տասնամյակ է` եկեղեցի չունի: Գյուղի միակ եկեղեցին` Սուրբ Աստվածածինը հիմնովին քանդվել է 1972 թվականին: Ամիսներ առաջ շենավանցի բարերարներ Արայիկ և Հենրիկ Գրիգորյանների ջանքերով նախկին եկեղեցու մերձակայքում նոր եկեղեցու հիմքեր դրվեցին: Հիմնարկեքի արարողությունը կատարեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: |
|
|
Հոգեգալստյան տոնի օրը Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու ուխտի օրն էՀոգեգալստյան տոնի օրը 2011 թվականից, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ, հռչակված է Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու ուխտի օր: Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ուխտավորների մասնակցությամբ, Մայր Աթոռի վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը տոնական պատարագ մատուցեց: |
|
|
Գևորգյան ճեմարանում գործում է դաշնամուրի և վոկալի խմբակԱվելի քան երկու տարի ` Գևորգյան հոգևոր ճեմարանում գործում է երաժշտության խմբակ: Խմբում առայժմ դաշնակահարներ ու վոկալիստներ են: Տղաներից մի քանիսը մասնագիտական կրթություն ունեն, մյուսներն իրենց կարողությունները ճեմարանում են բացահայտել: Դասերը վարում է ճեմարանի երգչախմբի կոնցերտմայստեր Կատարինե Հովսեփյանը: |
|
|
«Կարին» համույթի համերգը նվիրված Հայրիկ Մուրադյանի 110-ամյակինՍունդուկյանի անվան թատրոնի բեմում Կարին» համույթն էր: Ավանդական երգի-պարի խումբը Հայոց երգի հայրիկը» խորագրով համերգ-ներկայացում էր նվիրել երգիչ, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 110-ամյակին: |
|
|
Երիտասարդների ուխտագնացությունը դեպի Արցախ` ՇուշիԱրարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների ավելի քան 100 երիտասարդներ, Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի առաջնորդությամբ, ուխտագնացություն էին կազամկերպել Արցախ: Մայիսի 8-ի լուսաբացին նրանք Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցում հաղթանակի աղոթք արեցին: |
|
|
Համբարձման տոնը Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցումՄարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամներն ու Երևանի թիվ 2 հատուկ դպրոցի սաները տոնական պատարագից հետո, քահանաների և մանկավարժների ուղեկցությամբ, այցելեցին Նորքի տուն-ինտերնատ՝ շնորհավորելու բնակիչներին և նրանց հետ կիսելու Համբարձման տոնի բարիքները: |