Երկուշաբթի, Հունվար 18, 2021

 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակում Բելգիայի «Մեսրոպ Մաշտոց» միությունը հանդիպեց Արցախյան երկրորդ պատերազմում զոհված և վիրավորում ստացած զինվորների երեխաների հետ:  
2021-01-18
 
Արմեն Չարչյանի հրավերով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն են ժամանել ֆրանսիացի բժիշկներ: Խմբի ղեկավարը «Ժորժ Պոմպիդու» հիվանդանոցի սրտաբան-վիրաբույժ Լևոն Խաչատրյանն է:  
2021-01-18
 
Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կատարեց, բոլոր վիրավորների և հիվանդների համար կարդաց բժշկության աղոթք, այնուհետև արցախցի մանուկներին խաղաղություն և տունդարձ մաղթեց:  
2021-01-18
 
2021-ից Հայ եկեղեցին Հայաստանում գործող 13 թեմ կունենա. ձևավորվել է նոր՝ Մասյացոտնի թեմը: Առաջնորդը Գևորգ եպիսկոպոս Սարոյանն է:  
2021-01-18
 
Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցում մատուցեց իր առաջնորդական առաջին պատարագը:  
2021-01-18
 
Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ ոսկեհատցիներն իրենց գյուղի բարձունքում խաչ են տեղադրել:  
2021-01-18