Դեկտեմբեր 2019

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
25
26
27
28
29
30
1
 
 
 
 
 
 
 
2
3
4
5
6
7
8
Հայոց առաջին լուսավորիչների հիշատակը տոնախմբվեց նաև Մասիսի Սուրբ Թադևոս եկեղեցում: Տոնի առիթով, Ամենայն հայոց հայրապետի տօրհնությամբ, եկեղեցի էր բերվել Մայր Աթոռի գանձատանը պահվող խաչը, որն ամփոփում է առաքյալների մասունքները:
 
Դեկտեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին: Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով:   
 
Նոյեմբերի 30-ին Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց Շենգավիթ համայնքի Սրբոց Առաքելոց նորակառուց եկեղեցու խորանը:   
 
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման առաջնախաղը:  
 
Մայր Աթոռի սարկավագաց երգչախումբը, խմբավար Շահե Քեշիշյանի ղեկավարությամբ, դեկտեմբերի 4-ին կմեկնի Եվրոպա՝ համերգային շրջագայության: Համերգաշարը նվիրված է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին:  
 
Ժողովրդական արվեստի կենտրոնում ցուցադրվել են Անժելա և Անահիտ Աբգարյանների  ասեղնագործ աշխատանքները: Աբգարյան քույրերը ցուցադրությունն անվանել են «Հայ ասեղնագործության գանձերը. անցյալը ներկա է»:    
 
Երեւանի խամաճիկների պետական թատրոնում պրեմիերա էր։ «Երեխաները երեխաների համար» ծրագրի շրջանակում ռեժիսոր Ռիմա Հովեյանը բեմադրել է 14-ամյա Արման Խլղաթյանի «Երեք փոքրիկ հեքիաթները»:  
 
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրությունը: Աշխատանքները Վիգեն Գալստյանի մասնավոր հավաքածուից են:   
 
Հարրիփոթերյան շարքի ուղիղ կեսը արդեն կա հայերեն թարգմանությամբ: «Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել շարքի չորրորդ` «Հարրի Փոթերը և կրակի գավաթը» հատորը` Ալվարդ Ջիվանյանի բնագրային թարգմանությամբ:   
 
«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ  նոյեմբերի 28-ից 30-ն անցկացվել է երիտասարդական 5-րդ գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված էր Մաշտոցի անվան մատենադարանի՝ որպես գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման  60-ամյակին:  
 
Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում ցուցադրվել են գեղանկարիչ, քանդակագործ  Արմեն Խոջոյանի կոլաժները:  
 
 
 
 
ՀՀ ազգային գրադարանը էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք է բերել 1848թ.-ին Զմյուռնիայում հրատարակված «Քրիստոնէական եկեղեցու պատմութիւն» հայատառ թուրքերեն գիրքը: Գիրքը թարգմանություն է՝ գերմաներենից ֆրանսերեն, ապա՝ հայատառ թուրքերեն:
 
Դեկտեմբերի 6-ին Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն օծեց Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղի սրբավայրերից մեկը՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։
 
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցավ երկրորդ միջազգային համաժողովը` ի պաշտպանություն հալածվող քրիստոնյաների: Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը հովվական այցով եղել է Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում։
 
Նոյեմբերի 6-ին Գվատեմալայի հանրապետության Կոնգրեսի պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Կոնգրեսի փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանային ուղեկցում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
 
Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված «Էջմիածին» ամսագրի 75-ամյակին, շուրջ երկու տասնյակ զեկուցմներ ներկայացվեցին «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» խորագրի ներքո:
 
Հրատարակվել է «Հայոց վեհարանը» պատկերագիրքը՝ հայրապետական նստավայրի կառուցման պատմության և վերակառուցված վեհարանի սրահներում ցուցադրվող գանձերի մասին:
 
Մյունխենի  Allerheiligen-Hofkirche եկեղեցում, որը գործում է որպես համեգասրահ, «Հովեր» պետական կամերային երգչախումբը եւ թավջութակահար Միքայել Հախնազարյանն էին: Հովերը Մյունխենում էր Եվրոպական մշակութային EUROPAMUSICALE հիմնադրամի հրավերով։  
 
Եզակի համերգային երեկո Երևանի մարզահամերգային համալիրում. առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ, DJ- ի ու երգիչների հետ համատեղ հնչեցրեց փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված եւ սիրված երգերը։
 
Կայացավ թումանյանական խոսքի և կոմիտասյան մեղեդիների հիման վրա ստեղծված «Անուշ» երաժշտական ներկայացման առաջնախաղը։
 
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանում և Արզականում անցկացվեց «Կոմիտաս–150» գիտական նստաշրջանը։ Գիտաժողովի կազմակերպիչներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։ Կոմիտասի կյանքն ու ժառանգությունը կլոր սեղանի շուրջ էր հավաքել հոգևոր հայրերի, երաժշտագետների, գրականագետների,...
 
