Հունիս 2020

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
Բեթղեհեմում բացվել է Տիրոջ Ծննդյան տաճարը: Հրեաները Թորայի ընծայման Շավուոթ կոչվող տոնը այս տարի նշել են ոչ թե սինագոգներում, այլ` տանը: Լատվիայի կառավարությունը հավանության է արժանացրել քահանաներին ճգնաժամային նպաստներ հատկացնելու առաջարկը: Առաջին անգամ վերջին հարյուրամյակում հրեա գնդերեցներ...
 
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը շարունակում է վիրտուալ գործունեությունը: Այս անգամ իր առցանց այցելուներին է ներկայացնում Կոմիտաս վարդապետի նամականին՝ թե՛ նրան ուղղված և թե՛ նրա գրած:  
 
Զվարթնոցի տաճարի տարածքում Պահպանության ծառայության ՊՈԱԿ-ը համարակալված բեկորների նույնականացման աշխատանքներ է իրականացնում: Զվարթնոցի՝ գետնին շարված բեկորները պահպանության կարիք ունեն, դրանք աստիճանաբար մաշվում ու կոռոզիայի են ենթարկվում:
 
 
Հայաստանի ազգային գրադարանի շտեմարաններն արդեն հասանելի են: Այս մասին հունիսի 3-ին հայտարարեց տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը: Մայիսին տեղեկություն էր տարածվել Ազգային գրադարանում տեղի ունեցած հրդեհի մասին, որի պատճառով վտանգվել էին թվայնացված շտեմարանները:
 
Կոտայքի թեմի շուրջ երկու տասնյակ քահանաներ կարիքավոր ընտանիքներին սննդի փաթեթներ փոխանցեցին: Աջակցությունը կազմակերպվել է Մայր Աթոռի տնօրինությամբ և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ:
 
 
 
 
 
8
9
10
11
12
13
14
Չինաստանի կառավարությունը կարանտինային ռեժիմի չեղարկումից հետո 48 եկեղեցի է փակել: Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտող հայտարարություն է տարածել մայիսի 29-ին՝ Կոստանդնուպոլսի գրավման օրը, Ս. Սոֆյայի տաճարում տեղի ունեցած կրոնական արարողության կապակցությամբ: Իտալիայում բուժաշխատողները կարող...
 
Ծեփաշաղախի դարավոր շերտից արդեն մաքրվել են Ս. Էջմիածնի մայր տաճարի թմբուկի 12 հարթաքանդակներից 7-ը:
 
Հայաստանում սպառնալի չափերով ավելացող կորոնավիրուսային հիվանդացությունների թիվը տագնապ է առաջացրել է նաև Վրաստանի մեր հայրենակիցների շրջանում: Վիրահայոց թեմի Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցում բժշկության ընդհանրական աղոթք բարձրացվեց:
 
Corona zoom տեսակոնֆերանսների միջոցով Հայ եկեղեցու համաշխարհային երիատասարդական միավորման գրասենյակն անդրադառնում է տարբեր երկրներում գործող երիտասարդական միությունների գործունեությանը:
 
2020թ.-ի տոնացույցի համաձայն՝ հունիսի 8-ից Հայոց եկեղեցում մեկնարկում է Արարատյան շաբաթը: Երկուշաբթի օրը նշվում է Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնը:
 
Արարատյան շաբաթ է՝ երեքշաբթի: Հունիսի 9-ին նշվում է Գայանյանց կույսերի հիշատակության օրը: Էջմիածնի Գայանե վանքում տոնական պատարագին գանձատնից բերվել է կույսի մասունքակիր աջը:  
 
Համավարակը չի խաթարել Հայ օգնության ֆոնդի՝ ՀՕՖ-ի գործունեությունը. հակառակը՝ աշխատանքի ծավալներն են մեծացել:  
 
Քովիդ19-ը առժամանակ փոխեց «Պահապան» հիմնադրամի գործունեության ուղղությունը: Հիմնադրամը, որ գործում է 2016-ից, հիմնականում զբաղված է Հայաստանի սահմանամերձ շրջաններում հասարակական նշանակության շինություններ, խաղապաստարաններ կառուցելով. այժմ սոցիալական աջակցություն է իրականացնում Տավուշի մարզպետարանի...
 
2020 թվականին լրանում է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյակը: Իրադարձություններով հարուստ տարի էր պլանավորված՝ շրջագայություններ, համերգներ աշխարհահռչակ երաժիշտների հետ: Ամեն ինչ հարցականի տակ է՝ պայմանավորված համավարակով:
 
Արարատյան շաբաթվա հինգշաբթի օրը վկայակոչվում է երանելի սրբուհի Մարիանեն: Սրբուհու գերեզմանի վրա կառուցված Ս. Շողակաթ վանքում տոնական պատարագ մատուցեց Արիս աբեղա Տոնոյանը:
 
Հայաստանյան բոլոր թեմերում մեկնարկեց պարենային աջակցության երրորդ փուլը. Գուգարաց թեմում պարենային օգնություն կստանա 280 ընտանիք:
 
Հայ առաքելական եկեղեցին այսօր հիշատակում է Ս. Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելնելը: Տոնը նշվում է Սբ. Հռիփսիմյանց և Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը:
 
Այս տարի ԲՈՒՀ-երում ընդունելության քննությունների հայտերի վերջնաժամկետը հունիսի 15-ն է: Համավարակով պայմանավորված՝ տարբեր է նաև քննություններին մասնակցության կերպը ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում:  
 
Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին նախորդող գիշերը կատարվեց միաբանական ուխտի պատարագ: Մայր Աթոռի միաբանները աղոթքով ու խոնարհումով վերահաստատեցին Ս. Էջմիածնի հանդեպ նվիրվածությունը և Ամենայն հայոց հայրապետին զինակցության ուխտը:
 
15
16
17
18
19
20
21
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող բարեգործական ճաշարանները, համավարակով ու ազատ տեղաշարժի ռեժիմի սահմանափակումներով պայմանավորված, փոխել են գործունեության ձևը:  
 
Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի օրը՝ հունիսի 14-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեց Ս. Էջմիածնի հիմնանորոգված գմբեթի նորակերտ խաչը: Տաճարի վնասված հին խաչն իր մշտական հանգրվանը կգտնի Մայր Աթոռի թանգարանում։
 
Հիմնանորոգվում է Տավուշի պատմական Մակարավանքը Աչաջուր գյուղի հետ կապող ավտոճանապարհը:
 
Հակահամավարակային սահմանափակումների չեղարկումից հետո ՌԴ-ում «Երկու հարյուր տաճար» եկեղեցաշինական ծրագիրը կսկսի գործել արագացված ռեժիմով: «Ստամբուլում Սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը երկրի ներքին հարցերից է, անթույլատրելի է Հունաստանի միջամտությունը». հայտարարել է Թուրքիայի նախագահը:...
 
Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի առիթով Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց պատարագ: Տոնը նշվեց նաև հայկական Հավլաբարի Ս. Էջմիածին եկեղեցում:
 
 
 
Հայ եկեղեցու Ուկրաինայի թեմի և ուկրաինահայ գործարար Միսաք Խիբիրյանի ջանքերով էջմիածնաբնակ 125 ընտանիք պարենային աջակցություն ստացան:
 
Գևորգյան հոգևոր ճեմարանում ընթանում են ընդունելության քննություններ: Համավարակի ստեղծած բարդություններով պայմանավորված՝ դիմորդները քննություն են հանձնում միայն հայոց պատմություն առարկայից:
 
Համավարակով պայմանավորված՝ Հայաստանի ու սփյուռքի թեմերի երիտասարդներն առցանց են համագործակցում. վիրտուալ հարթակը համակարգում է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակը:
 
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը համավարակի պայմաններում շարունակում է աջակցության տարաբնույթ ծրագրերը:
 
 
 
22
23
24
25
26
27
28
Հունիսի 21-ին նշվում է Բուժաշխատողի օրը: Հայորդյաց տների սաներն առցանց ֆլեշմոբի միջոցով երախտագիտություն են հայտնել այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնը սոցիալական աջակցություն է ցուցաբերել լիբանանահայ սոցիալապես անապահով ընտանիքների:
 
Բացվել է ռուսական բանակի գլխավոր եկեղեցին, որը մեծությամբ երրորդն է ողջ ՌԴ-ում: Իսպանիայի թագավորը շնորհակալություն է հայտնել Կոթոլիկ եկեղեցուն՝ համավարակի պայմաններում ցուցաբերած օգնության համար և ցավակցություն է հայտնել այդ ընթացքում մահացած ավելի քան 100 հոգևորականների ընտանիքներին: Անգլիկան...
 
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ օծվեց Դովեղ համայնքի ամենահայտնի սրբատեղիներից մեկի՝ Սուրբ Սարգիս եկեղեցու գմբեթի խաչը:
 
 
Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հունիսի 24-ին հեռակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի երկրների Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդների, հայրապետական պատվիրակների և առաջնորդական տեղապահների հետ։
 
Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդները իրականացրել են «Եկեղեցին իմ կյանքում» նախագիծը:  
 
Երիտասարդ զբոսավարներ Կարենը, Դավիթն ու Սաթենը օգնում են բացահայտել մեր երկրի ծանոթ ու անծանոթ սրբավայրերը:  
 
Շուտով պատրաստ կլինի «12-ը, Տիրոջ մարդիկ» տեսասկավառակը ժեստերի լեզվով:
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը շարունակում է առցանց համագործակցությունը. այս անգամ Իրաքի, ԱՄՆ Արևելյան և Արևմտյան, Մեծ Բրիտանիայի և Իռալանդիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի հայոց թեմերի հետ:
 
 
 
29
30
1
2
3
4
5
«Առողջապահության նորարարությունների կետնրոնը» և «Թումո լաբս»-ի երիտասարդները մշակել են hiCare կոչվող թվային առողջապահության նախագիծը՝ համավարակի դեմ պայքարելու նպատակով:
 
Արթիկի թեմում իրականացվել է սոցիալապես խոցելի խմբերին Մայր Աթոռի օժանդակության տրամադրման 4-րդ փուլը:
 
Միացյալ Նահանգների դեսպանը թուրքական իշխանություններից պահանջել է պահպանել Ս. Սոֆյայի ներկա կարգավիճակը: Իսրայելի դատարանը մերժել է Երուսաղեմի պատրիարքության հերթական հայցը, որը վիճարկում է եկեղեցական ունեցվածքի հարկադրված վաճառքը հրեական կազմակերպություններին: Երուսաղեմի պատրիարքությունը դատական...
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը շարունակում է իր առցանց գործունեությունը. այս անգամ գործակցել են կանադահայ, հունահայ և ջավախահայ երիտասարդների հետ:
 
Հունիսի 27-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայոց առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց պատարագ Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի առթիվ: