Շաբաթ, Փետրվար 8, 2020

 
Փետրվարի 8-ին Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակի առթիվ տոնական պատարագ մատուցվեց սրբի անունը կրող առաջնորդանիստ եկեղեցում` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ուխտավոր հավատացյալների համար տոնի ողջ օրը...
2020-02-08
 
Փետրվարի 8-ին, Սուրբ Սարգսի տոնի օրը, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանն ու Երևանի կայազորի ավագ գնդերեց Տ. Ենովք քահանա Եսայանն այցելել են թիվ 1 կլինիկական հիվանդանոցի տարածքում գործող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»:
2020-02-08
 
«Լոֆթ» և «Կէան» մշակութային կենտրոնները Սուրբ Սարգիսը երիտասարդների հետ միասին տոնեցին։
2020-02-08
 
Սիրո բարեխոս Սուրբ Սարգիսը հատկապես երիտասարդների սիրելի սրբերից է. Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում յուրաքանչյուրն իր սրտի թաքուն ցանկությամբ հայցում էր սրբի բարեխոսությունը:
2020-02-08
 
Փետրվար 8-ին Արարատի մարզի Ոստան համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցում նշում էին քրիստոնյա զորավարի տոնը: Սուրբ Սարգիսը խոնահրված եկեղեցի է: Այստեղ ջանում են վերականգնել այն ու դարձնել գործող աղոթքի տուն:
2020-02-08
 
Արդեն 7-րդ տարին է՝ Արարատյան թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունն ու Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպում են Ս. Սարգսին նվիրված Հանրապետական երիտասարդական ցուցահանդես-մրցույթ։
2020-02-08
 
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցում տոնական պատարագի ավարտին Նավասարդ սրբազանը մասունքակիր աջով օրհնեց զինծառայողներին։ Պարգևատրվեց առաջնագծի 20 զինվոր։  
2020-02-08
 
Տարին հյուրախաղերով է սկսել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը. ներկայացրել է 8 համերգ Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում:  
2020-02-08
 
Կազմավորման մեկամյակը կնշի յուրօրինակ ձևաչափով հանդես եկող «Հայ մյուզիք բենդը»: Անսամբլի կազմում 16-ից 23 տարեկան երիտասարդներ են: Խումբը հանդես է գալիս բացառապես կենդանի հնչողությամբ: Շուտով պատրաստ կլինի նրանց առաջին` տասներկու ստեղծագործությունից կազմված ձայնասկավառակը:
2020-02-08
 
Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2020-ի անդրանիկ համերգին ներկայացրել է Մենդելսոն, Մոցարտ և Շոստակովիչ: Նվագախումբը ղեկավարել է շվեյցարաբնակ ջութակահար և դիրիժոր՝ Գևորգ Ղարաբեկյանը:
2020-02-08
 
«Գյոթե» կենտրոնում բացված «Երաժշտություն և մաթեմատիկա․ հարմոնիկ փոխհատում» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է երկու երևույթների միջդիսցիպլինար կապը:  
2020-02-08
 
Հայ դասական կատորողական արվեստը ունկնդրել են Շանհայի Մեծ թատրոնից մինչև Պեկինի Արվեստների ազգային կենտրոն. Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական ինը քաղաքում ներկայացել է տասը համերգով:
2020-02-08