Բեմում Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու ֆիլհարմոնիկ նվագախումբն էր: Երկուսն էլ այս համերգի ժամանակ ղեկավարում էր 91-ամյա Հովհաննես Չեքիջյանը: Ներկայացնում են մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Կառլ Ջենկինսի «Ադիեմուս» ստեղծագործությունը:
 
 
9
10
11
12
13
14
15
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Հրաչյա Թամրազյանի ծննդյան օրվան նվիրված հուշ-ցերեկույթ Մաշտոցի անվան մատենադարանում Դեկտեմբերի 5-ին Հրաչյա Թամրազյանը կդառնար 66 տարեկան: Երևանի Մաշտոցի անվան մատենադարանում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված բանաստեղծի, թարգմանչի, գրականագետի, նարեկացիագետի հիշատակին:
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Միքայել Մազմանյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդես Թամանյանի անվան թանգարանում Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում բացվեց ճարտարապետ, քաղաքաշինարար և արվեստագետ Միքայել Մազմանյանի 120-ամյակին նվիրված ցուցահանդես:
 
 
Վեհարանի նորոգված շենքում Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետը հյուրընկալեց մի խումբ ճարտարապետների։ Վեհարանի ներքին հարդարման ճարտարապետ Աշոտ Արշակյանի հրավերով նրանք շրջայցի նպատակով եկել էին նոր վեհարան, որի գրեթե տասը տարի տևած շինարարական աշխատանքներն ավարտվեցին այս տարվա սեպտեմբերին։
 
Դեկտեմբերի 11-ին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
 
Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան Նաթան արքեպիսկպոս Հովհաննիսյանի, Մայր Աթոռի թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի և ճապոնացի վերականգնող Միե Իշիի հետ այցելեց Ս․ Էջմիածնի մայր տաճար:
 
Մայր Տաճարում շարունակվում են վերանորոգման աշխատանքները. այժմ մասնագետները փորձում են լուծում գտնել Տաճարի մատուցած հերթական շինարարական անակնկալի համար. խոսքը խաչվող կեղծ թաղերի մասին է:
 
Մայր Աթոռի սարկավագաց երգչախմբին, Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով Եվրոպա համերգային շրջագայության մեկնելուց առաջ, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը:
 
Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի հրավերով Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակում հյուրընկալվել էր Իտալիայի Հայ առաքելական եկեղեցու խորհրդի անդամ, բարերար Կարեն Կոկչյանը:
 
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը ևս ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այդ կապակցությամբ ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ ողջունելով Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:
 
Թբիլիսիում, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանդիսությունների սրահում կայացավ Հովհաննես Թումանյանի վրացերեն երեք գրքերի շնորհանդեսը՝ Վրաստանում ամփոփելով Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների շարքը:
 
«Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի երգչախումբը հանդես եկավ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգով։ Երգչախմբին միացավ նաև դպրոցի պարի խումբը։
 
2019թ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն Ընտանիքի տարի է հռչակել։ Տարվա ընթացքում տարբեր մարզերից ու համայնքներից բազմաթիվ ուխտավորներ են ընտանիքով եկել Ս. Էջմիածին, հանդիպել Վեհափառ հայրապետին։ Օրերս Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց նաև Մասիսի տարածաշրջանի 50-ից ավելի ընտանիքների հետ։
 
«Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը նվիրված էր Կոմիտասի 150-ամյակին։
 
«Նարեկացի» արվեստի միության ջանքերով լույս է տեսել «Հարսանյաց ծեսը և Կոմիտասը» գիրքը։
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ հանդես եկավ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգային երեկոյով։
 
Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Հորովել» երգի-պարի անսամբլը ներկայացրեց «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը:
 
Դեկտեմբերի 7-ին Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում «Հայ կնոջ առեղծվածը» խորագրով տարազների բեմադրված ցուցադրություն էր։ Լուսիկ Ագուլեցին կյանքի զգալի մասը նվիրել է հայկական տարազի ուսումնասիրությանն ու որպես մշակութային արժեք դրանց պահպանմանը։ Այցելուները ծանոթացան Ագուլեցու տարազների հավաքածուին։
 
Ընթերցողի սեղանին է դրվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը:
 
Երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը՝ Տոտոն, ներկայացրել է վերջին տարիների իր աշխատանքները:
 
Դեկտեմբերի 6-ին մինչև ուշ երեկո բազմամարդ էր Սպիտակի Ս. Հարություն եկեղեցին: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ` նվիրված 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Դեկտեմբերի 7-ին Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցի այցելեցին նաև վարչապետ Նիկոլ...
 
Դեկտեմբերի 8-ին կիրակնօրյա պատարագի ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան կարգ կատարվեց՝ ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի զոհերի:
 
Մաշտոցյան մատենադարանի գիտխորհրդի երաշխավորմամբ լույս է տեսել հայկական որմնանկարչությանը նվիրված առաջին ընդգրկուն ժողովածուն:
 
Կոստան Զարյանի ժառանգները գրողի ձեռագրերը և անձնական արխիվը նվիրել են Երևանի Մաշտոցի անվան մատենադարանին:
 
Առողջ ապրելակերպի ֆիզիկական և հոգևոր կողմերին անդրադարձան Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակում:
 
Երեւանում մշտական ցուցադրության են ներկայացված 20-րդ դարի նշանավոր քանդակագործ, նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքները:
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Ավարտվեց «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնը Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ամփոփվել է «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնը։
 
Դեկտեմբերի 10-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հյուրն էր մեր երկրում Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուն:
 
Դեկտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամն ամփոփեց անցնող տարին:
 
16
17
18
19
20
21
22
Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնը դեկտեմբեր 14-ին համախմբել էր նաև Արարատի մարզի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու համայնքին։
 
Դեկտեմբերի 13-ին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի վեհարանի հանդիսությունների սրահում հյուրընկալվել էր Կոմիտասի անվան քառյակը։ Այս տարի լրացավ քառյակի 95-ամյակը։
 
Դեկտեմբերի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնը։ Մեր տեսանյութը՝ Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցուց:
 
Դեկտեմբերի 15-ին Վեհափառ հայրապետի հյուրերը Արմավիրի թեմի գյուղերի 11 բազմազավակ ընտանիքներ էին։
 
Դեկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնից Երևանի Քանաքեռ թաղամասի Ս․ Հակոբ եկեղեցի բերվեց Հակոբ Մծբնա հայրապետի մասունքը:
 
Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի, «Սոս մանկական գյուղեր» հիմնադրամի և տարբեր ընտանիքների 10 երեխաներ մեկնել են Սանկտ Պետերբուրգ և մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարում զբաղեցրել են առաջին տեղը։ Դեկտեմբերի 14-ին նրանք Ամենայն հայոց հայրապետի հյուրերն էին:
 
Կինոարտադրողների համահայկական ֆորումը երեք օր նույն հարթակում մեկտեղել էր ոլորտի մասնագետներին: Նոր կապերի ձեռքբերման, միջազգային համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գիտելիքների արդիականացման համար ֆորումին մասնակցեցին փորձառու և սկսնակ կինոգործիչներ:
 
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության երեւանյան գրասենյակը տարին ամփոփեց «Ես եմ» խորագրով կերպարվեստի, գեղանկարչության եւ քանդակի ցուցահանդեսով:
 
Դեկտեմբերի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ճապոնական ֆիլմերի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնն անցկացվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության, հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ։ Փառատոնի շրջանակում ժամանակակից կինոնկարներ կցուցադրվեն...
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդես է եկել տարեկան ամփոփիչ ասուլիսով։
 
Հայաստանի ազգային պատկերասրահում այս օրերին գործում է «Արևելքը և հայ արվեստը» ցուցահանդեսը:
 
«Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի շրջանակում Երևանում հյուրընկալվել էին Լոռու մարզի շնորհալի երեխաները: Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
 
Դեկտեմբերի 10-ը Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանի մահվան օրն էր: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էին հավավքել Դավիթի մարտական ընկերներն ու մտերիմները: Տեղի ունեցավ նաև Էվելինա Մելքումյանի «Մեր օրերի Դավիթը» և Սարապյանի «300 վարկյան» գրքերի շնորհանդեսը:
 
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Սենտ Շապելի հարթաքանդակը Զվարթնոց տաճարի վերակազմության ակունքներում» խորագրով միջոցառումը:
 
Դեկտեմբերի 16-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում ընդունեց Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատվիրակությանը՝ Ջեֆրի Քլոհայի գլխավորությամբ:
 
 
Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի մասին շրջանառվող տեղեկություններին պարզաբանում տալու նպատակով դեկտեմբերի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում մամլո ասուլիս հրավիրվեց:
 
Ամանորի նախաշեմին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած 15 զինվորականներ: Սբ․ Վարդան եւ Սբ․ Հովհաննես Մկրտիչ մատուռ մկրտարանում հայոց հայրապետի...
 
Ինչպե՞ս են վերականգնվել Լբատավանքի Ս․ Ստեփանոս, Աշտարակի Կարմրավոր, Մաստարայի Ս․ Հովհաննես, Թալինի Սուրբ Աստվածածին և 9 հայկական եկեղեցիների որմնանկարները։ Շատ այլ հարցերի պատասխան է տալիս Արա Զարյանի և Քրիստին Լամուրեի «Որմնանկարների վերականգնումը վաղ քրիստոնեական հայկական մի շարք եկեղեցիներում»...
 
Օպերային թատրոնում Նորքի հայորդյաց տունը տոնական համերգով նշեց «Նարեկ» պարային համույթի գործունեության 30-ամյակը:
 
Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում միջոցառմանն առաջին անգամ հոգևորական էր մասնակցում: Տարեվերջին դպրոցում ամփոփվում էր Աստվածաշնչային ընկերության «Քայլող Ավետարան» ծրագիրը։  
 
Տորոնտահայ գաղութը եւ Սբ. Երրորդություն եկեղեցին նշեցին ծխի հիմնադրման 91-ամյակը:
 
Դեկտեմբերի 20-ին պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը, ճարտարապետ Գագիգ Գյուրջյանը, թերապևտ Դոնարա Էլոյանը, մանկավարժ, խմբավար Դավիթ Ղազարյանը արժանանացան մեր եկեղեցու բարձր պարգևների։
 
«Ժողովրդից՝ Կոմիտասին, Կոմիտասից՝ ժողովրդին» խորագիրը կրող համերգին «Ալեակ» ֆոլկ եռյակը դեկտեմբերի 15-ին ներկայացրեց Կոմիտասի գրառած այն երգերը, որոնք գրեթե հայտնի չեն ունկնդրին:
 
Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով։
 
Լեգենդար երաժշտական մանկավարժ, ջութակահար Պետրոս Հայկազյանին համերգներ էին նվիրվում անգամ կենդանության օրոք: «Ի հիշատակ» համերգը միավորել էր Պետրոս Հայկազյանի աշակերտներին:
 
Դեկտեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ և ջազ նվագախմբերը ներկայացրել են աշխարհահռչակ կոմպոզիտորի գործերի ջազային մշակումները:
 
Դեկտեմբերի 18-ին Հայաստանում առաջին անգամ ելույթ ունեցավ պատմության մեջ ամենաշատ պարգևներ ստացած «Թեյք 6» խումբը:
 
 
23
24
25
26
27
28
29
«ՀՀ պետական լեզուն հայերենն է, պաշտոնական լեզուն՝ գրական հայերենը. մենք գրական հայերենի պաշտպանն ենք ի պաշտոնե». այս կարգախոսով ՀՀ լեզվի կոմիտեն հայերենի պաշտպանությունն է ստանձնել նաև սոցիալական հարթակներում:  
 
Դեկտեմբերի 23-ին Մայր տաճարի բակում՝ գլխավոր զանգաշտարակի արևմտյան հատվածում, մուտքից մոտ 10 մետր հեռավորության վրա վերանորոգման աշխատանքների ընթացքում շինարարները տապանաքար են գտել:
 
Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օծման և գահակալության 20-ամյակի կապակցությամբ Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Նորին սրբության` «Էջմիածին» ամսագրում տպված պաշտոնական խոսքերի հատընտիրը:
 
Ընտանիքի տարվա առթիվ տարբեր մարզերից ու համայնքներից բազմաթիվ ուխտավոր ընտանիքներ շարունակում են այցելել Մայր Աթոռ Ս․ Էջմիածին։ Դեկտեմբերի 21-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Հրազդանից և Ծաղկաձորից եկած բազմազավակ ընտանիքների՝ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի...
 
