Նոյեմբեր 2019

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
28
29
30
31
1
2
3
 
 
 
 
Հռոմի Սուրբ Աթոռի օրհնությամբ վաճառքի են հանվել էլեկտրոնային համրիչ-վարդարաններ: Լատվիայում աճել է ուղղափառ համայնքների թիվը:  Քենթրբերիի արքեպիսկոպոսը խոստովանել է, որ բուժվում է դեպրեսիայից:   
 
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Միստիկ երկիր Առան» վավերագրական-խաղարկային ֆիլմի պրեմիերան: Առանը Արցախի հնագույն անվանումն է: Ֆիլմը նվիրված է Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին:   
 
Հոկտեմբերի 28-ին Արարատյան հայրապետական թեմի հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը այցելել էին լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր՝ նվիրելու ժեստերի լեզվով թարգմանված «Աստվածաշնչի մարգարեները»...
 
Նոյեմբերի 1-ին Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա նստաշրջանի չորրորդ եզարափակիչ ժողովին ներկա գտնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Էօրնեկեան» դպրոցի 12-րդ դասարանի կենսաբանություն և քիմիա հոսքի աշակերտները «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էին: Նրանք բժշկական համալսարանի դիմորդներ են, բժշկական պրակտիկա անցնելու հնարավորություն է տվել, մինչև ուսանող դառնալը:
 
Նոյեմբերի 2-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին։
 
Հոբելյանական հանդիսություն՝ հարազատ օպերային թատրոնում․նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի ծննդյան 90-ամյակը։  
 
Այս տարի եաժշտական աշխարը նշում է անվանի դաշնակահար, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Սարաջևի 100-ամյակը:  
 
Կայացավ «Ջազֆեստ 2019»-ի երրորդ համերգը։ Հատուկ հյուրերն էին շեփորահար, վոկալիստ Ջոն Մարշալն ու երգչուհի Ագաթա Իրակեման։  
 
«Երևան Ջազֆեստ»-ի հրավերով Հայաստանում էր ջազ կոնտրաբասահար, երրորդ հազարամյակի լավագույն կոմպոզիտորներից մեկը համարվող Լարս Դանիելսոնն իր բենդի հետ:  
 
Մեկնարկել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը, որը մեր երկիր էր բերել աշխարհահռչակ կոմպոզիտորների: Առաջին համերգին հնչեց Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը:  
 
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձը: Սուրբ Գայանե վանքում մատուցված պատարագի արարողությանը ներկա էր Մայր Աթոռի միաբանությունը, թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի բարերարներ ու բազում ուխտավորներ: Պատարագի...
 
4
5
6
7
8
9
10
Նոյեմբերի 2-ին և 3-ին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ անդրանիկ ատենապետաց ժողովը, որին մասնակցում էին Հայ եկեղեցու ավելի քան 25 թեմերի երիտասարդաց միությունների  պատասխանատուներ:  
 
Այս օրերին Մայր Աթոռի տարբեր կառույցների աշխատակիցները հանդիպում են Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, ստանում նրա օրհնությունը և շնորհավորում գահակալության 20-ամյակը: Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) տասնյակ անդամներ նույնպես Մայր Աթոռում էին:
 
Նոյեմբերի 3-ին Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանի գլխավորությամբ, Մասիսի շրջանի Դաշտավան, Զորակ և Նիզամի համայքների աշակերտներն ու ուսուցիչներն ուխտի էին եկել Մայր Աթոռ:   
 
Երևանում Ռուսական արվեստի թանգարանը «Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի» հետ համատեղ ներկայացնում է «Ինչպե՞ս է ծնվում գլուխգործոցը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին զուգահեռ ընթանում է նաև «Ժողովրդական ավանդույթից դեպի պրոֆեսիոնալ արվեստ» թեմայով եռօրյա...
 
Նոյեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստան այցելած Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:  
 
«Մերիդիան» էքսպո կենտրոնում բացվեց «Իմ Սարյանը» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը:  
 
Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը:  
 
«Արև Արտ» ցուցասրահում կին ստեղծագործողները ցուցադրել են իրենց գրքարվեստը և գրքակարի հայկական ոճը:  
 
Երևանի «Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնին» մասնակցելու համար Հայաստան են ժամանել թատերախմբեր Լեհաստանից, Իտալիայից, Իրանից, Ռուսաստանից և Ղազախստանից: Նախատեսված է տասը ներկայացում երևանյան 7 բեմահարթակներում:  
 
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրվել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի «Ղողանջ հարսանեկան» ներկայացումը:  
 
