Երկուշաբթի, Հոկտեմբեր 31, 2022

 
Ավելի քան 500 երեխա է սովորում Էջմիածնի հայորդյաց տանը։ Նույն հարկի ներքո խոցելի խմբերի մարդիկ անվճար սնունդ են ստանում: Հայորդյաց տունն ու բարեգործական ճաշարանը գործում են Թուֆայան ընտանիքի բարերարությամբ: Հրաչ և Սյուզան Թուֆայանները կրկին Հայաստանում էին։  
2022-10-31
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ ջանքերով Քանաքեռի 19-րդ դարի ծխական դպրոցի շենքը նորոգվել ու բարեկարգվել է: Այժմ գործում է մանրանկարչության դպրոց և ավելի քան 60 երեխա է ուսանում:  
2022-10-31
 
Գուգարաց թեմի «Տուն» սոցիալ-կրթական կենտրոնում անջրաթափանց, հարմարավետ և տաք քնապարկեր են արտադրվում։ Դերձակները Գուգարաց թեմի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի օգնությամբ կարուձևի և մոդելավորման դասընթացների են մասնակցել:  
2022-10-31
 
Լույս է տեսել անվանի հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գիրքը: Հատորի շնորհանդեսը կայացավ Երևանի մատենադարանում:  
2022-10-31
 
Հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում տեղի ունեցավ նախկին Վանքի տաճարի կամ Հարանց վանքի տարածքում պեղված մասունքների վերաթաղման արարողությունը: Մասունքները հայտնաբերվել էին Վրաստանի մշակույթի նախարարության հարակից տարածքի վերականգնողական աշխատանքների ժամանակ։  
2022-10-31