Դեկտեմբերի 21-ին Գարեգին Բ Ամենայն hայոց կաթողիկոսը հյուրընկալեց Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Նավասարդ» երիտասարդաց միության անդամներին և Արցախի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տարբեր դասարանների աշակերտներին:
 
Դկտեմբերի 21-ին մեր եկեղեցին տոնախմբեց Սուրբ Աբգար թագավորի հիշատակության օրը: Արարատյան հայրապետական թեմում անցկացվեց շախմատի մրցաշար։
 
Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի առաջին դասարանցիներն այցելել էին Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ մասնակցելու շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնի պատրաստած «Ավանդախաղին»: Թեման Կաղանդն էր։
 
Երևանում կայացավ Հայաստանի աստվածաշնչային ընկերության տարեկան համագումարը: Ներկայացվեցին վարչական և ֆինասնական հաշվետվություններ: Ընտրվեց հոգաբարձուների խորհրդի նոր կազմ` հաջորդ չորս տարիների համար:
 
Հովհաննես Թումանյանի թանգարանը դեկտեմբերի 20-ին ամփոփեց բանաստեղծի ծննդյան հոբելյանական տարին:  
 
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվեցին նոր գրքերի շնորհանդեսներ, բացվեց մանկապատանեկան գրքերի ցուցահանդես-վաճառք:
 
«Զանգակ» գրատանը Նունե Սարգսյանի «Կախարդական կոճակներ» նկարազարդ հեքիաթի շնորհանդեսն էր։
 
Հայաստանի ազգային պատկերասրահի «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանի մասնաճյուղում բացվել է «Հայկական Էպոս. խոսքից՝ պատկեր» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված հայկական էպոսի առաջին տպագրության հոբելյանին։
 
Դեկտեմբերի 11-ին Կոլումբիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանում «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդունվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
 
Ստեփանոս Նախավկայի տոնի կապակցությամբ դեկտեմբերի 24-ին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի սարկավագաց դասը այցելեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, ստացավ հայրական օրհնություն և շնորհավորանքներ:
 
Դեկտեմբերի 23-ի երեկոյան` Սուրբ Ստեփանոս Նախավկայի նախատոնակին, Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում տեղի ունեցավ տվչություն: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի երկրորդ լսարանի սաներն ստացան դպրական աստիճան, չորրորդ լսարանցիները` ուրար կրելու իրավունք, հինգերորդցիները`...
 
Դեկտեմբերի 22-ին Մայր Աթոռի միաբանությունը, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, Ս. Գայանե վանքում աղոթեց Մերձավոր Արևելքի երկրներում խաղաղության վերահաստատման համար: Սուսաննա Պետրոսյան
 
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում հանդիսավոր նշվեց առաջին մարտիրոս՝ Սբ. Ստեփանոս Նախավկայի տոնը։ Հընթացս տոնական պատարագի, որը հանդիսապետում էր Գարեգին Բ Ամենայն hայոց hայրապետը, տեղի ունեցավ 26 սարկավագների ձեռնադրման արարողություն:
 
 
Դեկտեմբերի 3-ից 12-ը Դոհայում կայացած «Միջազգային երիտասարդական գիտական օլիմպիադա 2019»-ին այս տարի մասնակցել են Էջմիածնի Խ.Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի 3 աշակերտ: Դեկտեմբերի 25-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը վեհարանում հյուրընկալեց օլիմպիադայում բրոնզե մեդալ վաստակած...
 
Ամանորի շեմին Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում «Նոր Կամերատա» անսամբլի կատարմամբ բարոկկյան երաժշտություն էր հնչում։ Տոնական համերգին միացել էին նաև սոպրանո Արմինե Վարդանյանն ու դաշնակահար Էլեն Կիրակոսյանը։
 
Դեկտեմբերի 25-ին Ամենայն հայոց հայրապետի հրավերով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Էջմիածնի հայորդյաց տուն էին այցելել «Արև-երեխաներ» դաունի համախտանիշով երեխաների առողջության և զարգազման կենտրոնի սաները, «Մարի Իզմիրլյան» մանկատան հատուկ կարիքավոր երեխաները, «Ջերմիկ անկյուն» կազմակերպության 18...
 
Կանադայի հայոց թեմում Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղցու օծման և անվանակոչության 49-րդ տարեդարձն են նշել:
 
«Մի բուռ լռություն» ժողովածուն Արտակ սարկավագ Ղևոնդյանի առաջին գիրքն է: Ներկայացված են հեղինակի վերջին վեց տարիների հոգևոր և քնարական բանաստեղծությունները:
 
Բեյրութի Մխիթարյան դպրեվանքի եկեղեցու սարկավագ Հարություն Հարբոյանը Ամանորին և Սուրբ Ծննդին նախորդող այս օրերին Սուրբ Նիկողայոսի օրինակով հանդերձավորվում և շրջում է քաղաքում որպես բարի Ձմեռ պապ:
 
Դեկտեմբերի 25-ին Գարեգին Բ հայրապետը Մայր Աթոռում ընդունեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և մարզային, համայնքային, թեմական ներկայացուցիչների պատվիրակությանը: Միքայել սրբազանին հանձնվեց արքության պատվի հայրապետական կոնդակը:
 
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները ուսումնասիրել են անհատների սեփականություն հանդիսացող արժեքավոր ձեռագրեր: Դրանց գտնվելու վայրը ուսումնասիրողները չեն հրապարակում:
 
«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում նվերներ և շնորհավորանքներ ստացավ երևանցիների ամենասիրելիների երաժիշտներից մեկը. մի քանի օրից` հունվարի 1-ին, Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձն է: Հայտնի ջազմենի 75-ամյակը նշվեց հոբելյանական համերգով:  
 
Սուրբ Ծննդյան, Ամանորի երգերի, դասական ու ժողովրդական մեղեդիների ջազային մշակումներ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի տարեվերջյան համերգին:  
 
Համերգային երեկոն բացվեց ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար Սեզար Ֆրանկի «Հացն հրեշտակաց» հայտնի ստեղծագործությամբ:
 
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պատրաստվում են Ամանորի գալա-համերգի:  
 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տարեվերջյան համերգի մենակատարը մեր օրերի ամենապահանջված ու անվանի դաշնակահարներից մեկը՝ Խատիա Բունիաթիշվիլին էր։
 
Դեկտեմբերի 28-ին Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, բարձրաստիճան պաշտոնյաների և Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ, այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների...
 
 
30
31
1
2
3
4
5
Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսին հյուրընկալվեցին Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի պետական պաշտոնյաներ և այլոք: Սիոն սրբազանին հանձնվեց արքության պատիվ շնորհելու հայրապետական կոնդակը:
 
Միածնաէջ Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները 2019թ․-ին առավել ծավալուն և ավարտական փուլ մտան: Հունիսի 23-ին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հայրապետական կոնդակով տրվեց Մայր Տաճարի հիմնանորոգման համար համազգային դրամահավաքի մեկնարկը:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանաձորի «Գրիգոր Նարեկացի» հայորդյաց տանը 400-ից ավելի սաներն ու նրանց ծնողները հավաքվել էին շնորհավորելու միմյանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, մասնակցելու տարեվերջյան տոնական համերգին:
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության գրասենյակում խոսել են 2019-ը ընտանիքի տարի հայտարարելու մասին: Երիտասարդներին հյուր գնացած Տիգրան Մանսուրյանը անդրադարձել է Կոմիտասի հոբելյանի միջոցառումներին։
 
Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան սաները ամանորյա տրամադրությամբ և նվերներով այցելել էին Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերերի խնամքի տուն:
 
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարբեր ֆակուլտետների սովորողներ ուսանողական խորհիդի նախաձեռնությամբ հանդիպեցին Ամենայն հայոց հայրապետի հետ:
 
Անդրանիկ Քոչարի ծննդյան 100-րդ տարեդարձի օրը ցուցադրվեցին դիմանկարները, հենց դրանք են հռչակ բերել Անդրանիկ Քոչարին: Վերջերս լուսանկարիչ Վահան Քոչարը հայտնաբերել է հոր` կորսված համարվող հուշերը:
 
2019թ-ին, ողջ տարվա ընթացքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերում և համայնքներում բազմաթիվ մշակութային միջոցառումներ կազմակերպվեցին, որոնցից առանձնացրել ենք լայն արձագանքի արժանացածները:  
 
Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը Հովհաննես Թումանյանի տարին ամփոփեց արժեքավոր հրատարակություններով: Լույս է տեսել Թումանյանի կյանքի և գործի տարեգրության երրորդ հատորը՝ 1915-1919 թվականների շրջանը:
 
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 29-ին մեծ պրեմիերա էր. «Ալադին» մանկական, երաժշտական ներկայացումը ամանորյա նվեր է փոքրերին և մեծերին:
 
Մայր Աթոռի 2019թ․-ի գործունեությունը՝ ամփոփ։