Երկուշաբթի, Ապրիլ 26, 2021

 
Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին այցելեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը` նախագահ Ժերար Լարշեի առաջնորդությամբ: Սենատորներին ուղեկցում էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
2021-04-26
 
Կարմիր ավետարանը երևանաբնակ Կարապետյանների տանն է պահվում, նրանք հոժարաբար ամեն տարի Կարմիր կիրակիին այն Հովհաննավանք են բերում: Ընտանիքը Սուրբ գիրքը ժառանգել է Մշո Սուրբ Առաքելոց եկեղեցու վանական Կարապետ պապից:
2021-04-26
 
Ապրիլյան այս օրերին աշխարհասփյուռ հայությունը կազմակերպում է հիշատակի արարողություններ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:
2021-04-26
 
Մասյացոտնի թեմում բնակվող Արցախից տեղահանված, զավակ ու ամուսին կորցրած, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով տուժած ընտանիքներին Մայր Աթոռի սոցիալական գրասենյակը և «Իզմիրլյան» հիմնադրամը պարենային աջակցություն են տրամադրում:
2021-04-26
 
Բազմազգ դաշնության մայրաքաղաքում հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառագնությանը հնարավոր է ծանոթանալ Օլիմպիական պողոտայի վրա գտնվող «Տապան» թանգարանում։ Հայկական միակ թանգարանը գործում է Մոսկվայի հայոց եկեղեցական համալիրում:
2021-04-26
 
Մայր տաճարի նորոգության համար ստեղծված կայքը պատմում է Ս. Էջմիածնի նորոգության շինարարական ընթացքի մասին և հարթակ է համազգային դրամահավաքի համար:
2021-04-26
 
«Ավրորա մարդասիրական նախաձեռնության» համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի համար ապրիլի 25-ին Սուրբ Գայանե վանքում մատուցված պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ:
2021-04-26