Երկուշաբթի, Սեպտեմբեր 12, 2022

 
Սուրբ Խաչի տոնին Վանաձոր քաղաքի բնակիչները համախմբվում են Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու շուրջ և իրենց հոգևոր հովիվների գլխավորությամբ մասնակցում համաքաղաքային մեծ խաչերթին։ Ավանդույթի հիմնադիրը երջանկահիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է, 2015-ին նա Խաչվերացի տոնը հռչակել է...
2022-09-12
 
«Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը գնդերեցների հետ աղոթեց հայրենիքի համար ընկած տղաների հոգու խաղաղության համար: Հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվեց պատարագ, կատարվեց հոգեհանգստյան կարգ։  
2022-09-12
 
Սեպտեմբերի 8-ին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Մխիթարյան Միաբանության հրավերով մասնակցել է Մխիթար Սեբաստացու երանացման և սրբադասման դատի Վենետիկի թեմական ատյանի եզրափակման արարողությանը: Խաչվերացի տոնին կատարվել է Սաղմոսավանքի տարածքում տեղադրված նոր խաչքարի...
2022-09-12
 
Սեպտեմբերի 10-ին Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվեց Մինսկի առաջին հայկական եկեղեցու հիմքերի օրհնությունը։  
2022-09-12