Փետրվար 2020

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
27
28
29
30
31
1
2
 
 
 
 
 
Ռոք երաժշտության` Հայաստանում իրավական հիմքեր չունենալու, Հայաստանում ստեղծագործող ռոք երաժիշտներին հուզող խնդիրների, արժանի արձագանքի չարժանացող ռոք փառատոնների մասին:  
 
Օրերս Հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերի գլխավոր խմբագիր Ալիսա Քալանթարյանը և կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին Հանրայինի առաջին ծրագրի ուղիղ եթերում, անմիջապես Արամ Խաչատրյան համերգասրահից, վարեցին «Կոմիտաս 150. հետգրություն» ռադիոհաղորդումը: Եզակի ձևաչափով համերգի ընթացքում ելույթ ունեցան...
 
 
3
4
5
6
7
8
9
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Այս տարի «Գաղափարների գիշեր»-ը նվիրված էր բնության պահպանությանը «Գաղափարների գիշեր» միջազգային միջոցառումների շարքն այս տարի կենդանի բնության պահպանմանն էր նվիրված:
 
 
 
Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Սա քաղաքապետի առաջին պաշտոնական այցն էր Մայր Աթոռ։
 
Երևանի «Վարդանանց ասպետներ» N 106 դպրոցում անցկացվեց Հայոց եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադայի մարզային փուլը: Մասնակցում էր 7-12 րդ դասարանների 54 աշակերտ:
 
Ուշիի Սուրբ Սարգիս մատուռ վկայարանը սրբի անունը կրող 200-ից ավելի եկեղեցիներից ամենահինն է, ըստ ավանդության Մեսրոպ Մաշտոցը Սարգիս զորավարի ոսկորները հենց այստեղ է ամփոփել: 1999 թվականի պեղումները հաստատեցին դա։ Սրբի մասնատուփի պատրաստման գործը վստահվեց Մամիկոն Մխիթարյանին։
 
Մայր Աթոռում կայացավ Ս․ Էջմիածնի մայր տաճարի նորոգության համար նվիրաբերվող օգնությունները համակարգող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
 
Փետրվարի 7-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցն ու Արարատյան թեմն ամփոփեցին «Իմ գաղտնի գրքասեր, սիրո խոստովանություն գրքով» միջոցառումը: Կազմակերպիչները փաստում են, որ նախորդ տարվա համեմատ չորս ու կես անգամ ավելացել է գիրք նվիրողների թիվը:  
 
Երիտասարդական ակումբների դաշնության անդամները սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ համախմբվել էին Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանում:
 
Հայ եկեղեցին Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշում է փետրվարի 8-ին: Մեծ ժողովրդականություն վայելող այս տոնը հարուստ է ավանդազրույցներով ու ազգագրական նյութով։
 
Փետրվարի 8-ին Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակի առթիվ տոնական պատարագ մատուցվեց սրբի անունը կրող առաջնորդանիստ եկեղեցում` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ուխտավոր հավատացյալների համար տոնի ողջ օրը...
 
Փետրվարի 8-ին, Սուրբ Սարգսի տոնի օրը, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանն ու Երևանի կայազորի ավագ գնդերեց Տ. Ենովք քահանա Եսայանն այցելել են թիվ 1 կլինիկական հիվանդանոցի տարածքում գործող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»:
 
«Լոֆթ» և «Կէան» մշակութային կենտրոնները Սուրբ Սարգիսը երիտասարդների հետ միասին տոնեցին։
 
Սիրո բարեխոս Սուրբ Սարգիսը հատկապես երիտասարդների սիրելի սրբերից է. Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում յուրաքանչյուրն իր սրտի թաքուն ցանկությամբ հայցում էր սրբի բարեխոսությունը:
 
Փետրվար 8-ին Արարատի մարզի Ոստան համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցում նշում էին քրիստոնյա զորավարի տոնը: Սուրբ Սարգիսը խոնահրված եկեղեցի է: Այստեղ ջանում են վերականգնել այն ու դարձնել գործող աղոթքի տուն:
 
