Ուրբաթ, Մայիս 13, 2022

 
Այս անգամ Նորքի հայորդյաց տան սաները դիտեցին ռեժիսոր Միքայել Դովլաթյանի «Քանի դեռ կամ» ֆիլմը: Փաստավավերագրական ֆիլմը 2000-ին է նկարվել: Գլխավոր հերոսը Երևանն է:  
2022-05-13
 
Գերմանիայի Հէօքսթէր գյուղաքաղաքի Ղպտի ուղղափառ վանքում տեղի ունեցավ Եվրոպայում գործող արևելյան ուղղափառ եպիսկոպոսների եւ առաջնորդների երկօրյա խորհրդակցական հանդիպում: Համագումարին մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ:  
2022-05-13
 
Խորանաշատի վանքն այժմ դժվարահաս տեղում է` Տավուշի մարզի Չինարի գյուղի բարձունքին, սահմանից մի քանի տասնյակ մետր հեռավորւթյան վրա: Այդուհանդերձ, հոբելյանական տարվա ընթացքում մի շարք ծրագրեր ուղղված են սահմանապահ վանքի հանրահռչակմանը:  
2022-05-13
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և արտերկրում։ Արդեն կայացել են Ռուսաստանի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումները։ Մայիսի 1-ից հանդիպումները մեկնարկել են նաև Հարավային Ամերիկայի հայոց թեմերում...
2022-05-13
 
Համացանցում, հեղինակային իրավունքի կոպիտ խախտումներով, հայտնվում են «Շողակաթ» ՀԸ պատրաստած տեսանյութերը, դրանք հաճախ նաև աղճատվում են: Խնդիրն առաջացնում է նաև հաղորդումներում մասնակցող հոգևորականների դժգոհությունը:  
2022-05-13