Երկուշաբթի, Փետրվար 10, 2020

 
«Միմոս» մարիոնետի թատրոնը Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում հանդես եկավ «Սուտասանը» ներկայացման առաջնախաղով:
2020-02-10
 
«Զանգակ» գրատանը կազմակերպվել էր երգիչ, երգահան, գրող, թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչ Համլետ Հարությունյանի «Քո երջանկությունը» գրքի շնորհանդեսը:
2020-02-10
 
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսը:
2020-02-10
 
Հայաստանի ազգային գրադարանում Սուրբ Սարգսի և քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոներին նվիրված ազգագրական միջոցառում տեղի ունեցավ:
2020-02-10
 
Այս տարի անգլիկան եկեղեցին քառասնօրյա կանաչ պահք է հայտարարել: Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պետությունների ֆինասնական ղեկավարներին պայքարել աղքատության դեմ: Նոթինգհեմի Սենթ Ջոնս քոլեջը Յութուբյան ցանցում մի քանի տասնյակ աստվածաբանական և աստվածաշնչային թեմաներով դասախոսություններ է հրապարակել:
2020-02-10
 
Առաջին անգամ հրատարակվել են նկարիչ Էդուարդ Սարգսյանի հուշերը։
2020-02-10
 
Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն այս տարի նշվեց փետրվարի 8-ին: Տոնն Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Երիտասարդների օրհնության օր է հռչակվել։ Փետրվարի 10-ին ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ Հայոց հայրապետի օրհնությունը ստացան շուրջ 120 երիտասարդներ։
2020-02-10
 
Բացվել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի «Թևանյան կենտրոն»-ը:
2020-02-10
 
Մաշտոցյան Մատենդարանը հայերեն ձեռագրի անբաժանելի մասի` հիշատակարանի քննությանը վերաբերող նոր աշխատություն է լույս ընծայել:
2020-02-10
 
Փետրվարի 5-ին Հրազդանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և դաստիարակների համար մկրտության խորհրդի վերաբերյալ բանախոսեց Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր սուրբը մկրտության խորհրդին վերաբերող երկու աշխատության հեղինակ է:
2020-02-10