Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: Թշնամուն հասցվել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:
2020-11-08 «Ռազմական գործողությունները Շուշիի ներսում և շրջակայքում են ընթանում, մեր զորքերը Շուշին պաշտպանելու հերոսական պայքար են մղում, վաղաժամ գնահատականներ չեմ ուզում տալ». ժամը 20:00-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազույցում ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
2020-11-08 «Կոմիտաս» ազգային քառյակը, «Հովեր» կամերային երգչախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլը, «Լիլիթ Բլեյան և Տիգրան Տեր-Ստեփանյան» ակուստիկ դուետը, երաժիշտներ Վահան Արծրունին, Նորայր Քարտաշյանը Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում բարեգործական համերգին էին մասնակցում՝ ի նպաստ... 2020-11-08 Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված «Մատ տեռորին» շախմատի բարեգործական միջոցառման գլխավոր ֆիգուրները գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Մանուել Պետրոսյանը և մինչև 14 տարեկան հայաստանցի ու արցախցի ապագա գրոսմայստերներն էին:
2020-11-08 «Հայաստան» համահայկական հիմանդրամից հայտնում են, որ այսօր տեղական ժամանակով ժամը 22։00-ին, եվրոպական ժամանակով՝19։00-ին տեղի կունենա համաեվրոպական առցանց դրամահավաք, որը կհեռարձակվի Հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի և Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջերով: Հիմանդրամը կոչ է անում... 2020-11-08 |