Երևանի ավագ դպրոցի աշակերտների համար մեկնարկեց թատերական կրթական նոր ծրագիր՝ «Դասարան պլյուս դասական»: Գաղափարը Սուդուկյանի անվան թատրոնինն է: Մանրամասները ներկայացնում է տեսանյութը:  
 
«Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրությունը Կոմիտաս-ուսուցչի և նրա սաների մասին է: Վարդապետի մանկավարժական գործունեությունն սկսվում է Գևորգյան հոգևոր ճեմարանում, երբ սարկավագ ձեռնադրվելուց հետո նշանակվում է երգեցողության ուսուցիչ և հայտնվում շատ բարդ իրավիճակում: Փոխարինելու էր գործից ազատված Կարա...
 
Նոյեմբերի 4-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրն սկսվեց շնորհավորանքներով: Գահակալության 20-ամյակի կապակցությամբ վեհափառ հորը շնորհավորեցին միաբաններն ու քահանաները, ապա՝ Մայր Աթոռի աշխարհիկ պաշտոնեությունը: 
 
 
Նոյեմբերի 5-ին Արարատի, Արտաշատի և Վեդիի ավելի քան 50 հավատացյալներ, իրենց հոգևոր հովիվների ուղեկցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին: Եկել էին շնորհավորելու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին գահակալության 20-ամյակի առթիվ և ստանալու հայոց հայրապետի օրհնությունը:  
 
Նոյեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող հունական պատվիրակությանն ուղեկցում էր Շրջակա միջավայրի նախագահ Էրիկ Գրիգորյանը:    
 
Շարունակվում են Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները. ամրակայումը գրեթե ամբողջությամբ ավարտվել է. ներկա պահին ճարտարապետ-շինարարները զբաղված են ապամոնտաժված զանգաշտարակների վերաշարման աշխատանքներով:   
 
Երևանի Մաշտոցի անվան մատենադարանի և Վրաստանի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի միջև շփումները պաշտոնական բնույթ ձեռք բերեցին, ստորագրվեց համագործակցության հուշագիր:  
 
Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժինը համալրվել է Շուշիում հրատարակված Համառոտ հայկազյան քերականություն գրքով, այն ձեռք է բերվել էլեկտրոնային աճուրդից, մինչ այս մեկ օրինակ միայն Մաշտոցյան մատենադարանն ուներ:  
 
Միացյալ Արաբական Էմիրությունները ՅՈՒՆԵՍԿՈՕ-ի աջակցությամբ ֆինանսավորելու են Մոսուլ քաղաքի երկու կաթոլիկ տաճարների վերականգնումը: Կաթոլիկ, հրեական և մուսուլման հոգևորականները Վատիկանում ընդդեմ էվթանազիայի հռչակագիր են ստորագրել: Կատարվել են Աստվածաշնչի ամբողջական թարգմանություններ Հնդկաստանի,...
 
Երևանում մեկնարկեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը: Չին ջութակահար Նին Ֆենը կատարեց իր հայրենակցի` կոմպոզիտոր Ցիգան Չենի «Տառապանքի հաճույքը» ստեղծագործությունը:  
 
Մեր երկրում էր Քշիշտոֆ Պենդերեցկին. կոմպոզիտորը ղեկավարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
 
«Ժամանակաից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի երրորդ համերգը նվիրված էր վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիին:    
 
SilkNote փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանը հյուրընկալեց «Ջեմիրոքվայ» խմբին:  
 
Նոյեմբերի 2-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնամուրային ամբիոնի երկարամյա վարիչ Աննա Ամբակումյանի 100-ամյակին նվիրված երեկո էր։ Համերգը՝ անվանի մանկավարժի սաների հարգանքի տուրքն էր իրենց ուսուցչին։ ...
 
 
11
12
13
14
15
16
17
«Հայաստանը չին նկարիչների - Չինաստանը հայ նկարիչների աչքերով» խորագրով ցուցահանդես է բացվել Հայաստանի նկարիչների միությունում:  
 
Լույս է տեսել «Մաեստրո Սերգեյ Փարաջանով» պատկերագիրքը: Այն պարզապես կատալոգ չէ, այլ հետազոտական մոտեցում Փարաջանովի պատկերարվեստին:  
 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպվել էր միջազգային գիտաժողով՝ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագով:  
 
Երևանի պետական տիկնիկային թատրոնում «Ոզնու մուշտակը» ներկայացման առաջնախաղն էր:  
 
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է Վարդիթեր Կարապետյանի անհատական ցուցահանդեսը:  
 
