Մարտ 2020

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
24
25
26
27
28
29
1
 
 
 
 
 
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է համազգային հանգանակություն՝ ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության: Նվիրատվությունները կարելի է փոխանցել և տաճարի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալ www.cathedral.am կայքէջի միջոցով։
 
2
3
4
5
6
7
8
«Նիկողայոս Նիկողոսյան» մշակութային հիմնադրամի առաջին նախագծի շնորհիվ առաջին անգամ մայրաքաղաքում ցուցադրվեցին 20-րդ դարի հայ ամենահայտնի նկարչուհիներ Մարիամ և Երանուհի Ասլամազյանների գրաֆիկական աշխատանքները:
 
Թումանյանի ամենասիրված հեքիաթների հայերեն-գերմաներեն ժողովածուն պատկերազարդել է գյումրեցի նկարիչ Վահան Թոփչյանը: Գրքերի վաճառքից ստացված հասույթը «Հանուն Հայաստանի» միությունը կներդնի Շիրակի մարզում նախատեսած սոցիալական ծրագրերում:
 
ԱՄՆ-ի «Թաֆթս» համալսարանի պրոֆեսոր, հայագետ Քրիստինա Մարանջին Երևանի մատենադարանում հանդես եկավ «Անիի մայր տաճարի որմնանկարնեը» թեմայով դասախոսությամբ:  
 
Վանական կյանքը և կապան ընտրած տասը կանայք Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի մոտ կառուցված մենաստանում են ապրում: Վեհափառ հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել էր միանձնուհիներին։
 
Մարտի 1-ին, Մեծ պահքի Արտաքսման կիրակիին, Սուրբ Գայանե վանքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված պատարագին մասնակցում էր նաև Կ․ Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
 
Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի արևմտահայերեն առաջին ամբողջական թարգմանության վերահրատարակության առթիվ Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում մարտի 2-ին տեղի ունեցավ «Առաջնեկտ՝ նորովի» միջոցառումը:
 
ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակն ու Հալեպի Պետրոս Ադամյան թատերախումբը փետրվարի 29-ին Միության երևանյան գրասենյակում ներկայացրին «Հայերը և հայերը» երգիծական-թատերական մանրապատումները. հեղինակները Արաքսի Ստեփանեան Մուսալլին և Հակոբ Միքայելյանն են, բեմադրիչը՝ Նիկոլայ Ծատուրյանը:  
 
«Սարոյան հաուսը» «Ռենեսանս» հիմնադրամի նախագծերից մեկն է. վիրտուալ թանգարանը գործում է 2018-ից՝ գրողի ծննդյան 110-ամյակից սկսած։
 
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին անցկացվում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքների, Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի, այդ առիթով կազմակերպված համազգային հանգանակության, Հայ եկեղեցու վարչական, կանոնական, հովվական...
 
Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում այս շաբաթ ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի նիստերից մեկը նվիրված էր Մայր տաճարի նորոգության ընթացքի քննարկմանը: Զեկուցումներով հանդես եկան Մայր տաճարի հիմնանորոգության հանձնախմբի անդամները, վերականգնող ճարտարապետը:
 
Փետրվարի 28-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթի հիման վրա գրված համանուն պիեսի պրեմիերան էր:
 
Տասնամյա Տիգրան Յարազյանն ընդամենը մեկ տարի է, ինչ հաճախում է Մալաթիայի հայորդյաց տան փայտի փորագրության դասարան, բայց արդեն անհատական ցուցահանդես է ներկայացել «Նարեկացի» արվեստի միությունում։
 
Մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին մասնակցեց նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ներկայացվեվ կառավարության՝ Սփյուռքի հետ կապված 2020 թվականի ծրագրերը։
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ամփոփիչ ժողովը: Քառօրյա քննարկումների ընթացքում բարձրաստիճան հոգևորականների և հեղինակավոր աշխարհականների մասնակցությամբ քննարկվեցին ազգային-եկեղեցական գալիք ժողովի աշխատանքներին, Ս․ Էջմիածնի մայր տաճարի հիմնանորոգությանը, եկեղեցու...
 
Ռաֆայելի` Սիքստինյան մատուռի համար ստեղծած գոբելենները մի քանի օրով տուն էին վերադարձել․ Վատիկանի թանգարանը ցուցադրել է գոբելենները Սիքստինյան մատուռում: Վատիկանը բացել է Պիոս 12-րդ հակասական պապի արխիվները:
 
Կամերային երաժշտության ազգային կենտրոնն այս տարի կհամալրվի «Յամահա» ապրանքանիշի նոր գործիքներով։  
 
«Լավ էլի»․ մեր օրերի ամենահայտնի և ամենասիրված ռոք խմբերից մեկը երգում էր «Պոլիգրաֆ» ակումբում։
 
«ՀԲԸՄ-ը բացահայտում է տաղանդներ» 2-րդ մրցույթի մրցանակակիրները ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
 
Լույս են տեսել «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի 1-ին և 2-րդ հատորները:
 
Մարտի 8-ի տոնի առիթով տիկնանց եւ օրիորդներին իր հայրապետական օրհնությունն է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
 
9
10
11
12
13
14
15
«Պատիվ է հայոց բանակում սպասավորելը, դուք ամեն ինչ պետք է անեք, որ ամուր պահեք մեր հայրենիքի թիկունքը»,-ասաց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ դիմելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված ԶՈՒ գնդերեցներին:
 
Այս կիրակի Մեծ պահքի երրորդ՝ Անառակի կիրակին էր։ Սուրբ Գայանե վանքում պատարագը մատուցեց Տ. Թադեոս վարդապետ Զիրեկյանցը։
 
Մաշտոցի անվան մատենդարանը ցուցադրության է ներկայացրել եզակի նմուշ՝ հայերեն հնագույն թղթյա ձեռագիրը։
 
Նկարիչների միությունում արդեն ավանդույթ է գարնանամուտն ազդարարել հավաքական ցուցահանդեսով: Միության երեք ցուցասրահում 226 աշխատանք է ներկայացված։
 
Հալածանք, հետապնդում, բռնություն, գրաքննություն, կեղծ մեղադրանքներ, ազատազրկում` հայկական մեդիայի դրամատիկ ու կարևոր իրադարձությունների պատմությունն է ամփոփված «Լրատուն» շրջիկ թանգարանի հպէկրաններում և պաստառներում:
 
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը:
 
Մաշտոցի անվան մատենդարանում մեկ ձեռագրի ցուցադրություն է: № 2679 համարի տակ հայերեն թղթյա հնագույն ձեռագիրն է:
 
 
 
 
«Արդարության և խաղաղության հետքերով» «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հասել են Հայաստան:
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ մարտի 13-ին հանդես են եկել հայտարարությամբ. «Մտահոգությամբ ենք անդրադառնում աշխարհում, ինչպես և մեր երկրում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված կացությանը: Աղոթում ենք համավարակից...
 
Բեթղեհեմում Կորոնավիրուսի պատճառով փակվել է Ծննդյան տաճարը: «Ռոլս Ռոյս» հայտնի ավտոմոբիլային ֆիրման, գովազդելով նոր Լիմուզինը, գնորդներին խոստանում է նոր ձեռքբերմանւը հավելել Հռոմի պապի հետ անձնական հանդիպում և օրհնություն: Ֆրանսիայում շարունակվում են Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման նախագծի...
 
Կանադահայոց թեմի նախաձեռնությամբ մեկնարկել է «Տարեցների արվեստի սթուդիո» ծրագիրը:
 
«Լուսինե Զաքարյան և Խորեն Պալյան. հայ հոգևոր երգի առաքյալները» խորագրով զրույց-դասախոսությունը շատերին էր մեկտեղել Եզնիկ Կողբացի 42/3 հասցեի բնակարանում, որտեղ ապրել և ստեղծագործել է երգչուհի Լուսինե Զաքարյանը:
 
Մարտի 9-ին պարային համարներով կանանց շնորհավորանքներ է հղել վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլը:
 
Դանիացի երգիչ Թոմաս Ն’Էվերգրինը, որին շատերը հիշում են որպես 2010-ի «Եվրատեսիլ»-ում Դանիայի ներկայացուցիչ, Հայաստանում էր։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Թոմաս Ն’Էվերգրինը շնորհավորել է հայ կանանց ու կատարել իր հայտնի հիթերը:  
 
Ժամանակակից հայ կոմպոզիտորների կվարտետները՝ Կոմիտասի անվան պետական քառյակի կատարմամբ։  
 
Ֆրանսաբնակ դաշնակահար Վարդուհի Երիցյանը, դիրիժոր Բրունո Մանտովանին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացան համատեղ համերգային ծրագրով։  
 
 
16
17
18
19
20
21
22
Բելյաևի հայտնի «Երկկենցաղ մարդը» գիտաֆանտաստիկ վեպը թարգմանել է Գուրգեն Մահարին։ Փաստը բացահայտվել է օրերս։
 
ՀՀ կառավարության արտահերթ նիստը որոշեց ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարել մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը:
 
Կորոնավիրուսի համավարակի առնչությամբ հայրապետական հորդոր է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: Այս դժվարին ժամանակներում, երբ մարդկությունը փոթորկված է համավարակի...
 
ՀՀ-ում Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի 16-ի դրությամբ հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 մարդ:
 
Ներքին Դվինի Սուրբ Հակոբ եկեղեցուն բարեգործ մի ընտանիք ծիսական գրքեր է նվիրել:  
 
ՀՀ կառավարության արտահերթ նիստում որոշում կայացվեց Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն հայտարարելու մասին:
 
Չնայած Իսրայելում հայտարարված կարանտինի՝ իշխանություները հայտնել են, որ Ավագ շաբաթվա արարողությունները և զատկական տոնակատարությունները տեղի են ունենալու։ Վատիկանը հայտարարել է, որ Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ավագ շաբաթվա և Ս․ Հարության պապական պատարագները կմատուցվեն առանց հավատացյալների...
 
ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է «Ինչ սպասել արտակարգ դրության ընթացքում» տեղեկագիրը, որից կարելի է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության սահմանով մուտքի և ելքի կանոններին:
 
Մարտի 18-ը Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հայտարարվել է համազգային աղոթքի օր: Ժամը 19:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքի արարողության հեռարձակմանը կարող եք հետևել՝ - Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի՝ https://www....
 
Չնայած Իսրայելում հայտարարված կարանտինի՝ իշխանություները հայտնել են, որ Ավագ շաբաթվա արարողությունները և զատկական տոնակատարությունները տեղի են ունենալու։ Վատիկանը հայտարարել է, որ Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ավագ շաբաթվա և Ս․ Հարության պապական պատարագները կմատուցվեն առանց հավատացյալների...
 
ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է «Ինչ սպասել արտակարգ դրության ընթացքում» տեղեկագիրը, որից կարելի է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության սահմանով մուտքի և ելքի կանոններին:
 
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ փնտրող հետազոտական խմբերից մեկը` ամերիկյան «Մոդեռնա Թերափևթիքս» բիոտեխնոլոգիական ընկերությունը, օրեր առաջ հայտնել է, որ ընկերության գիտնականները հաջողության են հասել, ստեղծված վակցինան ուղարկվել է փորձարկման: Մասաչուսեթսի նահանգում տեղակայված կազմակերպությունը...
 
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 19-ի ժամը 15:00-ի դրությամբ 122 է: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, վարակվածների 40 տոկոսը չի ջերմում, 60 տարեկանից բարձր 13 վարակված կա: Ըստ նախարարի, ախտահարվածների կյանքին վտանգ չի սպառնում:
 
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու թեմական կառույցներն անցել են առցանց գործունեության: Առցանց կհեռարձակվեն նաև եկեղեցական արարողությունները:
 
Մարտի 19-ից սկսած ամեն օր` Առավոտյան ժամերգությունից հետո Մայր Աթոռ Ս․Էջմիածնի միաբանները մեր եկեղեցու հայրերի գրվածքներից բժշկության աղոթքներ կընթերցեն:
 
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը հյուրընկալեց «արև-երեխաներին»։
 
 
23
24
25
26
27
28
29
 
 
Համերգներ, ֆիլմեր, շրջայց թանգարաններում, ներկայացումներ, մրցույթ-վիկտորինաներ, խաղեր, քննարկումներ․ տեղեկացեք՝ ինչ է առաջարկվում մշակութային վիրտուալ տիրույթում։
 
 
 
 
 
30
31
1
2
3
4
5
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ կիրակնօրյա պատարագները հայոց եկեղեցիներում ընթանում են առանց հավատացյալների ներկայության: Մարտի 29-ին Մեծ պահքի Գալստյան կիրակին էր: Մայր Աթոռի միաբանությունը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, պատարագի էր մասնակցում Սբ․ Գայանե վանքում:
 
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրահանգով 65 և բարձր տարիք ունեցող մարդիկ պետք է պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմ։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի նախաձեռնությամբ միայնակ ապրող ու հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցները իրենց դռան մոտ ստանում են անհրաժեշտ...
 
Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ պարետատան և ԱԳՆ համակարգմամբ կազմակերպվեց հատուկ չվերթ, որով Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաներ ու նրանց ուսուցիչները փոխադրվեցին Հայաստան: