Ուրբաթ, Ապրիլ 22, 2022

 
Ապրիլի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի նախաձեռնությամբ անցկացվեց սեմինար-քննարկում՝ առանցքում Արցախի հուշարձաններն էին, դրանց պաշտպանությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծավալած գործունեությունը Արցախի մշակութային ժառանգության պահպանության գործում:
2022-04-22
 
Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը հայերեն է թարգմանել Ֆրանց Վերֆելի «Երեմիա. լսեք ձայնը» վեպը:
2022-04-22
 
ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում կազմակերպված սեմինարը զինված ուժերում սպասավորող ավագ գնդերեցների համար էր: Կենտրոնի գլխավոր հոգեբան Լիանա Թերզյանը բացատրում էր, թե ինչպես են տարբերակվում սթրեսի առաջնային նշանները և ինչպես համակարգել զինվորների հետ...
2022-04-22
 
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հումանիտար օգնություն է կազմակերպել Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետություններից արտագաղթածների, ինչպես նաև օրեր շարունակ վախի ու կարիքի մեջ թաքստոցներում անցկացրած Մարիուպոլի բնակիչների համար:
2022-04-22
 
Սարուշենցիները իրենց համայնքում վաղուց պատարագ չէին տեսել. գյուղի Սուրբ Ամենափրկիչը մեկ տասնամյակ չի գործել: Սբ. Հարության տոնին հաջորդ երկուշաբթի օրը մատուցվող պատարագը ննջեցյալների հիշատակին է նվիրված: Այդ օրը Ասկերանի Սարուշեն համայնքում նաև Հարության ավետիսը տրվեց:
2022-04-22
 
Հայաստանյան 32 թանգարանների և մասնավոր հավաքածուների մասնակցությամբ Թումանյանի թանգարանում բացվել է «Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» ցուցադրությունը: Նմուշների մեծ մասն առաջին անգամ են ցուցադրվոււմ:
2022-04-22
 
«Ընթերցումներ․ Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» հայերեն և օտար լեզուներով» միջոցառման խորագրի ներքո, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հավաքվել էին լեզվաբաններ, թարգմանիչներ, մշակույթի գործիչներ, հոգևորականներ՝...
2022-04-22
 
Հայաստանի ազգային գրադարանը լույս է ընծայել Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտությունը: Այն նվիրված է նկարչի բացառիկ ստեղծագործական ժառանգությանը: Կազմել է մատենագետ, գրադարանի աշխատակից Աիդա Ադամյանը:
2022-04-22