Հունիս 2019

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
27
28
29
30
31
1
2
 
 
 
 
 
Մայիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում բեմական գործունեության 60-ամյակը նշեց ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը: Բեմում նրա հետ էր Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային և սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:  
 
Մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Լեգենդար շանսոնյեի 95-ամյակը Երևանի մարզահամերգային համալիրում նշվեց համերգային հուշ-երեկոյով:   
 
«Սիմֆոնիետ» ստեղծագործությամբ Կամերային երաժշտության տանը մեկնարկեց Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը:   
 
Մայիսի 26-ին և 27-ին «Մայր Հայաստան» ռազմական թանգարանում երգեց «Գեղարդ» խումբը: Հայ հոգևոր երաժշտության կենտրոնն այն նվիրել էր մայիսյան տոներին: Հաղթանակի զբոսայգում գտնվող Ռազմական թանգարանի պատմության մեջ սա առաջին համերգն էր:   
 
Երևանում ելույթ ունեցավ «Գրեմմի» մրցանակի արժանացած ամերիկյան ամենահայտնի անսամբլներից մեկը՝ «Փարքեր» քառյակը:   
 
Մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչեցին կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի հեղինակային ստեղծագործությունները: Երեկոն կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակին էր նվիրված:  
 
 
3
4
5
6
7
8
9
Մայիսի 31-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Լուսե ուղենիշ» խորագրով միջոցառումը: Գրողի պապական տան՝ Պարոն Ապովի հյուրընկալ տունը հանրության առջև դարձյալ բացել է իր դռները: Տնօրհնեքի արարողությամբ վերագործարկվել է 18-րդ դարի թոնիրը:  
 
Գրող, բանաստեղծ և դրամատուրգ Լևոն Շանթի 150-ամյակի կապակցությամբ գիտաժողով է անցկացվել, որի ընթացքում քննարկվել են գրողի առանձին ստեղծագործություններ, նաև հասարակական գործունեությունը:  
 
Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» հանրահայտ ողբերգության հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը համալրել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը:  
 
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է Ֆելիքս Եղիազարյանի չցուցադրված գործերի շարքը։
 
«Թեքեյան» կենտրոնում տեղի է ունեցել արդեն ամենամյա դարձած «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: «Գրականություն» անվանակարգում մրցանակը շահել է Արծվի Բախչինյանը, «Թատերական արվեստ» անվանակարգում՝ Բախտիար Հովակիմյանը, «Կերպարվեստ» անվանակարգում՝ Արա Հակոբյանը, «Երաժշտություն...
 
Հունիսի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի գիտաժողովների նախասրահում բացվել է «Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողներ. Դրվագներ» խորագրով ցուցադրությունը:  
 
Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի հերթական համերգը տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսույթունների սրահում:   
 
Հունիսի 1-ին Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում երեխաների պաշտապնության օրվա առիթով միջոցառում էր կազմակերպվել: Տ. Ղուկաս քահանա Բալայանն օրհնության կարգ կատարեց Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզներից եկած երեխաների համար:  
 
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պալյան ընտանիքի օժանդակությամբ հունիսի 1-ին, Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը Եզնիկ Կողբացի 42 հասցեում բացվեց երգչուհու տուն-թանգարանը:   
 
Հունիսի 1-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի բակը վերածվել էր խաղային կենտրոնի, մրցող թիմերը դպրոցի աշակերտներն ու ծնողներն էին:   
 
Մայիսի 28-ին ՌԴ Արդարադատության նախարարությունը վավերացրել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու կանոնադրությունը։ Ճեմարանը գործելու է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու հարակից շենքում, որտեղ...
 
Մայր Աթոռի միջոցներով գնված նոր բնակարանի մուտքը այս անգամ նշեց գյումրեցի Շահինյանների ընտանիքը:   
 
 
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Վենետիկից եկած կաթոլիկ ուխտավորներն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին Մեկշաբաթյա ճանաչողական այցով Վենետիկից Հայաստան են եկել մի խումբ կաթոլիկ ուխտավորներ: Նրանց այցելության պարտադիր վայր է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Հունիսի 5-ին վենետիկցի կաթոլիկներին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:   
 
Զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովման թեմայով սեմինար է կազմակերպվել ՀՀ ԶՈւ-ում սպասավորող հոգևորականների համար:  
 
Տերունական աղոթքում «... և մի տանիր զմեզ ի փորձություն» տողը կաթոլիկ ծեսում կարդացվելու է «...և մի թողուր զմեզ անկանել ի փորձութիւն» ձևով: Տեքստի փոփոխությունը հաստատել է Ֆրանցիսկոս պապը:  Բրազիլիայում մեկնարկել է քրիստոնեական միասնականության համար աղոթքի շաբաթը: Ամերիկյան «Նոյան տապան»...
 
