Երկուշաբթի, Ապրիլ 4, 2022

 
Ապրիլի 2-ի երեկոյան, նույն ժամին միասնական աղոթք է հնչել Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում:
2022-04-04
 
Ապրիլի 2-ին սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն էր: Մեծ Պահքի ընթացքում միայն այս օրն եկեղեցիներում բացվում խորանի վարագույրը և բաց պատարագ մատուցվում: Տոնի առթիվ Խոր Վիրապի վանք է բերվում մասնատուփի մեջ ամփոփված Սբ. Լուսավորչի մասունքը:
2022-04-04
 
Ծաղկազարդի տոնն այս տարի նշվելու է ապրիլի 10-ին: Այն մեծ շուքով կտոնախմբեն Մեղրաձորում և հարակից համայնքներում, իսկ մինչ այդ՝ «փորձնական Ծաղկազարդ» է հարևան Մարմարիկ համայնքում:
2022-04-04
 
Այս տարի Հայ եկեղեցին Գալստյան կիրակին հիշատակեց ապրիլի 3-ին: Մեծ Պահքի նախորդ կիրակիների նման եկեղեցիների խորանները վարագուրված են, մատուցվում է փակ պատարագ: Սուրբ Գայանե վանքում պատարագիչը Տ. Հովհաննես քահանա Քեսաբլյանն էր:
2022-04-04
 
Երիտասարդ ստեղծագործողները, ոգեշնչվելով «Հավատով խոստովանիմ» աղոթք բանաստեղծությամբ, ստեղծել են թե նոր երաժշտություն, թե նոր ձևաչափ: Համերգային կատարումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էր:
2022-04-04
 
Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը: Կանադահայոց թեմում սկսվել են «Արարատ» ճամբարի նախապատրաստական աշխատանքները: Երուսաղեմի աշակերտները մասնակցել են «Խաչի ճանապարհ» ուխտագնացությանը:
2022-04-04