Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
27 |
28 |
29 |
30 |
2 |
3 |
|
|
|
|
|
Կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից 26 միլիոն 500 հազար ՀՀ դրամ արժողությամբ բժշկական պարագաներ հանձնվեցին Առողջապահության նախարարությանը։
«Էջմիածին» ամսագրի 2019 թվականի 11-րդ հոբելյանական համարը նվիրված է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 20-ամյակին:
Այս տարի լրանում է Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակը: Այս առիթով Մայր Աթոռի նախաձեռնած միջոցառումները համավարակի բերումով հետաձգվել են անորոշ ժամկետով:
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության գրասենյակի պատասխանատու Թովմա վարդապետ Խաչատրյանը համոզված է, որ համավարակի արտակարգ իրավիճակը հնարամտելու, ստեղծագործելու նոր հնարավորություններ է տալիս գրասենյակի գործունեության համար: ՀԵՀԵՄ նոր ծրագրերին անդրադարձել է մեր տեսանյութը:
Ռուս զինվորի սխրանքին և փառքին նվիրված եկեղեցին կառուցվել է Մեծ հաղթանակի 75- ամյակի պատվին: Շատերին, այդ թվում` հոգևորականների, վրդովեցրել են եկեղեցու սովետական սիմվոլները և Ստալինի պատկերով ծածանվող կարմիր դրոշը:
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով հերթական՝ 32-րդ բնակարանը նվիրաբերվեց բազմազավակ ընտանիքի: Յաղդան համայնքի բնակիչ Նաիրա Չիչյանն ու 5 անչափահաս որդիները տանիք ունեն:
|
|
|
4 |
7 |
10 |
||||
|
Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ քսանից ավելի սիրիահայ ընտանիք դրամ և սննդի փաթեթ ստացավ: Սիրիահայերին օգնության նպատակով եկեղեցուն դրամ տրամադրած բարերարը և կազմակերպությունը ցանկացել են անհայտ մնալ:
|
Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը պարենային սննդի փաթեթներ է տրամադրել ՀՀ ողջ տարածքում գործող պրոբացիոն ծառայության կենտրոնների շահառուներին և նախկին դատապարտյալների 114 ընտանիքների։
Կոտայքի թեմը Հրազդան քաղաքում ու 67 համայնքում 35 կգ կշռող սննդամթերքի փաթեթներ է բաժանել սոցիալապես անապահով 350 ընտանիքի։
Մայիսի 5- ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք։ Ներկայացվեց ի նպաստ կարիքավոր ընտանիքների Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը։ Մարտի 13-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում...
|
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առավոտյան ժամերգությունների ժամանակ հոգևորականները բժշկության աղոթք են կարդում: Դրանց ամեն օր հնարավոր է հետևել «Շողակաթ»-ի եթերում և սոցցանցային էջերում:
Արտաշատի բժշկական կենտրոնին 120 Աստվածաշունչ և օրհնված սրբապատկերներ բաժանվեցին: Հիվանդանոցի տնօրենի խոսքով, հենց այդքան է այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ բուժում ստացողների քանակը:
1992թ․ մայիսի 8-ին սկսվեց Շուշիի գրոհը: Մայիսի 9-ի առավոտյան Շուշին ազատագրված էր: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին փողփողում էր հայոց եռագույնը: Այսօր տեսակապով զրուցել ենք Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
|
Այս տարի մայիսյան եռատոնը համընկել է Ս․ Խաչի երևման համաքրիստոնեական տոնի հետ: Ամեն տարվա պես, այս օրերին էլ ԶՈՒ հոգևոր առաջնորդության պահապան և խորհրդանիշ Աշոտ Երկաթի մասունքակիր խաչը Սուրբ Հարության տոնից հետո տարվում է Հայաստանի և Արցախի զորամասեր։ Գնդերեցներն այդ խաչով օրհնում են հայրենիքի...
Համավարակով պայմանավորված՝ Հայաստանում և Արցախում մայիսյան եռատոնի միջոցառումներն անցան առանց քաղաքացիների մասնակցության։ Մայիսի 9-ի վաղ առավոտյան Երևանի «Հաղթանակ» զբոսայգու Մայր Հայաստան հուշահամալիրի բարձունքում կանգնած էր երկրի պետական և հոգևոր դասը։
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով։
Երկրորդ համաշխարայինի օրերին Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը՝ հետագայում Ամենայն հայոց կաթողիկոս, կոչով դիմում է սփյուռքի հայությանը՝ հայրենիքին օգնելու խնդրանքով։ Հանգանակված գումարներով և կաթողիկոսարանի նվիրատվությամբ ստեղծվում են «Սասունցի Դավիթ» և «Հովհաննես Բաղրամյան» տանկային շարասյուները։
|
|
14 |
16 |
|||||
Մայիսի 10-ից սկսվել է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի՝ 2020-2021 թվականի ուսումնական տարվա ընդունելության դիմումների ներկայացումը: Համավարակով պայմանավորված, այս տարի ընդունելության համար ավելի մեղմ պայմաններ են գործում։
Ֆրանցիսկոս պապը համավարակի պատճառով մինչև աշուն հետաձգել է «Սուրբ Պետրոսի գրոշ» կոչվող նվիրահավաքը: Բրազիլիայում գտնվող Փրկչի հանրահայտ արձանը բժշկական դիմակ է «ստացել»: Ղպտիների Թավադրոս Բ պատրիարքը համավարակի ընթացքում պսակի ծեսի նոր կանոնակարգ է հաստատել:
|
Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությամբ պարենային փաթեթներ բաշխվեցին մարզի 463 անապահով ընտանիքի: Սոցիալական ծրագրերը իրագործվում են եկեղեցու և համայնքի գործակցության շնորհիվ:
