Երկուշաբթի, Նոյեմբեր 30, 2020

 
Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որը ինքնաթիռով Հայաստան է բերել Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը արցախահայության համար:  
2020-11-30
 
Արցախյան վերջին պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վիարվորումներ ստացած զինվորներն ու կամավորներն իրենց մարտական դիրքերը, հաջողություններն ու կորուստներն են վերհիշում, պատմում են գնդերեց Մանուկ քահանա Զեյնալյանին ու փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանին, որոնք այցելել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն...
2020-11-30
 
Համավարակն ու պատերազմը անհետևանք չանցան Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման ընթացքի վրա: Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանն ասում է, որ ֆիզիկական և հոգեբանական ընկճվածություն առկա է, բայց ոչ աշխատանքների որակի հաշվին:  
2020-11-30
 
Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար:  
2020-11-30