Երկուշաբթի, Մարտ 2, 2020

 
Թումանյանի ամենասիրված հեքիաթների հայերեն-գերմաներեն ժողովածուն պատկերազարդել է գյումրեցի նկարիչ Վահան Թոփչյանը: Գրքերի վաճառքից ստացված հասույթը «Հանուն Հայաստանի» միությունը կներդնի Շիրակի մարզում նախատեսած սոցիալական ծրագրերում:
2020-03-02
 
«Նիկողայոս Նիկողոսյան» մշակութային հիմնադրամի առաջին նախագծի շնորհիվ առաջին անգամ մայրաքաղաքում ցուցադրվեցին 20-րդ դարի հայ ամենահայտնի նկարչուհիներ Մարիամ և Երանուհի Ասլամազյանների գրաֆիկական աշխատանքները:
2020-03-02
 
ԱՄՆ-ի «Թաֆթս» համալսարանի պրոֆեսոր, հայագետ Քրիստինա Մարանջին Երևանի մատենադարանում հանդես եկավ «Անիի մայր տաճարի որմնանկարնեը» թեմայով դասախոսությամբ:  
2020-03-02
 
Մարտի 1-ին, Մեծ պահքի Արտաքսման կիրակիին, Սուրբ Գայանե վանքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված պատարագին մասնակցում էր նաև Կ․ Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
2020-03-02
 
Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի արևմտահայերեն առաջին ամբողջական թարգմանության վերահրատարակության առթիվ Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում մարտի 2-ին տեղի ունեցավ «Առաջնեկտ՝ նորովի» միջոցառումը:
2020-03-02
 
Վանական կյանքը և կապան ընտրած տասը կանայք Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի մոտ կառուցված մենաստանում են ապրում: Վեհափառ հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել էր միանձնուհիներին։
2020-03-02
 
ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակն ու Հալեպի Պետրոս Ադամյան թատերախումբը փետրվարի 29-ին Միության երևանյան գրասենյակում ներկայացրին «Հայերը և հայերը» երգիծական-թատերական մանրապատումները. հեղինակները Արաքսի Ստեփանեան Մուսալլին և Հակոբ Միքայելյանն են, բեմադրիչը՝ Նիկոլայ Ծատուրյանը:  
2020-03-02
 
«Սարոյան հաուսը» «Ռենեսանս» հիմնադրամի նախագծերից մեկն է. վիրտուալ թանգարանը գործում է 2018-ից՝ գրողի ծննդյան 110-ամյակից սկսած։
2020-03-02