Հովհ. Գրիգորյանի ստեղծագործությունները հասանելի են նաև էլեկտրոնային կայքում


Ժամանակակից հայ պոեզիայի ամենահայտնի և ընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Գրիգորյանի 70-ամյակը մտերիմները և գործընկերները նշանավորել են` գործարկելով նրա ստեղծագործությունների, ֆոտո և վիդեո նյութերի էլէկտրոնային կայքը:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մատուռ է կառուցվել


Հայաստանի արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց Սուրբ Պայծառակերպություն մատուռը: Մատուռը կառուցել են դատապարտյալները:

Ապօրինի կառուցապատում` Արտավազիկի եկեղեցու տարածքում


Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող Արտավազիկ եկեղեցին 7-րդ դար է թվագրվում: Եկեղեցու կանգուն մասն այսօր պետական նշանակության հուշարձան է և պահպանվում է պետության կողմից: Սակայն, ինչպես բազմաթիվ հուշարձանների տարածքներում, այստեղ նույնպես ապօրինի կառուցապատում է կատարվել: 

Բանակի օրվա առիթով Մայր Տաճարում մատուցվեց պատարագ, ապա՝ տեղի ունեցավ պարգևաբաշխություն


Հայոց բանակի օրվա առթիվ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր հանդիպում ունեցավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության սպասավորների հետ: Մայր Տաճարում մատուցվեց տոնական պատարագ: Հայոց հայրապետից պարգևներ ստացան ԶՈՒ ծառայողներ, բանակում հոգևոր սպասավորություն իրականացնող հոգևորականներ:

Սուրբ Սարգսի տոնը Հայ առաքելական եկեղեցու թեմերում


Սուրբ Սարգսի տոնը խանդավառությամբ նշեցին Հայ եկեղեցու տարբեր թեմերում: Մեր թղթակիցն ամփոփել է հայաստանյան և արտասահմանյան մի քանի թեմերի տոնակատարությունները: 

Խաչերթ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Սբ. Երրոդություն եկեղեցի


Արգավանդի սուրբ Սարգիս եկեղեցու բակում տոնական խաչերթի էին պատրաստվում: Սուրբ Սարգսի տոնը առանձնահատուկ է զորավարի անունը կրող այս եկեղեցու համայնքի համար: 

ԱՀԹ առաջնորդարանում սիրիահայ երեխաները նշեցին Ամանորը և Ս. Ծնունդը


Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում էին հավաքվել սիրիահայ փոքրիկներն ու նրանց մայրիկները: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց միությունը նրանց համար ամանորյա տոնախմբություն էր կազմակերպել: 

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը 2015թ.-ին համադպրոցական 3 խոշոր ծրագիր է կյանքի կոչել


2015 թվականին Մայր Աթոռի Քրիստոնեկան դաստիարակության կենտրոնը, ռուսաստանաբնակ բարերար Համիկ Սաֆարյանի օժանդակությամբ, կազմակերպել են մյուռօնօրհնության արարողությանը նվիրված բաց դասեր հանարապետության շուրջ 80 դպրոցներում, ֆոտոմրցույթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և շարունակել է «Ավետարանական առակները հայ դպրոցում» ծրագիրը:

Ավանդական Կաղանդչեքի երեկոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տոնական միջոցառմանը մասնակցում են Մայր Աթոռի բոլոր միաբանները, ճեմարանի դասախոսները, տեսչական կազմն ու ուսանողները: Կաղանդչեքի հյուրերի համար օրվա ամենսպասված պահը միջոցառման հումորային հատվածն է: 

Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ամենայն հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան քարոզի բնաբանը Ղուկասի ավետարանից էր. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»: Հայրապետական պատարագին ներկա հավատացյալներից շատերի մտածումները Նորին Սրբության խոսքից հետո ուղղվեցին դեպի աշխարհի անհանգիստ հատվածները: Խաղաղաղության կորուստը ամենուր սպառնում է մարդկությանը: 
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի Սուրբ Ծննդյան քարոզը ներկայացնում ենք ամբողջությամբ: 
 

Ամանորի ձայները


Երևանում բնակվող մի խումբ երիտասարդներ Ամանորից առաջ հավաքվում են, Նոր Տարվան նվիրված երգեր սովորում, երգում փողոցներում՝ ուրախություն և ժպիտ պարգևելով մայրաքաղաքի հյուրերին և երևանցիներին:

Տեր Ղազար քահանա Պետրոսյան


Տեր Ղազարը յոթ գյուղի քահանա է: Սպասավորում է Արարատյան թեմի յոթ համայնքում, կիսում է յոթ գյուղի մարդկանց հոգս և ուրախություն, յոթ գյուղի օգնում է եկեղեցի ունենալ...