Ուրբաթ, Դեկտեմբեր 17, 2021

 
«Վաչե և Թամար Մանուկյան» մատենդարանում առկա են ինչպես Մայր Աթոռի հատարակչության լույս ընծայած, այնպես էլ թեմերի, պատրիրաքությունների, տեղի և սփյուռքյան՝ հրապարակված և մինչ օրս հրապարակվող մամուլի հարյուրավոր օրինակներ: Դրանք համակարգվել, լրացվել և կազմվել են: Էլեկտրոնային գրացուցակը հասանելի է Ս....
2021-12-17
 
Սալահատակի տակ կառուցվում են օդատար ուղիներ, որոնք կապահովեն օդի բնականոն շարժը՝ բացառելով խոնավությունը և որմնանկարների քայքայումը: Կառուցվել են նաև բետոնե փոքրիկ սյուներ, որոնք կամարաշարի համար ամուր հիմք կհանդիսանան: Որմանկարները կվերականգնվեն եւ, որ ամենակարեւորն է, երկար կապրեն:
2021-12-17
 
Դեկտեմբերի 16-ից Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում գործում է «Արևելաքրիստոնեական եկեղեցիների գանձերը՝ Սուրբ Էջմիածնից մինչև խորհրդավոր Աքսում» խորագրով բացառիկ ցուցահանդեսը: Առաջին անգամ ներկայացվում են Եթովպիայի Ուղղափառ եկեղեցու սրբությունները:
2021-12-17
 
Բրազիլիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում երեխաներն ու երիտասարդները մասնակցում են եկեղեցու կազմակերպած ամենշաբաթյա դասընթացներին, սովորում պատարագի երգեցողությունը, ժամերգություններ, սաղմոսներ: Նրանցից շատերը հայերեն չգիտեն, սակայն բառ առ բառ սովորում են գրաբարյան տեքստերը:
2021-12-17
 
Արվեստաբան Լիլիթ Կարապետյանն ուսումնասիրել և ներկայացրել է Նախիջևանի ուշ միջնադարյան քանդակը թեման: Երբեմնի հարուստ ժառանգությունից այսօր միայն լուսանկարներ են պահպանվել:
2021-12-17
 
Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր տաճարի օծման 50-րդ տարեդարձի հանդիսությունը նշել է կանադահայ համայնքը:
2021-12-17
 
Դեկտեմբերի 18-ին մեր եկեղեցին կտոնի Ս. Հակոբ Մծբնա հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Այդ օրը պատարագ կմատուցվի Սուրբ Հակոբի անունը կրող եկեղեցիներում: Արարատի և Երևանի (Քանաքեռ-Զեյթուն համայնք) Ս. Հակոբ եկեղեցիներ կտարվեն սրբի մասունքները:
2021-12-17