Ապրիլ 2020

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
30
31
1
2
3
4
5
 
 
 
Ապրիլի 2-ին, վաղ առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Հայոց հայրապետը աղոթեց 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքը զոհած տղաների շիրիմների մոտ:
 
 
Արտաշատի հոգևոր հովիվը հաղորդում է 105 ընտանիքի հասցված սոցիալական օգնության մասին։ Վեդիի հոգևոր հովիվը ներկայացնում է իր համայնքի ընտանիքների կարիքներն ու եկեղեցու տրամադրած օժանդակությունը։  
 
Համավարակի պատճառով Հայ եկեղեցին ծիսական արարողություններն անցկացնում է դռնփակ։ Մայր Աթոռի կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, սոցիալական ծառայությունները շարունակվում են՝ ելնելով նոր կարիքներից։  
 
6
7
8
9
10
11
12
Համավարակով պայմանավորված՝ Հայ եկեղեցին շարունակում է առցանց արարողությունները, ինչպես նաև սոցիալական օժանդակությունը տարբեր մարզերում բնակվող ընտանիքների: Այսօր տեսակապով մեզ միացել են Տավուշի թեմից:
 
Մայր Աթոռի տեղեկատվակամ համակարգից հայնտում են. «Ի լրումն համավարակի առնչությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ այսու տեղեկացնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ առկա իրավիճակով պայմանավորված՝ որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ...
 
Մայր Աթոռի կրթական հաստատությունները ուսուցումը կազմակերպում են հեռավար. տեսակապ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի հետ:
 
Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու «Գեղարդ» երիտասարդաց միության անդամները տեսագրել են Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը և կիսել մեզ հետ:
 
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Վանաձորի ԲԿ-ին է նվիրել այս օրերին գերպահանջված սարք՝ թթվածնի կոնցենտրատոր։
 
Տավուշի թեմի նախաձեռնությամբ սկիզբ դրված «Շամշադին Էկոմիթ» մսամթերքի արտադրամասը մոտ 200 կարիքավոր ընտանիքի տրամադրել է վերամշակված մսամթերք։
 
Գյումրիում այս պահին գործում է «Պարենային շտապ օգնություն» ծրագիրը՝ անապահով դրության մեջ հայտնված մարդկանց համար։  
 
Արմավիրի թեմում կամավորները պատրաստում են պաշտպանիչ դիմակներ և տրամադրում հաստատություններին։  
 
Գևորգյան հոգևոր ճեմարանում կազմակերպվող հեռավար կրթության մասին պատմում է Հովհաննես սարկավագը:  
 
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են․ «Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից թեմակալ առաջնորդներին շրջաբերական գրությանն ընդառաջ, որով կոչ էր ուղղվել հովվական խնամքի և իրենց երկրներում նեղության մեջ հայտնված հայորդիներին զորակցելու հետ մեկտեղ հնարավորության սահմաններում օգնության ձեռք...
 
Համավարակի պայմաններում ոտնլվայի կարգը Մայր Աթոռում կատարվեց բաց խորանին:
 
Խավարման կարգը համավարակի պատճառով անցկացվեց դռնփակ:
 
Ինքնամեկուսացման պահանջը չի խանգարում բնության բարիքը մշակել, Տավուշի թեմի առաջնորդն ու քահանան այգում են:
 
Ապաշխարողաց կարգը և Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակությունը կատարվեց դռնփակ:
 
 
Նորագավիթի Ս․ Գևորգ եկեղեցու երիտասարդները ամեն շաբաթ պարեն ու հագուստ են հասցնում Շենգավիթի անապահով ընտանիքներին։
 
«Այս օրերին ոչ միայն օգնություն ցանկացողներն են շատ, այլև մարդիկ, որոնք պատրաստ են օգնել»,-վստահեցնում է Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակի ղեկավարը։  
 
Գեղարքունյաց թեմի սոցիալապես անապահով 110 ընտանքների պարենային փաթեթներ են բաժանվել։ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը ևս աշխատում է կարիքավոր ըտանիքների հետ, տրամադրվել են նաև դիմակներ և անկողնու պարագաներ հիվանդանոցներին։  
 
Ս․ Հարության պատարագի օրը Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական պատգամ է հղել․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հարության բերկրալի ավետիսը առանձնակի հուսառատությամբ ու մխիթարությամբ է արձագանքում մտահոգիչ մեր ժամանակներում, երբ մարդկությունը կրում է վիշտ ու տառապանք, զրկանք ու...
 
