Երկուշաբթի, Փետրվար 28, 2022

 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում բացվել է Ժորա Գասպարյանի «Յոթ մահացու մեղքեր» գեղանկարների շարքի ցուցադրությունը:
2022-02-28
 
Կիրակի՝ Բուն Բարեկենդանին, փակվեցին եկեղեցիների վարագույրները և ազդարարվեց Մեծ պահքի մեկնարկը: «Պահքը միտքն ազատում է տագնապալի ու հուսահատ խոհերից, հոգուն սրբություն է բերում և մարմնին՝ օգտակարություն». Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական ուղերձ է հղել:
2022-02-28
 
Բարեկենդանը սիրված ազգային տոներից է, համախմբող ու ջերմ տոներից: Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու բակում ևս տոնական տրամադրություն էր:
2022-02-28
 
Փետրվարի 27-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Բուն Բարեկենդանի տոնը: Մեծ Պահքին նախորդող օրը թբիլիսահայ համայնքում նշանավորվեց պատարագով և ավանդական հարիսայի հյուրասիրությամբ:
2022-02-28
 
Փետրվարի սկզբից դռներն է բացել Սան Դիեգոյի Սուրբ Սարգիս նորակառույց հայ առաքելական եկեղեցին: Նոր սրբավայրը մեծ իրադարձություն է Կալիֆոռնիայի հայերի համար:
2022-02-28
 
Վանաձորի Սուրբ Գր․ Նարեկացի մայր եկեղեցում Բուն Բարեկենդանի տոնին նվիրված պատարագը հանդիսապետում էր թեմակալ առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Ազգային, ժողովրդական այս տոնը բարեկեցության հիշատակն է, որ դրախտում վայելում էին Ադամն ու Եվան:
2022-02-28