Կանադայի Օթթավա քաղաքում կայացավ Հայ եկեղեցու կանադահայոց թեմի 36-րդ պատգամավորական ժողովը, որին մասնակցեցին ավելի քան 40 պատգամավոր և երկրի բոլոր ծխերից եկած հոգևորականներ:    
 
Մայր Աթոռի միջոցներով գնված տասը բնակարաններից մեկը նվիրվել է գյումրեցի Աղաջանյանների ընտանիքին:   
 
Տեղի ունեցավ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի գրքի շնորհանդեսը:   
 
Հունիսի 6-ին մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթ-փառատոնը:   
 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հեքիաթային համերգը՝ երեխաների համար:  
 
Երևանում էին լեգենդար Իըն Գիլանն ու Թոնի Այոմին:  
 
Հունիսի 1-ից 4-ը Երևանում անցկացվեց «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցում էր  60 պատանի երաժիշտ՝ Հայաստանից, Արցախից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Վրաստանից, Լիտվայից, Ճապոնիայից և Լիբանանից: Լավագույնները հունիսի 4-ին «Արամ...
 
Հունիսի 3-ին Միացյալ Թագավորության և ՀՀ պաշտպանության նախարարությունների զինվորական նվագախմբերը համատեղ համերգ տվեցին Երևանի Ազատության հրապարակում:  
 
Երևանում էին լեգենդար Իըն Գիլանն ու Թոնի Այոմին:  
 
 
 
10
11
12
13
14
15
16
Հունիսի 8-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Բելառուսի պատրիարքական էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելի հետ, որը Հայաստան է ժամանել Հայոց հայրապետի հրավերով: Հանդիպմանը ներկա էր Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն...
 
Հունիսի 9-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին:   
 
Հունիսի 8-ին, ժամը 19-ի սահմանում խոշոր հրդեհ է բռնկվել Հաղպատի վանական համալիրում: Դեպքի վայր մեկնած ԱԻՆ հրշեջ-փրկարարական չորս ջոկատներին երկար ժամանակ չի հաջողվել մարել կրակը: Ըստ հաղորդված տեղեկության, հրդեհը սկսվել է էլեկտրալարի կարճ միացումից: Այրվել է Հաղպատավանքի վանատունը:   
 
Հոգեգալուստը` Պենտեկոստեն, այս տարի Հայ Առաքելական եկեղեցին տոնեց հունիսի 9-ին: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունն է, որը տեղի է ունեցել Ս. Հարության 50-րդ օրը: Սուրբ Գայանե վանքում տոնական պատարագին Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հետ մասնակցում էր նաև Համայն Բելառուսի...
 
Երևանի մատենադարանում ցուցադրվում է Տոսկանայից բերված հայերեն երեք ձեռագիր:   
 
Այս տարի Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հերթական ուխտագնացությունը նախատեսվում է անցկացնել Արցախում, հուլիսի 4-7-ը:   
 
Երևանի նորարար փորձարարական արվեստի կենտրոնում անցկացվեց կարճ ֆիլմերի «Մեկ կադր» միջազգային փառատոնը։   
 
Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում:  
 
Գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանն այս տարի կդառնար 80 տարեկան:  
 
Մեր թղթակիցը վերադարձել է Կաննի կինոփառատոնից:  
 
Ապարանի երկրորդ միջազգային քանդակի սիմպոզիումի մասնակից  արվեստագետների աշխատանքներն այս օրերին ներկայացված են «Նուռ» ցուցասրահում:  
 
Հովհաննես Թումանյանի երեւանյան թանգարանում ներկայացվել են մեծ գրողի ակադեմիական գիտական հրատարակության երկրորդ ու երրորդ հատորները:  
 
 
Հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»: Կինոփառատոնի հետ կապված մի շարք մանրամասներ ներկայացրին հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:...
 
Հունիսի 10-ից սկսվել է Եղիական պահքը: Հայ եկեղեցու շաբաթապահքերից չորսը եղանակի պահքեր են: Եղիականը ամառնամուտի շաբաթապահքն է։ Այս պահքը եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ, Եղիական է կոչվում այն պատճառով, որ նախորդում է Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ...
 
 
Երևանի մատենադարանի վերականգնման բաժնի երեք աշխատակիցներ վերջերս են վերադարձել Երուսաղեմից: Հայոց պատրիարքարանին կից ձեռագրատանը հագեցած աշխատանքային գրաֆիկով արել են առավելագույնը՝ արժեքավոր մատյանները քայքայումից փրկելու համար:   
 
Հունիսի 13-ին Վեհափառն ընդունեց Վիրահայոց թեմի ուխտավորներին և հայրապետական օրհնություն բաշխեց նրանց:  
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հունիսի 14-ին Մայր Աթոռում հանդիպեց Արմավիրի թեմի կիրակնօրյա դպրոցների սաների հետ:   
 
Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին Լոս Անջելեսում գործող ՀԲԸՄ-ի «Մանուկյան-Դեմիրճյան» հայկական վարժարանի ավարտական դասարանի սաներն այցելում են Հայաստան: Այցելության պարտադիր վայրերից է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
 
Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:   
 
«Ինչու» նոր երգը «Նեմրան» նվիրել է Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներին:  
 
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 15-րդ անգամ դռները բացեց աշխարհի երաժիշտների և երաժշտասերների առջև: Այս տարի մրցույթն անցկացվեց դաշնամուր մասնագիտությամբ: Ժյուրին գլխավորում էր դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը:   
 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրը գերմանաբնակ հայ սոպրանո Լիանա Ալեքսանյանն էր:   
 
Հունիսի 12-ին Կոմպոզիտորների միության դահլիճում առաջին անգամ հնչեց կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի՝ Կոմիտասի 15 ծիսերգերից կազմված ստեղծագործությունը:   
 
 
17
18
19
20
21
22
23
Հունիսի 16-ին Մայր Աթոռում Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետն ընդունեց Արգենտինայից ժամանած գործարար կանանց, որոնց ուղեկցում էր Խուլիանա Դել Ագիլա-Էօրնեկյանը:   
 
Հունիսի 18-ից հունիսի 22-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք: Հավաքի մասնակիցների հետ հանդիպել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:   
 
Համայն Բելառուսի պատրիարքական էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելը հայաստանյան այցելության շրջանակում Ամենայն հայոց հայրապետի առաջնորդությամբ հյուրընկալվեց նաև Էջմիածնի հայորդյաց տանը և «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում:  
 
Հունիս 17-ից, Հռիփսիմյանց կույսերի տոնով, սկսվում է Արարատյան շաբաթը: Մայր Աթոռից Ս. Հռիփսիմե վանք տարվեց սրբուհու մասունքը:   
 
Այս կիրակի մեր եկեղեցին նշում էր Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրը: Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գևորգյան ճեմարանի ավարտական լսարանի սաները վերջին անգամ պատարագ էին սպասավորում որպես ուսանող:   
 
Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներըԿոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված ցերեկույթ էին նախաձեռնել:   
 
Լույս է տեսել «Աննա Ֆրանկի օրագիրը»` նոր բնագրային թարգմանությամբ:  
 
«Լօֆթ» կենտրոնի երեկոն օրերս բուլգակովյան տրամադրությամբ էր լցված. թեմատիկ դասախոսություն, գրքեր, ցուցահանդես ու թատերական պերֆորմանս:   
 
Ականջապուր, կորեկաձավարով տոլմա, ազգային ծիսական քաղցրավենիք. «ՈՒՏԵՍՏ ֆեստ» փառատոնին հայկական խոhանոցը ներկայանում էր 11-րդ անգամ:   
 
Համազգային հայ կրթական և մշակութային միության «Գասպար Իփեկյան» թատերախումբը հյուրախաղերով հանդես եկավ Համազգային պետական թատրոնում:  
 
Ֆրանսիացի պատմաբան պրոֆեսոր Ժան Նոել Գրանդոմն անդրադարձել է 1915-23 թվականներին ֆրանսիական բանակի և նավատորմի օգնությանը հայերին:  
 
Հունիսի 18-ին Հայ եկեղեցին նշեց Գայանյանց կույսերի հիշատակության տոնը:  Եկեղեցականների թափորը, Հայոց հայրապետի գլխավորությամբ, Մայր տաճարից շարժվեց Սուրբ Գայանե վանք: Հայրապետի ձեռքում Սուրբ Գայանեի աջաձև մասունքարանն էր, որն ամեն տարի սրբուհու հիշատակության օրն է դուրս բերվում գանձատնից՝...
 
Հունիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Մինեսոտա նահանգի 36  ուխտավորին ընդունեց Գարեգին Բ  Ամենայն հայոց կաթողիկոսը: Հաջորդ օրը Վեհափառ հայրապետը հյուրընկալեց ավստրալահայ մի խումբ ուխտավորների:   
 
Տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստը:   
 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսուհետ կգործի Հովհաննես Սեմերջյանի՝ Ժանսեմի անվան պատկերասրահը: Բացումը տեղի ունեցավ «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցահանդեսով։  
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը:  
 
Վեհափառ հայրապետը ծանոթացավ Ս. Էջմիածնի Մայր Տաճարի վերականգնված որմնանկարներին, ուսումնասիրման փուլում գտնվող աշխատանքներին, ինչպես նաև Մայր Տաճարի ամրակայման աշխատանքների ժամանակ բացահայտված որմնանկարների թաքնված շերտերին:   
 
Հունիսի 20-ին մեր եկեղեցին տոնախմբեց Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության օրը:   
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում երկրորդ օրն է, շարունակվում է միաբանական համագումարը, որին մասնակցում է հայ եկեղեցու՝ տարբեր երկրների թեմերում և համայնքներում ծառայություն իրականացնող վեց տասնյակից ավելի վարդապետ ու աբեղա:   
 
Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Իրաքի Քուրդիստան ինքնավար մարզի նախկին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սարգիս Աղաջանին` Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ուղեկցությամբ:   
 
Միաբանական համագումարի կապակցությամբ Մայր Աթոռում ժողովված միաբաններին այցելեց Ամենայն հայոց կաթողիկոսը և պատասխանեց նրանց հուզող հարցերին:   
 
Հունիսի 19-ից 20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Քննության առնվեցին առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպմանը, եկեղեցի-պետություն հարաբերություններին, Մայր Տաճարի նորգությանը և թեմական կյանքին...
 
Հունիսի 19-ին Միաբանական համագումարի մասնակիցները Գեղարքունյաց թեմում էին: Հայրավանքում նրանց էին սպասում մարզի շուրջ 30 համայնքապետեր: Յուրաքանչյուրը մեկ հոգևորականի պիտի ուղեկցեր իր ղեկավարած գյուղ՝ այցելելու  անապահով ընտանիքների:  
 
Մայր Աթոռում այս օրերին ընթացող միաբանական համագումարի շրջանակում Գավառ քաղաքի կարիքավոր հինգ ընտանիքների հյուրընկալվեցին և տնօրհնեքի կարգ կատարեցին Կիրակոս վարդապետ Դավթյանը, Օշական վարդապետ Կյուլկյուլյանը և Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:  
 
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ էր: Հուշ-երեկոյին մասնակցում էին Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարների հետ միասին:    
 
Ելն ի վիրապ տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում: Խոր վիրապում պատարագիչը Տ. Աղան աբեղա Երնջակյանն էր: Ամեն տարի Մայր Աթոռի գանձատնից Խոր վիրապ է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը:   
 
«Վեմ» կրթամշակութային հիմնարդամը, Արթուր Ջանիբեկյանի մեկենասությամբ, լույս է ընծայել սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը` Մեսրոպ քահանա Արամյանի աշխատասիրությամբ: Տեր Մեսրոպը «Մատյանը» թարգմանել է շուրջ երեսուն տարում:   
 
Հունիսի 18-ին ռոք երաժիշտ, արցախյան հերոսամարտի մասնակից, «Կիլիկիա» նավի նավաստի, լուսանկարիչ Արեգ Նազարյանը կդառնար 55 տարեկան: Ընկերները նրան նվիրված լուսանկարչական ցուցահանդես և ռոք համերգ էին կազմակերպել Տիկնիկային թատրոնում:   
 
Հունիսի 19-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում էր «Ամադինդա» հարվածային անսամբլը:   
 
«Ուլիխանյան» ակումբը վերաբացվել է նոր՝ Սայաթ-Նովա 7 հասցեում: Ակումբում անցկացվեց երևանյան ջազ ֆեստ` «Վերաբացում» խորագրով, Ուլիխանյանում մեկ շաբաթ ամեն օր ջազային խմբեր նվագեցին:   
 
Վահան Արծրունին բարեգործական համերգ էր կազմակերպել ԵՊԲՀ ուսանողների համար:   
 
 
24
25
26
27
28
29
30
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում անցկացվեց «Ակունք» երկօրյա սեմինար-դասընթաց Հայ եկեղեցու մասին:
 
Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը Հայ առաքելական եկեղեցին այս տարի նշեց հունիսի 23-ին: Խորան բարձրացվեց հայրապետական կոնդակը, որում ասվում էր՝ Մայր Տաճարն այսօր բոլորիս օգնության կարիքն ունի:   
 
Հունիսի 22-ին առաջ մեկնարկած միաբանական համագումարի հերթական հանդիպումն էր: Քննարկվեցին օրակարգային հարցեր, որոնք թե; վարդապետական, թե՛ սոցիալական ուղղվածություն ունեին:  
 
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում հայ հոգևոր երաժշտության համերգ էր կազմակերպվել:    
 
Գևորգյան հոգևոր ճեմարանի աստվածաբանական համալսարանում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորած հանձնախմբին գիտական ուսումնասիրություններ ներկայացրեցին 16 վեցերորդ լսարանցիներ: Պաշտպանելով մագիստրոսական թեզը՝ նրանց սպասում է գիտական նոր` խորացված հետազոտությունների ուղին:
 
Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է կավագործ Ռիտա Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը:  
 
Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկայացված են Արաբկիրի հայորդյաց տան գեղանկարչության դասարանի սաների «Անխելք մարդը» հեքիաթի նկարազարդումները:  
 
Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ամերիկաբնակ գեղանկարիչ Սամվել Մարությանի անհատական ցուցահանդեսը:  
 
Արևելագիտության ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանը և Մաշտոցի անվան մատենադարանը գիտաժողով էին կազմակերպել` նվիրված հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի հիշատակին:  
 
Տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստը:   
 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահի հարևանությամբ այսուհետ կգործի Ժանսեմի՝ Հովհաննես Սեմերջյանի անվան պատկերասրահը:  
 
Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 2019-20 ուսումնական տարվա ընդունելություն էր անցկացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում:   
 
Ընթացիկ ողջ շաբաթ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտագնացության եկած տարբեր զորամիավորումների սպաներին և նրանց ընտանիքների անդամներին:   
 
Գագիկ Չիլինգարյանը Մայր Տաճարը վերականգնող վարպետներից է: «Հրաշքով է մեր տաճարը մինչ օրս կանգուն մնացել»,-անկեղծանում է շինարարը:   
 
 
Կանադայում ՀՀ նորանշանակ դեսպան Անահիտ Հարությունյանը հյուրընկալել է հայ համայնքի ներկայացուցիչների պատվիրակությանը՝ կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի գլխավորությամբ:   
 
Հունիսի 27-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հյուրերն էին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի գործադիր խորհրդի անդամ Շեյխ Ֆահիմբին Սուլթան բին Խալիդ Ալ Քասիմիի և Շարժայի կառավարական հարաբերությունների հարցերով վարչության պետ Շեյխ Մաջիբբին Աբդուլլահ Ալ Քասիմիի գլխավորած պատվիրակության...
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում  «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվում է «Քրիստոնեական ռազմավարություն» դասընթացը:   
 
Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում բացվել է 7-16 տարեկան  երեխաների ամառային ճամբար:   
 
Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը անցնող ողջ շաբաթ ընդունեց Սուրբ Էջմիածին ուխտագնացության եկած տարբեր զորամիավորումների սպաների,  զինվորների, նրանց ընտանիքների անդամներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  «Քրիստոնյա ընտանիք՝ պաշտպանված...
 
Կյանքից հեռացավ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը: Նրա ջազային ստեղծագործություններն ու հայկական երգերի մշակումները նոր նշաձող են սահմանել և հարստացրել  հայկական ջազի երկապնակը: Նա հիմնադրել և ղեկավարել է ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլը: Կյանքի ողջ ընթացքում չի...
 
Սոպրանո Վերոնիկա Ջիոևան և բաս Սերգեյ Ստեփանյանը ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:  
 
Համերգ՝ նվիրված Հայկական երաժշտական համաժողվի 25-ամյակին:  
 
Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ:  
 
Հունիսի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ արգենտինական տանգոյի միջազգային փառատոնի բացումը: Փառատոնի շրջանակում կազմակերպիչները նախատեսել էին նաև վարպետության դասեր, բացօթյա համերգներ: