Երկուշաբթի, Սեպտեմբեր 26, 2022

 
Վարագա Սուրբ Խաչի նախատոնակին Ս. Էջմիածին եկած ուխտավորների երկրպագության և մխիթարության համար դուրս բերվեց Տերունական խաչափայտի մասունքը:  
2022-09-26
 
Սեպտեմբերի 25-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց կենտրոնի բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին:  
2022-09-26
 
Արարատի մարզի Գետազատ գյուղի 3 եկեղեցիներից մեկը Դավիթ Դվնեցու անունով է: Տարվա ընթացքում սուրբը հիշատակվում է Կանաչ կիրակիին և Վարգա Սուրբ Խաչի տոնին հաջորդող երկուշաբթի օրը: Դվնեցու հիշատակության օրը եկեղեցում ուխտի պատարագ մատուցվեց:  
2022-09-26
 
Սեպտեմբերի 26-ին Երևանում կայացավ Արցախի Սբ. Հակոբավանքի վերականգնմանը նվիրված համաժողով: Հիմնական թեման վանքի համալիր վերականգնումն էր և հանրահռչակումը:  
2022-09-26
 
Սեպտեմբերի վերջին կիրակի օրը նշում ենք Վարգա Սուրբ Խաչի տոնը: Այս տոնը քրիստոնյա եկեղեցիներից հատուկ է միայն Հայ առաքելական եկեղեցուն:  
2022-09-26
 
Տավուշում, իհարկե, հիմա էլ կա աղքատություն: Բայց, ըստ «Հայ օգնության ֆոնդի» Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանի, իրավիճակը փոխելու համար մարդիկ սկսել են ավելի շատ իրենց ուժերին ապավինել: Իսկ դա որակյալ փոփոխությունների սկիզբն է:  
2022-09-26