Երկուշաբթի, Սեպտեմբեր 5, 2022

 
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ննջարանային մասնաշենքի վերանորոգությամբ պայմանավորված՝ Գևորգյան ճեմարանի 5-րդ և 6-րդ լսարանի սաներն ու դասախոսական կազմը 2022-23 ուսումնական տարին սկսեցին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:  
2022-09-05
 
Արցախի Շոշում թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը: Եկեղեցու բարերարությունը ստանձնել է Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը: Հարակից տարածքը բարեկարգելուց հետո Շոշի Սուրբ Աստվածածինը կգործի:  
2022-09-05
 
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերի 2-ին՝ Հանրապետության օրը, Արցախում էր: Սրբազանը կոչ է անում Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող բոլոր հայրենակիցներին հաղթահարել հոգեբանական նեղսրտությունը և ավելի հաճախ գալ Արցախ:  
2022-09-05
 
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրն ամփոփեց 2022-23 –ի սեպտեմբերյան փուլը: Վանաձորցի 65 դպրոցականներ ստացան գրենական պիտույքներով և հիգիենայի պարագաներով փաթեթներ։  
2022-09-05
 
Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում և թեմի հայորդյաց տներում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը:  
2022-09-05
 
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց պատարագ և կատարվեց Անդաստանի կարգ: Թուրքական կառավարությունից ստացած արտոնության շնորհիվ թանգարանի կարգավիճակ ունեցող եկեղեցում տարին մեկ անցկացվող պատարագը մատուցվում է Խաչվերաց տոնից մեկ շաբաթ առաջ:  
2022-09-05