Ուրբաթ, Փետրվար 7, 2020

 
Երևանի «Վարդանանց ասպետներ» N 106 դպրոցում անցկացվեց Հայոց եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադայի մարզային փուլը: Մասնակցում էր 7-12 րդ դասարանների 54 աշակերտ:
2020-02-07
 
Ուշիի Սուրբ Սարգիս մատուռ վկայարանը սրբի անունը կրող 200-ից ավելի եկեղեցիներից ամենահինն է, ըստ ավանդության Մեսրոպ Մաշտոցը Սարգիս զորավարի ոսկորները հենց այստեղ է ամփոփել: 1999 թվականի պեղումները հաստատեցին դա։ Սրբի մասնատուփի պատրաստման գործը վստահվեց Մամիկոն Մխիթարյանին։
2020-02-07
 
Մայր Աթոռում կայացավ Ս․ Էջմիածնի մայր տաճարի նորոգության համար նվիրաբերվող օգնությունները համակարգող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
2020-02-07
 
Փետրվարի 7-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցն ու Արարատյան թեմն ամփոփեցին «Իմ գաղտնի գրքասեր, սիրո խոստովանություն գրքով» միջոցառումը: Կազմակերպիչները փաստում են, որ նախորդ տարվա համեմատ չորս ու կես անգամ ավելացել է գիրք նվիրողների թիվը:  
2020-02-07
 
Երիտասարդական ակումբների դաշնության անդամները սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ համախմբվել էին Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանում:
2020-02-07
 
Հայ եկեղեցին Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշում է փետրվարի 8-ին: Մեծ ժողովրդականություն վայելող այս տոնը հարուստ է ավանդազրույցներով ու ազգագրական նյութով։
2020-02-07