Նոյեմբերի 7-ից 9-ը Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում մեկնարկեց «Մեկ քառակուսի մետր» 14-րդ թատերական փառատոնը: Փառատոնը ժանրային, ձևի և դերակատարների թվի սահմանափակումներ չունի. միակ սահմանափակումը բեմն է՝ ընդամենը մեկ մետր քառակուսի:    
 
Նոյեմբերի 5-ից 9-ը Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Վրաստանում անցկացվեց  «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը:  
 
Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ կենտրոնական մուտքի հարևանությամբ ընթանում է մոմավառության նոր սրահի կառուցումը: Հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է:  
 
Վատիկանը կոչ է արել ՄԱԿ-ին զինադադար կազմակերպել Եմենում: Մեքսիկայում եկեղեցին աջակցում է օրենքի նախագծին, որը թույլ կտա բուժաշխատողներին հրաժարվել որոշ ծառայություններ մատուցելուց կրոնական համոզմունքների պատճառով: Ֆրանսիայում մուսուլմանական կանացի գլխանոցների մասին վեճը վերածվել է իսլամի,...
 
«Արմենպրես» լրատվական գործակալությունը վկայակոչելով Հալեպի «Գանձասար» պարբերականը՝ հաղորդում է, որ Սիրիայում ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին:  
 
Նոյեմբերի 10-ին Դադիվանքում, ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, մի խումբ զինվորներ մկրտվեցին:  
 
«Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923թվականներին» գիտաժողովի երկրորդ օրն անցկացվեց Մայր Աթոռի «Գարեգին Ա» կենտրոնում: Նստաշրջանը նվիրված էր հայերի փրկության գործում հոգևոր կառույցների դերին:   
 
Նոյեմբերի 12- ը տոնական էր Վերին Սասնաշեն գյուղում: Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն օծեց Սուրբ Վարդան նորակառույց եկեղեցին:  
 
 
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել Սիրիայի Ղամիշլի բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: «Խոր ցավով տեղեկացանք նոյեմբերի 11-ին Սիրիայի Գամիշլի բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով սպանվել են հայ կաթողիկէ համայնքի հոգևոր...
 
Վենետիկում ջրհեղեղից տուժել է քաղաքի նշանավոր կենտրոնը և Ս. Մարկոսի տաճարը, վնասվել է նաև Ս. Ղազար կղզու Մխիթարյանների վանքը: Այս ամիս Հնդկաստանում վերջակետ է դրվել կրոնական հողի վրա ծագած երկարամյա դատական գործին:  Թուրքիայում ստեղծվել է Անթալիայի ուղղափառ ռուսախոս հավատացյալների...
 
Սոչիի Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց առաջին հորիզոնականը:    
 
Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու պատերը 1961 թվականից զարդարում է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: 20-րդ դարի հայկական մոնումենտալ  արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող այս որմնանկարը վերականգնման կարիք ուներ: Արագածոտնի թեմը խնդրով դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին,...
 
«Էօրնեկեան» կրթահմալիրի բնագիտական հոսքի աշակերտների համար հանդիպում էր կազմակերպվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանի հետ:   
 
Նոյեմբերի 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախումբը ժամերգություն էր երգում Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում:   
 
Դեկտեմբերի 6-ին կայանալիք «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակություններում» խորագրով գիտաժողովի հայտերի կանչ է հայտարարում «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը:
 
Մոցարտի «Ռեքվիեմը», Կաունասի պետական երգչախմբի, Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, հնչեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:  
 
Նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ հնչեցին Կարլ Ջենկինսի «Սիմֆոնիկ Ադիեմուս» երաժշտական  նախագծի ստեղծագործությունները։ Համերգը ղեկավարում էր հեղինակը՝ Կառլ Ջենկինսը:   
 
Ալեքսանդր Չայկովսկի, Դարյա Չայկովսկայա, Յուրի Բաշմետ՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում։  
 
Գեղունի Չթչյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հեղինակային երեկոյի ընթացքում հնչեցին կոմպոզիտորի կամերային վոկալ և գործիքային ստեղծագործությունները։   
 
 
18
19
20
21
22
23
24
Նկարիչների միությունում ցուցահանդեսով ներկայացավ նաև նկարիչ-քանդակագործ Նաիրի Գրիգորյանը: 90-ականների սկզբից արվեստագետն ապրում և ստեղծագործում էր Ֆրանսիայում: Մեկ տարի է, ինչ հայրենիք է վերադարձել:  
 
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղոցում պատարագ էր: Նույն ժամին, կից երիցատանը երեխաները անգլերեն էին սովորում:
 
Նոյեմբերի 13-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում գումարված թեմական քահանաների երկօրյա ժողովը քննարկել է եկեղեցական, կրթական, մշակութային կյանքին,  երիտասարդաց միությունների, հայորդյաց տների, Մայր Տաճարի նորոգության,  ԶԼՄ-ների հետ համագործակցությանն առնչվող հարցեր։ ...
 
