Ուրբաթ, Հոկտեմբեր 23, 2020

 
Հայ առաքելական եկեղեցու «Հայ օգնության ֆոնդը» մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստան տեղափոխված արցախահայերին:  
2020-10-23
 
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնը Արցախից Հայաստան եկած երեխաների հետ է պատերազմը սկսվելու առաջին օրից: Նրանց հանդիպեցինք Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:  
2020-10-23
 
Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան բարեգործական ճաշարանի խոհանոցում արցախցի կանայք ժինգյալով հաց են թխում: Մտադիր են գումարի չափը մինչև մեկ միլիոն դրամի հասցնել և փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:  
2020-10-23
 
Human Rights Watch-ը հրապարակել է Արցախում կիրառված զենքերի հետազոտման և մշտադիտարկման մասին հոդված` «Ադրբեջանը կլաստերային զինամթերք է օգտագործում վերնագրով»:  
2020-10-23
 
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակով խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:  
2020-10-23