Alt

Ջրօրհնեք Խորոնք գյուղի Ս. Նշան մատուռում


Արմավիրի թեմի Խորոնք համայնքի Ս. Նշան մատուռը կառուցվել է խորհրդային տարիներին խոնարհված եկեղեցու քարերով: Համայնքի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանը օրերս այստեղ ջրօրհնեքի կարգ կատարեց: Տեր հոր առաջարկով ջրօրհնեքի արարողությանը խաչի քավորի պարտավորությունն ստանձնել էր Շողակաթ» հեռուսաընկերության լրագրող Նշան Աբասյանը: 

Alt

Ամանորյա ավանդական Կաղանդչեքը Մայր Աթոռում


Հումոր, զվարճալի պատմություններ միաբանական և ուսանողական կյանքից, Ամանորի տոնական տրամադրություն: Գևորգյան հոգևոր ճեմարանում Կանադչեքի ավանդական հավաք էր: 

Alt

Ճրագալույցի պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Մայր Տաճարում Ճրագալույցի պատարագ մատուցեց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Պատարագի ավարտին ավանդաբար Մայր Տաճարում Սուրբ Ծննդյան Ավետիսը հնչեցրեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

Alt

Հոգևոր հովվի և երիտասարդաց միության անդամների այցը թիվ 17 հատուկ դպրոց


Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում սովորում է մտավոր և հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող 68 երեխա: Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Նորայր ավագ քահանա Բաղդասարյանն այստեղ սպասված հյուր է: 

Alt

Հոգևորականների այցելությունը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր


Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ այս տարի ևս մի խումբ հոգևորականներ այցելեցին Տավուշի սահմանամերձ Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Չինարի գյուղեր: Եղան առաջնագծում, շնորհավորեցին զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: 

Alt

Գևորգյան ճեմարանի տոնածառը զարդարում են փոքրիկները


Այս տարի ճեմարանի սաների հետ տոնածառը զարդարելու էին եկել առողջապահական հաստատություններում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաները, եկեղեցու հովանու ներքո գտնվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, ինչպես նաև եկեղեցական ծեսերին մասնակցող փոքրիկներ: 

Alt

Սարկավագական ձեռնադրություն՝ Ս. Ստեփանոս նախասարկավագի տոնին


Գևորգյան հոգևոր ճեմարանի 20 սաներ և երկու սպասավոր Կոտայքի ու Արարատյան թեմերից համալրեցին Հայ առաքելական եկեղեցու սարկավագաց դասը: Դեկտեմբերի 24-ի երեկոյան Մայր տաճարում ընծայման կարգ կատարվեց, իսկ դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս նախասարկավագի տոնին սարկավագները ձեռնադրվեցին: 

Alt

«Բարձունք 5165» ֆրանս-հայկական բարեգործական կազմակերպությունը Էջմիածնի հայորդյաց տանը


Բարձունք 5165» ֆրանս-հայկական կազմակերպության միջոցներով նոր ծրագիր է իրականացվում Էջմիածնի երեխաների համար: Ծրագիրը ներկայացվեց Հայորդյաց տան դահլիճում:

Alt

Սարկավագական քննություն Գևորգյան ճեմարանում


Գևորգյան հոգևոր ճեմարանում սարկավագության համար քննություն են հանձնել 36 սաներ ճեմարանից, Քահանայից պատրաստման լսարանից, Արարատյան հայրապետական թեմից և Գեղարդավանքից:  

Alt

Հոգևոր գրականություն՝ Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի երեխաներին


Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության անդամներն այցելել էին Նուբարաշենի թիվ 2 գիշեօրթիկ դպրոց: Այստեղ ապրող 70 երեխաներ ստացան Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության կողմից տրամադրված հոգևոր գրականություն:

Alt

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ներկայացրել է իր բազմամյա գործունեությունը


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը գործունեության 18 տարիների ընթացքում ավելի քան 600 ծրագիր է կյանքի կոչել` ամենատարբեր ոլորտներում` կրթություն, սոցիալական և մարդասիրական օգնություն, համայնքների կարողությունների զարգացում: 
Դեկտեմբերի 10-ին հիմնադրամը կազմակերպել էր երկարամյա գործունեությունը ներկայացնող ցուցահանդես-երեկո: 

 

Alt

Արարատյան թեմի Ցերեկային կենտրոնում խնամք է տարվում թմրամոլների նկատմամբ


Ցերեկային կենտրոնում խնամք է տարվում թմրամոլությամբ տառապող  70 մարդու և  300 ՄԻԱՎ վարակակրի նկատմամբ: Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանն արդեն 4 տարի հոգևոր հովվությանը զուգահեռ՝ ղեկավարում է  նաև այս կենտրոնը: