|
«Գանձեր» հոգևոր երգերի ուսուցման խմբակ է գործում Երևանի Սուրբ Աննա եկեղեցումՀայ հոգևոր երգի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը Երևանի Սուրբ Աննա եկեղեցի է բերում ավելի քան 80 մարդու: Այստեղ գործում է Գանձեր» խմբակը, որտեղ ամեն չորեքշաբթի փորձեր է անցկացնում Վոլոդյա սարկավագ Նաջարյանը: |
|
|
Սոցիալական ծառայությունների գրասենյակի ղեկավարումն ստանցձնել է Տեր Մարկոս քահանա ՄանգասարյանըԱմենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի ղեկավարումն ստանձնեց Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: Գրասենյակի հոգածության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքներ, զոհված զինծառայողների հարազատներ, Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները, տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք: |
|
|
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեությանըԳահակալության 16-րդ տարեդարձի կապակցությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեությանը: Նորին Սրբությունն իր գնահատանքի և օրհնության խոսքն ուղղեց ներկաներին՝ նշելով, որ Հայոց եկեղեցու համար այս նշանակալի տարում անուրանալի են եղել Մայր Աթոռի աշխատակիցների ներդրած ջանքերը: |
|
|
Լյուվենի կաթոլիկ համալսարանի նվագախումբը` «Արամ Խաչատրյան» համերգասրահումԲելգիայի ամենամեծ համալսարաններից մեկը` Լյուվենի կաթոլիկ համալսարանը, աշխարհին հայտնի է իր նվագախմբով: Երևանյան համերգը Արամ Խաչատրյան» համերգասրահում էր: Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես եկավ մեր հայրենակից, թավջութակահար Հայկ Սուքիասյանը: |
|
|
Ճեմարանականները` ֆուտբոլի մարզադաշտումՄիջճեմարանական ֆուտբոլային առաջնություններում այս տարի գավաթը տարան առաջին լսարանցիները: Մեր նկարահանող խումբը ներկա է եղել միջճեմարանական ֆուտբոլային առաջնության եզրափակիչ խաղին: |
|
|
Գևորգյան հոգևոր ճեմարանը նոր գիտխորհուրդ ունիԳևորգյան հոգևոր ճեմարանի գիտական խորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ: Վեհափառ հայրապետը նշեց, որ ճեմարանում կրթությունը լավագույն հիմքերի վրա պետք է լինի և ճեմարանականները պետք է կարողանան անխոչընդոտ շարունակել կրթությունը արևմտյան աստվածաբանական լավագույն ԲՈՒՀ-երում: |
|
|
Ակորդեոնահար Ռիշար Գալիանոն կրկին Երևանում էՀայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով արդեն 3-րդ անգամ Հայաստանում էր ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալիանոն: Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին Մոցարտի, Բախի ստեղծագործությունները` փոխադրված ակորդեոնի: Գալիանոն կատարեց նաև իր և իր ուսուցիչ Աստոր Պիացոլայի գործերից: |
|
|
Մեկնարկել է հայ ժամանակակից երաժշտության երկրորդ փառատոնըՓառատոնն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին` Արամ Խաչատրյանը և մեր ժամանակները» խորագրով: Փառատոնի առաջին համերգը հենց խաչատրյանական մեղեդիներով մեկնարկեց: Բեմում Երիտասարդական նվագախումբն էր: |
|
|
Դանիայի «Միդ Վեստ» աղջիկների երգչախումբը` ՀայաստանումԴանիայի Միդ Վեստ» աղջիկների երգչախումբը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում այցելել էր Հայաստան: Երգչախումբը հոկտեմբերի 10-16-ը բարեգործական համերգ-շրջագայություններով հանդես եկավ Հայաստանի տարբեր քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Իջևանում: Հոկտեմբերի 14-ին Միդ Վեստը» ներկայացավ նաև երևանյան հանդիսատեսին: |
|
|
Երևանի դուդուկի փառատոնն ավարտվեցԵրեք օր, հինգ ծրագիր և Երևանի դուդուկի 1-ին փառատոնն ամփոփեց արդյունքները: Փառատոնի վերջին համերգին ելույթ ունեցավ Նորայր Քարտաշյանը իր հիմնադրած Մենուա» խմբով: Եռօրյա փառատոնը համախմբել էր ոչ միայն դուդուկահարներին, այլ նաև մարդկանց, ում գործունեությունն առնչվում է ազգային նվագարաններին: |
|
|
Քրեակատարողական հիմնարկի տարածքում օծվեց Սրբոց Նահատակաց եկեղեցինՍրբոց Նահատակաց եկեղեցին 77 օրում կառուցել են Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները: Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը օծեց նորակառույց եկեղեցին և մաղթեց, որ արարողությանը ներկա քրիստոնյաները եկեղեցու կամարների ներքո հոգու խաղաղություն գտնեն: |
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպումը Հայորդյաց տների մանկավարժների հետՄայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների շուրջ 140 մանկավարժներ հանդիպեցին Ամենայն հայոց կաթողիկոսին: Վեհափառ հայրապետը իր գնահատանքը հայտնեց ներկաներին՝ նվիրյալ ծառայության համար: Նորին սրբությունը հույս հայտնեց, որ տարիների ընթացքում Հայորդյաց տներ կունենան Հայաստանի բոլոր խոշոր բնակավայրերը և այսօր այդ հաստատություններում ուսանող ավելի քան 5000 պատանիներին կմիանան այլ երեխաներ ևս: |
