Երեքշաբթի, Փետրվար 14, 2023

 
Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնը սկսվեց փետրվարի 13-ի երեկոյան՝ նախատոնակով, և ընթացավ եկեղեցական արարողություններով ու ժողովրդական հանդեսով:
2023-02-14
 
Բրազիլիայի հայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի հանդիսապետությամբ կատարվեց Տյառնընդառաջի նախատոնակ:
2023-02-14
 
Շրջափակման պայմաններում Արցախում պսակն ու ամուսնությունները չեն հետաձգվել: Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարում փետրվարի 13-ի երեկոյան շատ էին երիտասարդներն ու նորապսակները: Տյառնըդնառաջի նախատոնակն էր: Օրհնության խոսք ասաց Արցախի թեմի առաջնորդը:  
2023-02-14
 
Երևանի Ս. Աննա եկեղեցում տոնական պատարագի ավարտին օրհնության հրավիրվեցին նորապսակ զույգերը:  
2023-02-14
 
Փետրվարի 14-ին Տյառնընդառաջի տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց պատարագ։ Կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ։ Ավանդույթի համաձայն, նորապսակ սարկավագները տիկնանց հետ այցելեցին Ամենայն հայոց կաթողիկոսին:  
2023-02-14
 
«Վանականների ուխտադրության կարգը հայոց եկեղեցում» թեմայով գիտական թեզի պաշտպանության հաջորդ օրը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հայր Անանիան ստացավ վարդապետական աստիճան:  
2023-02-14