13
14
15
16
17
18
19
Իրաքի հայոց համայնքը մեծապես տուժել է երկրում տիրող տևական պատերազմների պատճառով։ Սկսված համավարակը սոցիալական նոր կարիքներ է առաջացրել համայնքում, որին արձագանքում է Հայ եկեղեցու Իրաքի հայոց թեմը։  
 
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Հայ Առաքելական եկեղեցու բոլոր թեմերին որպես օգնություն հատկացվել է 2.5 մլն դրամ գումար՝ սննդամթերք գնելու և բաժանելու համար: Գուգարաց թեմում սնունդ է տրամադրվել 250 խիստ կարիքավոր ընտանիքների:  
 
Հնդկաստանում ուսումնական տարին սկսվում է ապրիլի 1-ից։ Հնդկահայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի տեսուչ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանի փոխանցմամբ ապրիլի 2-ից հեռավար ուսուցման եղանակով ճեմարանում մեկնարկել է 2020-2021 նոր ուսումնական տարին:  
 
Ապարանի տարածաշրջանի երիտասարդաց միության անդամները պարենային 250 փաթեթներ են պատրաստել, որոնք թեմի քահանաները բաժանել են Արագածոտնի մարզի կարիքավոր ընտանիքներին։
 
Հնդկաստանում ուսումնական տարին սկսվում է ապրիլի 1-ից։ Հնդկահայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի տեսուչ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանի փոխանցմամբ ապրիլի 2-ից հեռավար ուսուցման եղանակով ճեմարանում մեկնարկել է 2020-2021 նոր ուսումնական տարին:
 
Արարատյան հայրապետական թեմը համավարակի այս օրերին սոցիալական օգնություն է տրամադրում։ Տարեցներ, ազատամարտիկներ, հաշմանդամներ ունեցող ավելի քան 2000 ընտանիք Երևանից և նույնքան էլ Արարատի մարզից աջակցություն են ստանում։ Ծրագիրը շարունակվում է, ավելանում է նաև շահառուների թիվը:  
 
«Միմո բայք» ընկերությունն իր հեծանիվներից անվճար օգտվելու հնարավորություն է տվել բուժաշխատողներին և արտակարգ դրության պայմաններում աշխատող կամավորներին:  
 
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մի խումբ երիտասարդ ֆիզիկոսներ և ինժեներներ հաշված օրերի ընթացքում ստեղծել են օդն ախտահանող սարք կամ ինչպես իրենք են անվանում՝ Օզոնատոր:  
 
Մայր Աթոռի բարեգործական ճաշարանները գործում են արտակարգ ռեժիմով։ Վանաձորի հոգևոր հովիվը կազմակերպում է սննդի փաթեթների տրամադրումը կարիքավոր դարձած մարդկանց։ Լիբանանի հայ համայնքին օգնության են հասնում Հայ առաքելական եկեղեցին և ազգային կառույցները։
 
Ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող «Էօրնեկեան» դպրոցին բարերար Էդուարդո Էօրնեկյանը 300 պլանշետ է նվիրել հեռավար կրթությունը արդյունավետ կազմակերպելու համար:  
 
Մայր Աթոռի հատկացրած միջոցներով օգնություն է տրվել Կոտայքի թեմի 150 կարիքավոր և բազմազավակ ընտանիքների։ Արմավիրի թեմում աջակցություն է հատկացվել 250 ընտանիքի։ Վայոց ձորի Ջերմուկ համայնքի 16 սոցիալապես անապահով ընտանիքի տրամադրվել են սննդի փաթեթներ։ Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը...
 
Առաջիկա կիրակի Երուսաղեմում հայ եկեղեցին կնշի Ս. Հարության տոնը: Հարության տաճարում Ավագ շաբաթ օրը՝ ճրագը Տիրոջ գերեզմանից դուրս բերելու արարողությունը կլինի առանց հավատացյալների:  
 
Սուրբ Հովհաննես Օձնեցի հայրապետի հիշատակին մատուցված պատարագի ընթացքում Վրթանես քահանա Բաղալյանը հայցեց սրբի բարեխոսությունը հայ ժողովրդի առողջության և բժշկության համար:  
 
 
 
20
21
22
23
24
25
26
Հարության տոնին հաջորդող կիրակին կոչվում է Կրկնազատիկ կամ Նոր կիրակի: Կրկնազատկի դռնփակ պատարագին Էջմիածնի Ս. Աստվածածին եկեղեցում հավատացյալներ չկային: Պատարագն ուղիղ հեռարձակվեց «Շողակաթ» հեռուստաալիքով:  
 
Կարիքավոր ընտանքիներին օգնելու նպատակով Ազգային բարերաներ Հայկ և Էլզա Տիտիզյանները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին են փոխանցել հարյուր հազար ԱՄՆ դոլար:  
 
Սյունյաց թեմը մարզի 150-ից ավելի կարիքավոր ընտանիքի պարենային աջակցություն է տրամադրել։  
 
Համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ այս տարի Կրկնազատկին Մատենադարանից դուրս չբերվեց Շուրիշկանի հրաշագործ ավետարանը, որն այս տոնին ավանդաբար տարվում էր Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի:  
 
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը բժշկական պարագաներ է տրամադրել կորոնովիրուսով հիվանդներ ընդունող բուժհաստատություններին, վերապատրաստել բժիշկների: Տավուշի և Արագածոտնի մարզերի նախադպրոցական երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվել են սննդի փաթեթներ:  
 
Մայր Աթոռը և ՀԲԸՄ-ը շարունակում են սոցիալական աջակցություն տրամադրել Երևանի, Էջմիածնի և Վանաձորի բարեգործական ճաշարանների շահառուներին։ Համավարակի պայմաններում կամավորները սննդամթերքը զամբյուղներով հասցնում են տարեցներին։  
 
Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնն արտակարգ դրության օրերին աշխատում է փակ ռեժիմով, արգելված են տեսակցությունները:  
 
Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակը Էջմիածնի քաղաքապետարանի խնդրանքով սոցիալական աջակցության ծրագիր է իրականացնում կորոնավիրուսի համավարկի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների համար: Գրասենյակը սննդամթերքի, պարենի և հիգիենայի պարագաների փաթեթներ է պատրաստել ավելի...
 
Գերմանիայի Սաքսոնիա մարզում թուլյատրվել են եկեղեցական արարողությունները: Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը խնդրել է ՌԴ վարչապետ Միշուստինին հետաձգել եկեղեցական կառույցների կոմունալ վճարումները: Իտալիայում քահանաների մահացության թիվը գրեթե հավասարվել է բուժաշխատողների մահվան դեպքերին:  
 
Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում: Հայոց ցեղասպանության հիշատակության այս տարվա միջոցառումների մասին խոսել է Ցեղասպանության թանագարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:  
 
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Շիրակի, Տավուշի, Գուգարաց թեմերի սոցիալ-կրթական կենտրոններում և Էջմիածնի հայորդյաց տանը կամավորները բազմակի օգտագործման 20. 000 դիմակ են կարել:  
 
Հայ եկեղեցու սոցիալական գործառույթի մասին խոսել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:  
 
Ապրիլի 24-ին Մայր Աթոռի թանգարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում այցելուների համար կներկայացվեն Հայոց ցեղասպանության թեմային առնչվող մի քանի բացառիկ նմուշներ: Դրանցից մեկն, օրինակ, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների մասունքների պահարանն է, որ պատրաստվել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի...
 
Հայ եկեղեցու Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը մանրամասներ է ներկայացնում 1314թ․-ի մի խաչքարի մասին, որը վերջերս է հայտնաբերել Ջավախքի Ղուլալիս գյուղում:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Վեհափառ հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Առավոտյան հրապարակվել էր նաև Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց...
 
Հայոց ցեղասպանության զոհերի առաջին կոթողը կառուցվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ 1965թ.-ին:  
 
Անդրադարձ Գրականության և արվեստի թանգարանում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված վիրտուալ միջոցառումներին:
 
Իտալահայ գործիչ Կարեն Կոկչյանը այս օրերին Հայոց ցեղասպանության մասին դասախոսություններ է կարդում իտալացի ուսանողների, աշակերտների համար: Համավարակի արտակարգ դրության օրերին դասախոսություններն անցկացնում է առցանց:
 
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին վիրտուալ անդրադարձել է նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:
 
105 ռոյալի ձեռք բերում, ապա՝ 105 համերգ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին. ստորագրվել է նախագծի հուշագիրը:
 
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները ֆեյսբուքյան հարթակում ամեն օր ներկայացնում են 1915- 1920-ական թվականներին Թուրքիայում ծավալված իրադարձությունների մասին մամուլի արձագանքը:  
 
Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների մշակութային կյանքն ու ժամանցն ապահովելու համար ԿԳՄՍՆ-ի ենթակայությամբ գործող թատրոնները և համերգասրահները, թանգարանները, գրադարանները հեռավար ծրագրերի են անցել։ Տեսանյութը պատմում է դրանցից մի քանիսի մասին։  
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված քննարկումն անցկացվեց առցանց: Հայտարարվեցին «Ավրորա» մրցանակի այս տարվա հավակնորդները:
 
 
27
28
29
30
1
2
3
 
Մայր Աթոռը դրամական միջոցներ է տրամադրում հայաստանյան թեմերին՝ տեղում սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով: Արագածոտնի թեմի ավելի քան 250 խոցելի ընտանիք պարենային աջակցություն է ստացել: