Ս. Էջմիածնի մայր տաճարի 4 անկյունների ամրակայման աշխատանքների ժամանակ վարպետները առերեսվել են տաճարի նախնական՝ 4 -5-րդ դարերի շերտերի հետ: Բացահայտված կղմինդրածածկի հատվածը ցույց է տվել յուրօրինակ շարվածք:
2020-09-18 Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու տարածքում մեկնարկել է արևային կայանի կառուցման աշխատանքը: Կայանն արտադրելու է 20 կվ էլեկտրաէներգիա՝ ապահովելով եկեղեցու և տարածքի լուսավորությունը:
2020-09-18 «Ֆրանկոֆոնիա» խորագիրն էր կրում Նորքի հայորդյաց տան գեղանկարչության դասարանի սաների խմբակային ցուցահանդեսը, որ բացվել էր Կարեն Դեմիրճյանի թանգարանի բացօթյա սրահում:
2020-09-18 «Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը» բաշխել է Բեյրութի նավահանգստի պայթյունից տուժածներին հասցեագրված՝ Մայր Աթոռի և աշխրահասփյուռ թեմերի տրամադրած հումանիտար օժանդակությունը: 2020-09-18 |