|
Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը կամավորների հետ փաթեթավորում է շուրջ 8 մլն դրամ արժողությամբ հերթական պարենամթերքը, որը կբաշխվի Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող 5 բարեգործական ճաշարանների 900 շահառուների:
|
|
Որպես թանգարան գործող Կ. Պոլսի Սուրբ Սոֆյայի տաճարը հնարավոր է՝ կրկին մզկիթ դառնա: Մայիսի 19-ից Իտալիայում եկեղեցիները դռները կբացեն հավատացյալների առջև: Մեծ Բրիտանիայում կարանտինը հանվում է, սակայն եկեղեցինեը փակ են լինելու մինչև հուլիս:
Թեև ոչ ամբողջ ծավալով, բայց մոտ երկու շաբաթ է՝ վերսկսվել են Էջմիածնի մայր տաճարի վերականգնման աշխատանքները:
|
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության կենտրոնին փոխանցվեց շուրջ 2000 բժշկական պաշտպանիչ արտահագուստ: Այս օրերին դրանք խիստ անհրաժեշտ են համավարակի դեմ առաջին գծում պայքարող բուժաշխատողների համար:
|
19 |
20 |
23 |
24 |
|||
Այսօր Թանգարանների միջազգային օրն է. Մայր Աթոռի թանգարանների աշխատանքի մասին պատմում է Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Մայր Աթոռի՝ թեմերին տրամադրած ֆինանսական միջոցներն ուղղվում են մարզերի տարբեր խոցելի խմբերին: Գեղարքունիքում 1-ամսյա սննդի փաթեթներ և հիգիենայի պարագաներ են բաժանվել ևս 210 ընտանիքի, որից 120-ը բազմազավակ են:
Քրիստոնյաները և հրեաները բողոքել են Դանիայի Աստվածաշնչային ընկերության հրատարակած պոլիտկոռեկտ Սուրբ գրքի պատճառով: Վատիկանում սկանդալ է հասունանում նացիստական հանցագործությունների մասին վկայող փաստաթղթերի պատճառով:
Մայիսի 17-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ օծվեց Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու բակում տեղադրված ևս մեկ խաչքար:
|
|
|
Այս տարի Քրիստոսի Համբարձման տոնը մայիսի 21-ին է: Ամենայն հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռի միաբանությունը տոնական պատարագի մասնակցեցին սուրբ Գայանե վանքում: Համբարձման տոնը մեր Փրկչի Հարություն առնելու 40-րդ օրվա հիշատակումն է: Այս օրը նշվում է նաև 15-րդ դարում Ամենայն հայոց հայրապետական աթոռը Սիս...
|
Մայր Աթոռի աջակցությամբ Շիրակի մարզի 200 ընտանիքի համավարակի օրերին արդեն տրամադրվել են սննդի փաթեթներ: Երկրորդ փուլում աջակցություն կհատկացվի ևս 400 կարիքավոր ընտանիքի: Սննդի 50 փաթեթ էլ եկեղեցու բարերարներ Արմեն և Հովհաննես Տոնոյաններն են նվիրել:
Մայիսի 21-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և իր բարեմաղթանքներն է փոխանցել նաև Արցախի վաստակյալ նախագահ Բակո Սահակյանին:
Ռուսաց պատրիարքը դիմել է երկրի իշխանություններին հիվանդանոցում փակված հիվանդների մոտ հոգևորականներ ուղարկելու խնդրանքով: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մայիսի 18-ին Ս. Պետրոսի տաճարում առաջին դռնբաց պատարագն է մատուցել: Իսրայելում բացվել են սինագոգները, եկեղեցիներն ու մզկիթները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը աշխատանքն իրականացնում է հեռավար: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է նվիրաբերել մեծ քանակությամբ գրքեր:
|
|
|
29 |
30 |
|||||
Կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանն ուղղված սոցիալական ծրագրով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 5մլն. ՀՀ դրամի աջակցություն է ցուցաբերել Գուգարաց թեմի սոցիալական կենտրոնին։ Սա պարենային աջակցության երկրորդ փուլն է։ Առաջին փուլում թեմին հատկացվել էր 2.5մլն. դրամ։
|
Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի և Էջմիածնի քաղաքապետարանի համատեղ աջակցությամբ 3,5 միլիոն դրամի աջակցություն է հատկացվում ևս 220 ընտանիքի:
|
Մայր Աթոռը Արարատի մարզում իրականացնում է սոցիալական աջակցության 2-րդ ծրագերը: Առաջին փուլում՝ 463, հիմա արդեն 490 ընտանիք կօգտվի աջակցությունից:
Արարատյան հայարապետական թեմը սոցիալական օգնության երկրորդ փուլով Երևանում և Արարատի մարզում կօժանդակի 1300-ից ավելի ընտանիքի: Սննդի փաթեթներ կտրամադրվեն խուլերի համայնքի անդամներին, դաունի համախտանիշ ունեցող երեխաների ընտանիքներին, «Փյունիկ» հաշմանդամների միության, «Աջակցություն վիրավոր զինվորներին...
|
Մայիս 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ծաղկեպսակ են դնում Սարդարապատի ճակատամարտի հուշակոթողի մոտ։ Ի տարբերություն նախորդ տարիների, 2020-ի...
«Ես չե՛մ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնե՛մ Մայր Տաճարի գավիթում, բայց չե՛մ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից»: Գևորգ Ե Սուրենյանց...
|
|
|
Մայիսի 31-ին Հայ առաքելական եկեղեցու տոնացուցի համաձայն, նշվեց Հոգեգալստյան տոնը: Համավարակի պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական պատարագը մատուցվեց Տրդատ արքայի անունը կրող բաց խորանում:
|