Արդեն 7-րդ տարին է՝ Արարատյան թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունն ու Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպում են Ս. Սարգսին նվիրված Հանրապետական երիտասարդական ցուցահանդես-մրցույթ։
 
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցում տոնական պատարագի ավարտին Նավասարդ սրբազանը մասունքակիր աջով օրհնեց զինծառայողներին։ Պարգևատրվեց առաջնագծի 20 զինվոր։  
 
Տարին հյուրախաղերով է սկսել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը. ներկայացրել է 8 համերգ Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում:  
 
Կազմավորման մեկամյակը կնշի յուրօրինակ ձևաչափով հանդես եկող «Հայ մյուզիք բենդը»: Անսամբլի կազմում 16-ից 23 տարեկան երիտասարդներ են: Խումբը հանդես է գալիս բացառապես կենդանի հնչողությամբ: Շուտով պատրաստ կլինի նրանց առաջին` տասներկու ստեղծագործությունից կազմված ձայնասկավառակը:
 
Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2020-ի անդրանիկ համերգին ներկայացրել է Մենդելսոն, Մոցարտ և Շոստակովիչ: Նվագախումբը ղեկավարել է շվեյցարաբնակ ջութակահար և դիրիժոր՝ Գևորգ Ղարաբեկյանը:
 
«Գյոթե» կենտրոնում բացված «Երաժշտություն և մաթեմատիկա․ հարմոնիկ փոխհատում» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է երկու երևույթների միջդիսցիպլինար կապը:  
 
Հայ դասական կատորողական արվեստը ունկնդրել են Շանհայի Մեծ թատրոնից մինչև Պեկինի Արվեստների ազգային կենտրոն. Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական ինը քաղաքում ներկայացել է տասը համերգով:
 
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Ագաթա Քրիստին կհրատարակվի հայերեն նոր թարգմանությամբ «Էդիթ պրինտ» և «Կարապ» հրատարակչություններն սկսում են Ագաթա Քրիստիի դետեկտիվների հրատարակումը հայերեն նոր թարգմանությամբ:
 
Պետրոս Գետադարձ Ա կաթողիկոսի կերպարը պատմության համատեքստում․Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչների համար բանախոսել է Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանը։
 
Հնգօրյա պահեցողությունը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:  
 
Անգլիայում հնագետները հայտնաբերվել են այն վանքը, որտեղ թագադրվել է երկրի առաջին արքան: Լիբանանում տեղի է ունեցել Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների երկխոսության Միջազգային աստվածաբանական համատեղ հանձնախմբի 17-րդ հանդիպումը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցել են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և...
 
Այս տարի Ս. Սարգսի տոնը փետրվարի 8-ին է․ Արարատյան թեմը հայտնել է փետրվարի 7-ի և 8-ի տոնական միջոցառումների ցանկը:  
 
Ծաղկաձորում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարանն այցելուներին կներկայանա նոր մուլտիմեդիա ծրագրով։
 
Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում «Կախարդական Ասիա» խորագրով ցուցահանդես է բացվել:  
 
Էպիգրաֆ գրախանութում «Փիսոն հագնվում է ինքնուրույն» մանկական գրքի շնորհանդեսն էր։  
 
10
11
12
13
14
15
16
«Միմոս» մարիոնետի թատրոնը Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում հանդես եկավ «Սուտասանը» ներկայացման առաջնախաղով:
 
«Զանգակ» գրատանը կազմակերպվել էր երգիչ, երգահան, գրող, թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչ Համլետ Հարությունյանի «Քո երջանկությունը» գրքի շնորհանդեսը:
 
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսը:
 
Հայաստանի ազգային գրադարանում Սուրբ Սարգսի և քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոներին նվիրված ազգագրական միջոցառում տեղի ունեցավ:
 
