Ուրբաթ, Հունվար 13, 2023

 
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու հաստատած կանոնի, անփոփոխ են Աստվածորդու լույս աշխարհ գալու օրը՝ հունվարի 6-ը և Նրա անվանակոչության ու մկրտության օրը՝ հունվարի 13-ը: Այդ օրը պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում:  
2023-01-13
 
Ամենայն հայոց հայրապետը հորդորել է Հայ եկեղեցու թեմերին՝ հանգանակումներ կատարել շրջափակման մեջ գտնող Արցախի համար հումանիտար օգնություն կազմակերպելու նապատակով: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում երեք օրվա ընթացքում հավաքագրվել է 2 միլիոն 800 հազար ռուբլի: Հանգանակությունները շարունակվում են...
2023-01-13
 
73 տարեկանում կյանքից հեռացել է «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն, բարերար Վրեժ Մարկոսյանը: 2006թ.-ին Վրեժ Մարկոսյանը պարգևատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:  
2023-01-13
 
Հունվարի 11-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչներն այցելել են Սուրբ երկրի ղպտի, ասորի և եթովպացի արքեպիսկոպոսներին: Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմը զգուշացնում է` Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքում գործում է հակականոնական եկեղեցի: «Ադրբեջանն ու Թուրքիան գնել են ընկերություններ...
2023-01-13