Երկուշաբթի, Մայիս 31, 2021

 
Տեխնիկական գիտությունների թեկնածու Վահրամ Վարդանյանի առաջին պատմագրական-գեղարվեստական աշխատանքն է «Ոգեղեն ճիչեր լռության մեջ» գիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատանը:
2021-05-31
 
Մայիսի 30-ին Սայաթնովյան Վարդատոնը մեկնարկեց Ամաղլեբա փողոցի թիվ 18 տնից: Հովհաննես Թումանյանի բնակարանից սկսված քայլերթը հասավ Սուրբ Գևորգ` Թբիլիսիի բնակիչներին հիշեցնելով այս քաղաքում ծնված ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի հիշատակը:  
2021-05-31
 
1947թ.-ին Տոնապետյանների ընտանիքը Բեյրութից Հայաստան տեղափոխվելիս 18-19-րդ դարերի մի ձեռաց խաչ է բերել: Խաչատուր Տոնապետյանի պապը եկեղեցում ժամկոչ է եղել: Ընտանիքը խաչը նվիրեց Մայր Աթոռի գանձատանը:
2021-05-31
 
Հայ առաքելական եկեղեցում Արարատյան շաբաթվա երկուշաբթի օրը նշվում է Հռիփսիմյանց կույսերի հիշատակությունը: Ամեն տարի այս օրը Մայր Աթոռի գանձատնից Սուրբ Հռիփսիմեի վանք է բերվում սրբուհու մասունքը՝ ամփոփված աջ-մսունքարանում:
2021-05-31
 
ՀԲԸՄ-ը ամառային ճամբար է կազմակերպում 7-13 տարեկան այն երեխաների համար, որոնց ծնողները մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին:
2021-05-31