Այս տարի անգլիկան եկեղեցին քառասնօրյա կանաչ պահք է հայտարարել: Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պետությունների ֆինասնական ղեկավարներին պայքարել աղքատության դեմ: Նոթինգհեմի Սենթ Ջոնս քոլեջը Յութուբյան ցանցում մի քանի տասնյակ աստվածաբանական և աստվածաշնչային թեմաներով դասախոսություններ է հրապարակել:
 
Առաջին անգամ հրատարակվել են նկարիչ Էդուարդ Սարգսյանի հուշերը։
 
Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն այս տարի նշվեց փետրվարի 8-ին: Տոնն Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Երիտասարդների օրհնության օր է հռչակվել։ Փետրվարի 10-ին ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ Հայոց հայրապետի օրհնությունը ստացան շուրջ 120 երիտասարդներ։
 
Բացվել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի «Թևանյան կենտրոն»-ը:
 
Մաշտոցյան Մատենդարանը հայերեն ձեռագրի անբաժանելի մասի` հիշատակարանի քննությանը վերաբերող նոր աշխատություն է լույս ընծայել:
 
Փետրվարի 5-ին Հրազդանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և դաստիարակների համար մկրտության խորհրդի վերաբերյալ բանախոսեց Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր սուրբը մկրտության խորհրդին վերաբերող երկու աշխատության հեղինակ է:
 
Փետրվարի 11-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռում հյուրընկալեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդուլլահ Երկրորդ Ալ-Հուսեյնին։
 
Ի՞նչ խորհուրդ ունի Տյառնընդառաջը, ինչպե՞ս պատրաստվել ու տոնել այն. «Բլից ինֆո» մամուլի ակումբում այս հարցերի շուրջ զրուցում էին Տ. Եսայի քահանա Արթենյանն ու «Ավանդական տոների վերածնունդ» ՀԿ նախագահ Հասմիկ Բաղրամյանը:
 
Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ սկսվեց Տյառնընդառաջի նախատոնակը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ժամերգության ավարտին կատարվեց անդաստանի կարգ: Մայրավանքի բակում Վեհափառ հայրապետը վառեց տյառնընդառաջի խարույկը:
 
Մեր նկարահանող խումբը փետրվարի 13-ի երեկոյան՝ Տյառնընդառաջի նախատոնակին, շրջել է Երևանի հին թաղամասերից մեկում՝ Կոնդում:
 
Փետրվարի 14-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Տյառնըդառաջը:
 
Տյառնընդառաջի տոնական պատարագից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող 6 սարկավագներն իրենց կանանց հետ հյուրընկալվեցին Ամենայն հայոց հայրապետին:
 
Փետրվարի 14-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի խմբագրակազմի անդամների ու հոդվածագիրների հետ:  
 
Տյառնընդառաջի տոնին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց նորապսակների օրհնության կարգ:
 
«Արամ Խաչատրյան» համերգասրահում մենահամերգով հանդիսատեսին ներկայացավ ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայարապետյանը:
 
Մեկնարկեց տրոմբոնի միջազգային փառատոնը: Բեմում Հայաստանի պետական կամերային նվագախումբն էր, դիրիժոր Սանտյագո դիազ Ագիռեն, հրավիրված այլ երաժիշտներ:
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ակադեմիական երգչախմբի համատեղ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը։  
 
Այս տարի կոնսերվատորիայի օպերային ստուդիան կնշի հիմնադրման 40-ամյակը։ 8 տարի ընդմիջումից հետո կրկին դռները բացելով՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիան նպատակ ունի դառնալ ազգային դիմագծով թատրոն և լաբորատորիա:
 
 
17
18
19
20
21
22
23
Փետրվարի 15-ին բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի ծննդյան 135 ամյակն էր: Հոբելյանական օրը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում սկվեց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, ապա շարունակվեց 2013 թվականից Մայր Աթոռում գործող գրողի անվան թանգարանում:  
 
Լույս է տեսել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզների ժողովածուն:
 
Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում կայացավ «Հայաստան-Սփյուռք» հանձնախմբի աշխատանքային հանդիպումը՝ 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովին ընդառաջ։
 
Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի նիստում քննարկվել են Ս․ Էջմիածնի մայր տաճարի նորոգությանն առնչվող հարցերը:
 
Հրանտ Մաթևոսյանը կդառնար 85 տարեկան։ «Զանգակ» գրատանը մաթևոսյանասերներին համախմբել էր «Ոչ մի օր առանց Մաթևոսյանի» գրքի շնորհանդեսը:  
 
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում երգ ու պարով, օրհնություններով, ավանդական աղոթքներով ու ժողովրդական խաղերով Աբովենց այգում դիմավորեցին գարնանամուտը:
 
Փետրվարի 12-ից մարտի 4-ը Երևանի պատմության թանգարանում բաց կլինի «Տավուշն աշխարհի աչքերով» նկարչական միջազզային ցուցահանդեսը: Բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
 
16-րդ անգամ Հայաստանում բացվեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը՝ ներկայացնելու Միացյալ Թագավորության կինոարտադրության նորույթները: Մեկ շաբաթ կինոյի սիրահարները հնարավորություն ունեն դիտել հեղինակավոր մրցանակների արժանացած և վերջին տարիներին արտադրված բրիտանական ֆիլմեր:
 
Գրականության և արվեստի թանգարանում ժամանակավոր ցուցադրություն է բացվել՝ նվիրված հայ մեծ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի 180-ամյակին:
 
Հայտնի մատենագետ, լեզվաբան, բանահավաք լիբանանահայ Արտաշես Տեր-Խաչատուրյանի հավաքածուից չորս տասնյակ գրքեր են նվիրաբերվել Հայաստանի ազգային գրադարանին:  
 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում «ՈՒԵԴՈՒՐԻԷԹԻՈՒՆԻ երկրի հնագիտական ժառանգությունը» խորագրով ցուցադրություն է բացվել: Ներկայացվել են Սևանա լճի ավազանի տարածքում գտնված եզակի նմուշներ: Նույն թեմայով գիտաժողով է անցկացվել նվիրված հայ ականավոր հնագետ...
 
Մոսկվայի հայկական եկեղեցու թանգարանի հնությունները, սրբազան մասունքներն ու հնատիպ գրքերը առաջիկա չորս ամիսների ընթացքում կցուցադրվեն Սանկտ Պետերբուրգի էրմիտաժում։ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում կայացավ «Հայաստան-Սփյուռք» հանձնախմբի աշխատանքային հանդիպումը՝ 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական...
 
Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ տեղի ունեցավ շնորհաբաշխման արարողություն, որին մասնակցում էին ավելի քան 200 եկեղեցականներ՝ թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ:
 
Փետրվարի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով պարգևատրեց արցախաբնակ բարերար Գարի Սաֆարյանին` հայ ժողովրդին ու Հայ եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունների համար: Հայոց կաթողիկոսն ընդգծեց...
 
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Մայր Աթոռի կողմից 50 անուն գիրք նվիրվեց Արմավիրի մարզի Բերքաշատ համայնքի միջնակարգ դպրոցի գրադարանին։
 
Փետրվարի 14-ին մանուկ Հիսուսի՝ տաճարին ընծայման տոնի առիթով Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը այցելեց Նևսկի պողոտայում գտնվող հայկական եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոն՝շնորհավորելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդին և ի գնահատություն Ռուսաստանում 30-ամյա հովվական...
 
Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը բացվեց մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ ցուցահանդես-տոնավաճառը։
 
Հանուն հայրենիքի ու քրիստոնեական հավատքի նահատակված Սուրբ Վարդանանց 1036 վկաների հիշատակությունը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը: Այս տարի այն փետրվարի 20-ին էր: Տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ պատարագ...
 
Մեկ տասնամյակից ավելի է, Գևորգյան հոգևոր ճեմարանն ու Երևանի պետական համալսարանը համատեղ Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն են կազմակերպում Սուրբ Էջմիածնում, որին ներկա է լինում նաև Ամենայն հայոց հայրապետը:
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Նորքի հայորդյաց տան սաները ստեղծագործում են հանուն բնության պահպանության Հայաստանի բնության պետական թանգարանում «Մոլորակը քոնն է» խորագրով Նորքի հայորդյաց տան գեղանկարչության դասարանի սաները ներկայացրել են իրենց աչքով տեսած բնությունը՝ խնդիրներից, վտանգներից մինչև չմարող հույսեր:
 
Երևանում են դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը և «Գրեմմի»-ի մրցանակակիր դիրիժոր Ջոն Նելսոնը։
 
90 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանը:
 
Փետրվարի 15-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը Կամերային երաժշտության տանը հանդես եկավ ինքնատիպ համերգով: Երգչախումբը ներկայացրեց ճանաչված և սիրված երգերի խմբերգային մշակումներ:
 
Կամերային երաժշտության տանը հնչել է Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» պասսիոնը:
 
Փետրվարի 22-ին Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ վերաօծվեց Աշտարակի Ս. Մարիանե հիմնանորոգված եկեղեցին։
 
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Բուն բարեկենդանի տոնը՝ Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում Այս տարի Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն, Բուն բարեկենդանը նշվում է փետրվարի 23-ին: Հայոց հնագույն տոնն իր ողջ ուրախությամբ նաև Մայր Աթոռ Ս. էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոց էր մտել՝ հերթական դասը վերածելով տոնախմբության:
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Թումանյանի ծննդյան օրը նշվել է նաև Թբիլիսում Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-րդ հոբելյանը հանդիսավորությամբ նշվել է Թբիլիսում:
 
Նորք Մարաշ համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակը լցվել էր ազգային, ուրախ երգ ու պարով, հյուրասիրությամբ ու տոնական տրամադրությամբ: Փետրվարի 24-ից սկսվում է Մեծ պահքը։ Իսկ այսօր բարեկենդան է։  
 
Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի քրիստոենական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին, համայքնում գործող 15 պետական մանկապարտեզների տնօրեններին ուղեկցեց «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն, ապա դիվանատուն՝ հանդիպելու Գարեգին Բ...
 
Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը հյուրընկալեց սիրիահայ երեխաների: Նրանցից շատերն առաջին անգամ էին Ս․ Էջմիածնում, եկել էին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» կենտրոնի ղեկավար Ջորջ Բարսեղյանի ուղեկցությամբ:
 
Մեծ Բրիտանիայում այլևս պսակի իսլամական ծեսը օրինական կհամարվի միայն այն դեպքում, եթե ամրագրվի նաև քաղաքացիական ամուսնության գրանցումով: Լոնդոնում մուսուլման ծրագրավորողները Հաքաթոն են կազմակերպել։ Հռոմում կաթոլիկ հոգևորականությունը և աշխարհական հավատացյալները միասին աղոթել են ընդդեմ մարդկանց առևտրի...
 
24
25
26
27
28
29
1
Արարատյան թեմը Բարեկենդանի տոնը նշել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ:
 
Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:
 
Փետրվարի 23-ին Հայ առաքելական եկեղեցին տոնախմբել է Բուն բարեկենդանը: Կիրակնօրյա պատարագի ավարտին Ս․ Գայանե վանքում հոգեհանգստի կարգ է կատարվել Լուիզ Սիմոն-Մանուկյանի մահվան տարելիցի կապակցությամբ:
 
Փետրվարի 24-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը։
 
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։ Քրիստոնյաներիս...
 
