|
|
Հովհաննես ԳալստյանՀովհաննես Գալստյանը ռեժիսոր և պրոդյուսեր է: 2005թ. հիմնադրել է «Պարալլելզ ֆիլմփրոդաքշն» կինոընկերությունը: Առաջիկա երե ք տարիների համար երեք խոշոր ֆիլմի նախագիծ ունի` «Կիսալուսնի ծովածոց», ռեժիսոր` Մարինե Զաքարյան, «Լուսավոր շրջան», ռեժիսոր` Հովհաննես Գալստյան և «Կորած թռչուններ», ռեժիսոր` Արեն Պերդեցի: 2009 թվականին ստեղծված «Խճճված զուգահեռները» առաջին հայկական ֆիլմն է, որի արտարդությանը համատեղ մասնակցել են Հայաստանը, Ֆրանսիան և Նորվերգիան: Ֆիլմը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոնների, ստացել տասնյակից ավելի մրցանակներ: |
|
Ստեփան ԱնդրանիկյանՄենք ենք, մեր սարերը», Տժվժիկ», Երկունք» ... հայկական ֆիլմերի այս ընտրանին հայտնի ու սիրված է արդեն մի քանի սերնդի համար: Այս ֆիլմերի բեմադրող նկարիչը Ստեփան Անդրանիկյանն է: Նրա ստեղծագոծական կյանքում շրջադարձային է եղել Փարաջանովի Նռան գույնը»... Մեր հերոսի ջանքերով է ստեղծվել նաև հայկական մուլտիպլիկացիայի դպրոցը: Նա Վին պինգվինը», Արևի հարսնացուն», Կախարդական լավաշը» մուլտֆիլմերի հեղինակն է: Ստեփան Անդրանիկյանը հիշում է բոլոր ֆիլմերի ստեղծման ընթացքը, անվանի կինոռեժիսորների հետ աշխատանքը... |
|
|
Արա Վահունի1960-ական թվականներին վավերագրական կինո եկավ երիտասարդ ռեժիսորների հեղափոխական մի խումբ: Վավերագրական կինոն վերածնունդ ապրեց և ազգային դեմք ստացավ: Արա Վահունին նոր կինոլեզու բերեց իր Ամերիկայի ձայնը», Էլեգիա», Ինքնադիմանկար», Վարագույրը չի իջնում», Տոհմածառ» և այլ ֆիլմերով: Վահունին նաև գրչի մարդ էր, կյանքի վերջին տարիներին լույս տեսավ նրա Վախենալու հեքիաթ» և Շան կյանք» վիպաշարը: |
