Երկուշաբթի, Հունիս 6, 2022

 
Հոգեգալստյան տոնը վերջին հարյուրամյակում առաջին անգամ նշվեց նաև Ս. Հակոբավանքում։ Հունիսի 5-ին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցեց պատարագ, որին ներկա էին ԱՀ նախագահը, տեղի բնակիչները`քոլատակցիները, ուխտավորներ։  
2022-06-06
 
Հոգեգալստյան տոնի օրը նաև Սևանի Սուրբ Առաքելոց վանքի ուխտի օրն է: Տոնական պատարագին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից այստեղ էին բերվել սուրբ Մատթեոս և Անդրեաս առաքյալների մասունքները:  
2022-06-06
 
Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հին Երևանի եպիսկոպոսանիստ եկեղեցին, Երկուերեսնի – Ս. Պողոս-Պետրոս» աշխատությունը Արսեն Հարությունյան հեղինակությամբ:  
2022-06-06
 
Ստեփանակերտի մայր տաճարի հոգևոր հովիվ Ներսես քահանա Ասրյանը նշանակվել է ՆԳՆ սպասավոր և գերատեսչության ղեկավարի հոգևոր խորհրդական: Մինչ այդ տեր Ներսեսը 7 տարի ծառայել է ՊՆ-ում՝ որպես գնդերեց։  
2022-06-06