Հունվար 2020

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
30
31
1
2
3
4
5
 
 
Տարեմուտի գիշերվա նռնօրհնեքի արարողությունը Ս. Էջմիածնում։
 
 
 
 
Տարվա առաջին ճրագալույցի պատարագը Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ։
 
Ճրագալույցի տոնական պատարագին մասնակցելու համար Երևանի ամենամեծ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի էին եկել հարյուրավոր հավատացյալներ:
 
Ճրագալույցի տոնական պատարագից հետո հոգևոր դասը հավաքվեց վեհարանում: Ավանդույթի համաձայն տարվա առաջին տնօրհնեքը կատարվում է կաթողիկոսական նստավայրում:
 
Հունվարի 5-ին Ս․ Ծննդյան ճրագալույցի պատարագ մատուցվեց նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում։ Տոնական պատարագի ավարտին առաջնորդարանում կատարվեց տնօրհնյաց կարգ։
 
Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական պատարագից հետո մեղրաձորցի փոքրիկները անտեսելով ցուրտը և հոգնածությունը՝ շտապում էին ավելի շատ տներում լինել, անգամ որոշել են հարևան գյուղ գնալ, որ չլինի, թե ինչ- որ մեկը չստանա նվիրական ճրագն ու Սուրբ Ծննդյան ավետիսը։
 
6
7
8
9
10
11
12
Հունվարի վեցի առավոտյան հայ առաքելական եկեղեցիներում Ս․ Ծննդյան և Աստվածահայտնության տոնական պատարագ էր: Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում պատարագ մատուցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Հայրապետական պատարագին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, ԱԺ նախագահը, բազմաթիվ...
 
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարբեր կառույցների աշխատակիցները 2020 թվականի առաջին աշխատանքային օրը սկսեցին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպմամբ:
 
Սուրբ Ծննդյան օրը՝ հունվարի 6-ը, այն բացառիկ տոներից է, երբ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրը բաց է այցելուների համար մինչև լուսաբաց։ Ս․ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցում Ս․ Ծննդյան և Աստվածհայտնության տոնական պատարագը մատուցեց թեմակալ առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
 
Հունվարի 10-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը վեհարանի հանդիսությունների դահլիճում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների և Մանրանկարչության արվեստի կենտրոնի մոտ 300 սաների, մանկավարժների, տնօրենների հետ:
 
Խարբերդի մասնագիտացված մանկատան բնակիչներին հոգևորականները բերել էին Ս․ Ծննդյան ավետիսը։
 
Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 31-ի երեկոյան, Հայոց հայրապետի նախագահությամբ Սուրբ Էջմիածնում հավաքվում են Մայր Աթոռի ողջ միաբանությունը, ճեմարանի դասախոսական կազմն ու սաները և ընտանեկան մեծ հարկի տակ տոնում են գալիք Նոր տարին․ սիրո ճաշ, Ամանորի երգեր, բարեմաղթանքներ, կատակներ և, իհարկե, նվերներ...
 
Հունվարի 6-ի Ս․ Ծննդյան տոնը՝ աշխարհասփյուռ հայ թեմերում։
 
 
 
13
14
15
16
17
18
19
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Հարգանքի տուրք՝ Բաքվի հայկական ջարդերի զոհերի հիշատակին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱԺ նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ հարգանքի տուրք մատուցեցին Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Այս տարի լրանում է Բաքվի հայկական բնակչության զանգվածային կոտորածի 30-րդ տարելիցը։
 
Սևանի Վազգենյան դպրանոցի տեսչական, դասախոսկան կազմը, նախկին ու ներկա ուսանողներն ամեն տարի հունվարի 13-ին մեկտեղվում են սիրելի հաստատության հարկի ներքո և միասնաբար տոնում Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
 
 
 
Վիեննայի մայր տաճարում Դյուրերին վերագրվող որնմանկար է հայտնաբերվել: Վերջին 20 տարում Հարավային Կորեայում շուրջ հիսուն տոկոսով աճել է կաթոլիկների թիվը: Ֆինլանդիայի ուղղափառ եկեղեցին 60 հազար գրացնված հետևորդ ունի։ Ֆրանսիացի ճարտարապետներից մեկն առաջարկել է Փարիզի Աստվածամոր տաճարը ծածկել փայտյա...
 
Մայր Աթոռի հրատարակչությունը Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ լույս է ընծայել «Երիտասարդի աղոթագիրք»-ը։
 
Հայոց եկեղեցու ծիսական կյանքը կարգավորող Սիմեոն Երևանցու կազմած տոնացույցի հիման վրա արդեն 154-րդ տարին է Մայր Աթոռ Ս․ Էջմիածինը տպագրում է եկեղեցական օրացույցը:
 
Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի հայրապետի աստվածաբանական երկը՝ «Հայելի աստվածային շնորհաց»:
 
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հունվարի 15-ին տնօրհնեքի արարողություն էր։
 
 
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] «Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում» «Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակում: Խնդրում ենք զգուշությամբ և սիրով վերաբերվել այս կառույցին». այս բովանդակությամբ իրազեկման նամակի առաջին հասցեն Բաղրամյան 8-ն էր:  
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Մայր Աթոռի թանգարանների գեղանկարչական հավաքածուն հարստացավ արվեստի նոր գործով Կերպարվեստի ճանաչված գործերից բացի Մայր Աթոռի հավաքածուները համալրվում են նաև երիտասարդ արվեստագետների աշխատանքներով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի օգնական, նկարիչ Դավիթ Դանիելյանն իր ստեղծած բնանկարը ընծայեց Ս․ Էջմիածնին:  
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Միջազգային լուրեր 13.01.2020 Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսները հավանություն են տվել հիվանդանոցային ինքնասպանություններին վերաբերող Կոնգրեսի բանաձևին: Հյուսիսային Իռլանդիայում գործող քրիստոնեական կազմակերպություններից մեկն առաջարկել է վերանայել ազարտային խաղերի վերաբերյալ օրենքները: Աստվածաշնչային պապական հանձնախումբը...
 
Սունդուկյանի անվան մայր թատրոնի բեմում հայորդյաց տների Ամանորի և Ս․ Ծննդյան հանդիսությունն էր։
 
2019թ․ վերջին Մայր տաճարի սալահատակի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ հայտնաբերվեց սև տուֆից տապանաքար՝ «Այս է պատան Զաքարիա վարդապետին, թվին ՌաՃէԸթ» գրությամբ: Գտածոյի մասին մանրամասնում է Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը:
 
20
21
22
23
24
25
26
Մոսկվայի հայկական եկեղեցու թանգարանում Հովհ․ Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Ժանսեմի կտավների կողքին այսուհետ կցուցադրվեն նաև Երվանդ Քոչարի, Վահրամ Գայֆեճյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի աշխատանքները։
 
Օծվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3-րդ տեղամասի մատուռը։
 
Մոնակոյի արքայադուստր Ալեքսանդրային կաթոլիկություն ընդունելու պատճառով բրիտանական միապետական ընտանիքը զրկել է գահաժառանգության իրավունքից: Վատիկանի առաքելական գրադարանի նյութերն այժմ հասնաելի են նաև առցանց։ Եգիպտոսի կառավարությունը վերականգնել է 2013 թվականին երկրի Մինյա նահանգի բոլոր տուժած...
 
  Հունվարի 19-ին Սուրբ Գայանե վանքում կիրակնօրյա պատարագի ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստի կարգ կատարվեց Բաքվի և Սումգայիթի հայության ջարդերի 30-րդ տարելիցի առիթով:
 
Խնկո Ապոր անվան գրադարանի դահլիճում ցուցադրվեց Զորավոր Սրբ. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության «Երազանքների տնակը» ներկայացումը:  
 
Դեմիրճյան փողոցում գտնվող տանը Կապուտիկյանն ապրել է կյանքի վերջին 30 տարիները: 101-ամյակի առիթով բանաստեղծուհու տուն-թանգարանը նորոգվել է:
 
Առաջին անգամ հայերեն ներկայացվում է Ֆրանց Կաֆկայի «Ամերիկա» վեպը՝ Կարլեն Մատինյանի բնագրային թարգմանությամբ:
 
Հայաստանի նկարիչների միությունում հունվարի 15-ին բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչիկ Աբրահամյանի 60-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
 
Հունվարի 15-ին Կինոյի տանը ցուցադրվեց գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանի՝ Սերգեյ Փարաջանովի արվեստին նվիրված #Maestro95 ֆիլմը:  
 
Համազգային թատրոնը քսանութերորդ թատերաշրջանը սկսվեց Գի Դը Մոպասանի «Փափլիկը» ներկայացման պրեմիերայով:
 
Ժամանակակից արվեստի թանգարանն այս տարվա իր առաջին ցուցադրությունը բացեց իտալացի արվեստագետ Կարլո Մոնտարսոլոյի աշխատանքների հետահայաց ցուցադրությամբ՝ «Լույս, ձայն, գույն» խորագրով։
 
Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով: Քննարկվեցին թեմերում հոգևոր կյանքի վերաաշխուժացմանն ուղղված ծրագրեր: Քննարկումներ ծավալվեցին եկեղեցի-պետություն հարաբերությունների`...
 
Այսուհետ Հայաստանի ազգային գրադարանի վարչական մասնաշենքի 1-ին հարկում կգործի գրքափոխանակության անկյուն, որտեղ կարելի է անձնական գրադարանի հին ու նոր գրքերը փոխանակել Ազգային գրադարանի գրքափոխանակության ֆոնդում առկա գրքերի հետ:
 
 
 
Հունվարի 19-ին Մոնրեալում Կանադայի միջքրիստոնեական կենտրոնի կազմակերպած էկումենիկ աղոթքի տարեկան հանդիսությունը կայացել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական առաջնորդանիստ եկեղեցում:
 
Անգլիկան եկեղեցին միջոցներ է տրամադրում` քահանաներին ժամանակակից գիտական կրթություն ապահովելու համար: Իտալիայի եպիսկոպոսները երկրում աճող անտիսեմիտիզմին ի պատասխան զարգացնում են երկխոսություն կաթոլիկների և հրեաների միջև: Երուսաղեմում կայացել է Հոլոքոսթի հիշատակին նվիրված հինգերորդ ֆորումը, որին...
 
Լույս է տեսել Մաշտոցի անվան մատենադարանի հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածուն` Գևորգ Տեր-Վարդանյանի աշխատասիրությամբ:  
 
Մայր Աթոռի հրատարակչատունը լույս է ընծայել Մեծ Հայքի Տայք նահանգին նվիրված գիրք՝ Զարուհի Հակոբյանի աշխատասիրությամբ։
 
Նորքի հայորդյաց տունը «Դեվելոփ Արմենիա» ՀԿ-ի հետ մասնակցում է «Օգնության կափարիչներ» բարեգործական նախաձեռնությանը: Պլաստիկ խցանների՝ վերամշակման հանձնված գումարով սայլակ են գնում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:  
 
Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ հունվարի 24-ի Հայրապետական կոնդակով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առանձնացան Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի Հանրապետությունների հայկական եկեղեցական համայնքներն ու ստեղծվեց նոր թեմ՝ Բալթյան երկրների հայոց թեմը: Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Տ....
 
Փետրվարի 8-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է: Արարատյան թեմն ու «Բուկինիստ» գրախանութների ցանցը սիրո խոստովանության յուրօրինակ ձևաչաձ են առաջարկում՝ «Գաղտնի գրքասեր» կամ «Սիրո խոստովանություն գրքով»:
 
 
 
27
28
29
30
31
1
2
Լույս է տեսել Սուսաննա Հովհաննիսյանի մենագրությունը` նվիրված Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությանը:  
 
Հունվարի 25-ին Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը նվիրված էր Անատոլի Պապյանի 95-ամյակին։  
 
«Ռոքեմփ» մշակութային ժառանգության կառավարման կենտրոնը գործում է Ազգային պատկերասրահի ենթակայությամբ, ուսումնասիրելու և համակարգելու է ոլորտի տարբեր բնագավառները:
 
Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել Միության և ՀՀ Պաշտպանության նախարարության համատեղ մրցանակների հանձնման արարողություն, ինչպես նաև՝ Հայոց բանակին նվիրված գրական-երաժշտական հանդիսություն:
 
Երևանում «Շրխկան պոեզիայի» երեկո է անցկացվել. աշխարհում տարածված այս ձևաչափն առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է բանավոր պոեզիայի նոր տեսակ:  
 
Զինված ուժերի կազմավորման 28-ամյակին ընդառաջ` Էջմիածնի Սբ․ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցեց Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք: Պատարագին հաջորդած պաշտոնական ընդունելության...
 
Հունվարի 27-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Բանակի օրվա առիթով։
 
Հունվարի 28-ին, հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Վարդենիս քաղաքում Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված հայորդիների հիշատակն անմահացնող հուշարձանի մոտ ծաղկեպսակներ...
 
Հունվարի 28-ի առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնը լեցուն էր․ այստեղ էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ այրեր ու սպաներ:  
 
 
 
Երուսաղեմի հայոց միաբանությունը նշում է Ս․ Ծնունդը՝ հին տոմարով:  
 
Հունվարի 30-ին Հաղարծին վանական համալիրում դիմավորեցին տուն վերադարձող Տիրամոր հարթաքանդակը:
 
Այս տարի հիմնադրման 25-ամյակն է նշում ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը։
 
Կաթոլիկ եկեղեցին Լեհաստանում նշել է «Իսլամի օր» կոչվող ամենամյա միջոցառումը: Հունվարի երրորդ երկուշաբթին Միացյալ Նահանգներում նշվում է Մարտին Լյութեր Քինգ կրտսերի հիշատակի օրը: Անգլիայի ծխական եկեղեցիներից մեկում վերարտադրել են Սիքստինյան կապելայի նշանավոր նկարազարդումները:
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակում մեկնարկեց «Սոցիալական ձեռներեցություն, գաղափարի գեներացում, ծրագրի ստեղծում» թեմայով սեմինարը: