Ուրբաթ, Փետրվար 17, 2023

 
Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի կապակցությամբ Մայր Աթոռում էր համախմբվել քահանայից դասը: Հայոց հայրապետի շուրջն էին 13 թեմակալ առաջնորդ, Մայր Աթոռում սպասավորող 34 միաբան, 184 քահանա:  
2023-02-17
 
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը գրքեր նվիրեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանին: Մատենադարանն, իր հերթին, կրոնագիտական և հայագիտական բնույթի արժեքավոր հրատարակություններ էր առանձնացրել ԶՈւ հոգևորականների համար:  
2023-02-17
 
Սարգիս Մուրադյանի «Հայ մտավորականների գողգոթա» կտավը կհանգրվանի Ս. Էջմիածնի՝ Ռուբեն Սևակի անունը կրող թանգարանում:  
2023-02-17
 
Մաստրիխտում նշվել է Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցու օծման 10-ամյակը։ Ֆլորենցիայի քաղաքապետն արգենտինահայ գործարար, Մայր Աթոռի բարերար և Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին է հանձնել քաղաքի հին դարպասների բանալիների կրկնօրինակները: Կահիրեի Ղպտի ուղղափառ եկեղեցու Սուրբ Պիշո վանքում...
2023-02-17
 
Բուն Բարեկենդանով սկսվում է Մեծ պահքը, որը տևում է յոթ շաբաթ և ավարտվում է Սուրբ Հարության տոնախմբությամբ: Այս տարի Հարության տոնը ապրիլի 9-ին է:
2023-02-17