Էջմիածնի հայորդյաց տան քանոնի և ջութակի դասարանների վրա համավարակի սահմանափակումները չեն անդրադարձել, առցանց ձևաչափով սաները մասնակցել են մի շարք միջազգայն մրցույթ-փառատոների և մրցանակային տեղեր զբաղեցրել:
2021-06-11 Հունիսի 9-ին անգլիացի մեծանուն գրող Չարլզ Դիքենսի մահվան տարելիցի օրը, Նկարիչների միությունում տեղի ունեցավ գրողի «Մեր Տիրոջ կյանքը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը և գրքի նկարազարդման համար գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի աշխատանքների ցուցահանդեսը:
2021-06-11 Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է տոնելու Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Այն Հայոց առաջին հայրապետին նվիրված 3 տոներից մեկն է: Նշվում է Հոգեգալստից հետո երրորդ շաբաթ օրը: 2021-06-11 Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ ՀՀ ԶՈԻ-ում սպասավորող հոգևորականների համար կազմակերպված հերթական եռօրյա սեմինար- քննարկմումը «Հոգետրավման պատերազմի և բռնության համատեքստում» թեմայով էր: 2021-06-11 Երևանի Տիգրան Մեծ 53 հասցեում այսուհետ կգործի «Երազի տուն-2» ներառական զարգացման կենտրոնը, որտեղ անհրաժեշտ մասնագիտական աջակցություն կցուցաբերվի զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող 1-15 տարեկան երեխաներին, ինչպես նաև հոգեբանի խորհրդատվական ծառայություն՝ այդ երեխաների ընտանիքի անդամներին: 2021-06-11 |