Ռուսաստանաբնակ մարալիկցիների բարերարությամբ վերակառուցվել է Մարալիկ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը վերաօծեց եկեղեցին:   
 
Նոյեմբերի 17-ին, Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան և մահվան օրը, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ երաստ-խորհրդակցություն՝ նվիրված մեծ գործչի հոբելյանին: Ընդամենը 52 տարի ապրած գիտնական հոգևորականը և ազգային-հասարակական գործիչը մի ողջ գիտաճյուղի հիմնադիրն է համարվում: ...
 
Հայաստանի նկարիչների միությունում այս շաբաթ երկու ցուցահանդես բացվեց՝ Գագիկ Աբրահամյանի «Երկիր դրախտավայրը» և Նաիրի Գրիգորյանի «Գոհությունը»:   
 
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում վերականգնվել և հիմնական խաղացանկ է վերադարձվել ամերիկացի դրամադուրգ Վինո դել Մարի «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը:  
 
Լույս են տեսել Ֆրանց Կաֆկայի հայերեն հնգհատորյակի առաջին գիրքը, արձակագիր Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպը:  
 
Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահում մինչև տարեվերջ կգործի «Ծաղիկներ մարտիկներին» խորագրով ցուցահանդեսը:  
 
Նոյեմբերի 11-15-֊ը Երևանում անցկացվեց «Կին» միջազգային կինոփառատոնը։  
 
Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և գրականության «Ահնիձոր» զբոսայգու էսքիզ-նախագծի շնորհանդեսը։  
 
Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Կորուսյալ արվեստ. Ճարտարապետական գրաֆիկա» խորագրով ցուցահանդես: Ներկայացվեցին 20-րդ դարի հայ նշանավոր ճարտարապետների գրաֆիկական աշխատանքներ, որոնք պահվում են թանգարանի պահոցներում:  
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] «Իմ Սարյանը» մանկապատանեկան նկարչական մրցույթը երկարացվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մինչև նոյեմբերի 19-ը երկարացրել է «Իմ Սարյանը» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը:  
 
 
Նոյեմբերի 21-ին քրիստոնեական բոլոր եկեղեցիները նշեցին Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը: Ըստ ավանդության՝ երեք տարին լրանալուց հետո, Մարիամի բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը: Աստվածածնի ընծայման տոնը մեր...
 
Մեծանուն հայագետ Երվանդ Տեր-Մինասյանի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ գիտնականի թոռնուհին` Անուշ Տեր-Մինասյանը, ընտանիքի անունից Մայր Աթոռի մատենադարանին փոխանցեց Երվանդ Տեր-Մինասյանի անձնական գրադարանից մի քանի տասնյակ հնատիպ գրքեր:   
 
Ռումինիայի հայոց թեմի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց: Պատկերասրահի աշխատակիցներին թեմակալ առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը պատմեց Բուխարեստում պահվող 300-ամյա արխիվի և պատկերասրահի մասնագետներից ակնկալիքների մասին: 
 
Երևանի թիվ 86 դպրոցը հյուրընկալել էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին:   
 
Երևանի Շենգավիթ համայնքի գրեթե Սրբոց Առաքելոց եկեղեցու զույգ խաչերը, զանգը, բակում տեղակայված խաչքարերը, մկրտության ավազանն ու սրբապատկերներն օծվեցին նոյեմբերի 21-ին: Ս. Խորանը կօծվի նոյեմբերի 30-ին՝ Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը:   
 
Կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» բալետը վերստեղծվել է հայկական բեմում:
 
Հախնազարյանների ճանաչված երաժշտական ընտանիքի անդամներին այս անգամ Երևանում համախմբել էր ընտանիքի ավագի՝ Սուրեն Հախնազարյանի ծննդյան 70-ամյակը:
 
Աշխարհի հնագույն գործող լարային քառյակներից մեկը՝ Կոմիտասի անվան կվարտետն արդեն 95 տարեկան է։
 
Երիտասարդական օպերային ծրագրի «Օպերային արվեստը երաժշտական դպրոցների համար» խորագրով նախաձեռնությունը Դիլիջանի միջազգային դպրոցում:
 