Հայերեն է թարգմանվել Ֆիլ Նայթսի «Կոշկավաճառը»: Հուշագրությունը 2016թ.-ի ամենավաճառված գրքերից է, «Նյու Յորք Թայմզի» բեսթսելլերը, ամերիկացի նշանավոր բիզնես մագնատներ Ուորեն Բաֆետի և Բիլ Գեյթսի սիրած գիրքը:
 
Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ներկայացվեց թիֆլիսահայ նկարիչ Գոհար Հակոբյանի «Մասունք ավետարանաբարբառք» խորագրով մանրանկարչական ցուցահանդեսը:
 
96 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը:  
 
Ամեն տարվա պես՝ փետրվարի 19-ին Հովհ. Թումանյանի երևանյան տանն ուրախ իրարանցում էր՝ մինչև ուշ երեկո մեծ ու փոքր այցելուների հոսքը չէր դադարում: Բազմաքանակ էքսկուրսիաներին ավելացել էին գիտակրթական միջոցառումները:
 
Հայերեն են թարգմանվել Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» հայտնի գործը և Ֆիլ Նայթսի «Կոշկավաճառը» հուշագրությունը:
 
Փետրվարի 25-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Վեհարանում ընդունեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ:
 
Գրաեմ Միհանը Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ դեսպանն է, նստավայրը Մոսկվայում է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գրադարանում դեսպանին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
 
Հաղորդավար - Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ մայրաքաղաքի երեք թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Գաբրիել...
 
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
 
Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ Աշտարակի հայորդյաց տանը փետրվարի 28-ին տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես 5-րդ Աշտարակեցու 250-ամյակին:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է համազգային հանգանակություն՝ ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության: Նվիրատվությունները կարելի է փոխանցել և տաճարի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալ www.cathedral.am կայքէջի միջոցով։
 
Փետրվարի 24-ից սկսվել է Մեծ պահքը։ Թեմայի շուրջ «Հայացք» մամուլի ակումբում զրուցել են Շահե քահանա Հայրապետյանը և սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։
 
Փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի տարելիցի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնյաների և հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի բարձունք: Հայոց հովվապետը և երկրի ղեկավարը ծաղկեպսակ տեղադրեցին ու ծաղիկների խոնարհեցին երեք տասնամյակ առաջ...
 
Բուն բարեկենդանից մինչև Սուրբ Հարության տոնը Մեծ պահոց շրջանն է՝ 48 օր տևողությամբ: Ի՞նչ է պահքը, ովքե՞ր կարող են պահեցողության մեջ լինել, ի՞նչ ուտել, ի՞նչ չուտել պահքի ընթացքում. հարցերին պատասխանում էին մասնագետները։
 
Ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինի ստեղծագործությունների ջազային ինքնատիպ մշակումներ հնչեցին Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ։
 
Ռիխարդ Շտրաուսի «Ալպիականի» բարձունքը պետք էր հաղթահարել այնպիսի գործիքներով, որոնք Հայաստանում չկան: Սիմֆոնիային յուրահատկություն հաղորդողը վագներյան տուբաներն են: Հայաստանում արդեն երկրորդ անգամ են բերվում այս գործիքները դարձյալ Ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ այս անգամ Ռիխարդ Շտրաուսի...
 
Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը նվիրված էր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին։ Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի ունեցավ փետրվարի 25-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
 
Ի՞նչ է գրել 1910-1911 թվականների արևմտահայ մամուլը Կոմիտասի գործունեության մասին։ Լույս է տեսել «Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին» աշխատությունը:
 
Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Ս․ Էջմիածին ժամանեց Կ. Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Պատրիարքին ընդունել են միաբանությունը և Ամենայն հայոց կաթողիկոսը։ Առաջիկա օրերին Սահակ սրբազանը կմասնակցի նաև Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:
 
Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Ղողանջ հարսանեկան» ներկայացում․ բեմում «Կարին» ավանդական երգի-պարի խումբն էր։