Երկուշաբթի, Մայիս 16, 2022

 
Խաչի երևման տոնին Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ օծվեցին և տեղադրվեցին Ստեփանավանի Սուրբ Խաչ նորակառույց եկեղեցու գմբեթի ու զանգակատան խաչերը:  
2022-05-16
 
Մայիսի 15-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ հայ և վրաց ազգերի դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի օրհնության կարգ:  
2022-05-16
 
Ամեն տարի՝ Ս. Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը, մեր եկեղեցին հիշատակում է 351թվականի մայիսին Երուսաղեմի երկնքում խաչանման լույսի երևումը: Սուրբ Գայանե վանքում Հայոց հայրապետի հանդիսապետությամբ պատարագ մատուցեց Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:  
2022-05-16
 
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Սուրբ Խաչի երևման տոնի օրը Քրիստոսի խաչափայտի մասունքը բերվեց Ապարանի սուրբ Խաչ եկեղեցի: Եկեղեցին այս տարի նշում է վերաօծման 20-ամյակը:  
2022-05-16
 
Մայիսի 14-ը Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրն է: Մատենադարանից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի բերվեց Զորավոր ավետարանը և պատարագ մատուցվեց:  
2022-05-16
 
Մայիսի 13-14-ը Վիեննայի պատմական արվեստների թանգարանում կայացել է «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը: Առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու սպառնացող վտանգներն էին։  
2022-05-16
 
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը կազմակերպել էր զատկական երգերի փառատոն, որին մասնակցում էին Ռուս ուղղափառ, կաթոլիկ, Ավետարանական-Լյութերական եկեղեցու երգչախմբերը, ինչպես նաև Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցու երկսեռ երգչախումբը:  
2022-05-16