Արտո Չաքմաքչյանի հիշատակի համերգին ցուցադրվեցին կոմիտասյան թեմայով նրա գրաֆիկական աշխատանքները:
 
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 19-25-ը կանցկացվի «Երեք արվեստի բուհերի շաբաթ» նախագիծը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին:   
 
 
Սուրբ Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մոտակա երկուշաբթի օրը սկսվում է Հիսնակաց պահքը: Այս տարի այն սկսվում է նոյեմբերի 18-ից:   
 
25
26
27
28
29
30
1
Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցը նշում է հիմնադրման 30-ամյակը:
 
Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել է Թայլանդ և հանդիպել քրիստոնեական հարանվանությունների և մյուս կրոնների առաջնորդների հետ:  Քրիստոնեական արվեստում մահվան պատկերմանը նվիրված բացառիկ ցուցահանդես է բացվել Անդրեյ Ռուբլյովի անվան հին ռուսական մշակույթի կենտրոնական թանգարանում:  Աշխարհի...
 
Ե. Չարենցի երևանյան տուն-թանգարանում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսը:  
 
Նոյեմբերի 13-ից 19-ը Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Մովսես վարդապետ Սարգսյանը գտնվում էր Իրաքի հյուսիսային շրջաններում՝ Քուրդիստանում:   
 
Գրականության և արվեստի թանգարանում նշվեց Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակը:  
 
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվել է ամերիկացի հայտնի դրամատուրգ Ռիչարդ Բայերի «Խառը զգացմունքներ» կատակերգությամբ:
 
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է նկարիչ Վահե Ափոյանի  անհատական ցուցահանդեսը. ցուցադրված են հեղինակի վերջին 10 տարվա  աշխատանքները:
 
Հովհ. Թումանյանի թանգարանի կրտսեր այցելուները մեծանուն գրողի կյանքին ու գործունեությանը կծանոթանան վերջերս նկարահանված 2D անիմացիոն մուլտֆիլմի միջոցով:  
 
Գրող-ընթերցող-հրատարակիչ` մեկ հարկի տակ: Նոյեմբերի 22-ից 24-ը ՀԲԸՄ-ում անցկացվեց Գրքի երևանյան փառատոնը:
 
 
 
 
Հայաստանի տարբեր թեմերում ծառայող 20 քահանաներ, երեցկանանց ու զավակների հետ, նոյեմբերի 29-ին հյուրընկալվել էին Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետին:
 
«Շողակաթ» ՀԸ Եկեղեցական կյանք լրատվական թողարկումը և հայ եկեղեցու չորս սպասավորներ արժանացան «Պառլամենտ» ամսագրի պատվոգրերին: Նոյեմբերի 27-ին «Պառլամենտ» ամսագիրը նշում էր իր 10-ամյակը:
 
Հերթական հնատիպ եզակի հատորը հանգրվանեց Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնամխելի գրականության բաժնում: Նոր ձեռքբերումը Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աշխատության 24 լեզվյա ժողովածուն է՝ տպագրված Մխիթարյան միաբանությունում, 1837 թվականին:
 
Ջրառատի միակ եկեղեցին՝ 7-րդ դարի Սուրբ Մինասը, վերաօծվեց: Օծումը կատարեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
 
Բեյրութահայ Թալին Մարիքեանը Մ. Մաշտոցի անվան մատենադարանին նվիրաբերեց Նարեկացու «Մատյան Ողբերգության» 1807թ. վենետիկյան մի հրատարակություն: ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, լոնդոնաբնակ Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանի նվիրատվության շնորհիվ 17-18-րդ դարերի եթովպերեն, արաբերեն և օսմաներեն...
 
Նոյեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, Գարեգին Երկրորդ Ամենայն hայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված բանաստեղծ, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին:
 
Հայաստանի ազգային գրադարանում կայացավ հայերեն առաջին պարբերականի` «Ազդարար»-ի տպագրության 225-ամյակին նվիրված գիտաժողով:
 
Գերմանացի կոմպոզիտոր Ռայնհարդ Զեեհաֆերի «Ժամանակն այստեղ դառնում է տարածություն» կամերային նոկտյուրնը հնչեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և հեղինակի մեկնաբանությամբ:   
 
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը նշում է ծննդյան  80-րդ տարեդարձը:   
 
Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը` «Հայկական ջազ նախագծի» 2-րդ մասի շրջանակում։  
 
Նոյեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին պատարագ մատուցվեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում: Գանձատնից դուրս բերվեց համաքրիստոնեական սրբություն համարվող Գեղարդը: