«Էջմիածին» ամսագրի 2019 թվականի 11-րդ հոբելյանական համարը նվիրված է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 20-ամյակին: 2020-05-01 Կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից 26 միլիոն 500 հազար ՀՀ դրամ արժողությամբ բժշկական պարագաներ հանձնվեցին Առողջապահության նախարարությանը։ 2020-05-01 Այս տարի լրանում է Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակը: Այս առիթով Մայր Աթոռի նախաձեռնած միջոցառումները համավարակի բերումով հետաձգվել են անորոշ ժամկետով: 2020-05-01 Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով հերթական՝ 32-րդ բնակարանը նվիրաբերվեց բազմազավակ ընտանիքի: Յաղդան համայնքի բնակիչ Նաիրա Չիչյանն ու 5 անչափահաս որդիները տանիք ունեն:
2020-05-01 Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության գրասենյակի պատասխանատու Թովմա վարդապետ Խաչատրյանը համոզված է, որ համավարակի արտակարգ իրավիճակը հնարամտելու, ստեղծագործելու նոր հնարավորություններ է տալիս գրասենյակի գործունեության համար: ՀԵՀԵՄ նոր ծրագրերին անդրադարձել է մեր տեսանյութը:
2020-05-01 Ռուս զինվորի սխրանքին և փառքին նվիրված եկեղեցին կառուցվել է Մեծ հաղթանակի 75- ամյակի պատվին: Շատերին, այդ թվում` հոգևորականների, վրդովեցրել են եկեղեցու սովետական սիմվոլները և Ստալինի պատկերով ծածանվող կարմիր դրոշը: 2020-05-01 |