Օգոստոս 2020

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
27
28
29
30
31
1
2
 
 
 
 
 
 
Օգոստոսի 2-ին օծվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Արարողությանը ներկա էր նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
 
3
4
5
6
7
8
9
Արարատյան հայրապետական թեմի, Արարատի մարզպետարանի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աջակցությամբ ու բարերարի օժանդակությամբ Ս. Կարապետ վանք տանող գրեթե անանցանելի ճանապարհն աստիճանաբար կբարեկարգվի և զբոսաշրջիկներն ու ուխտավորները համալիր հասնելու դժվարություն չեն ունենա:  
 
ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակը հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանի նախաձեռնությամբ սկսել է Սուրբ Գրքի սերտողության՝ Մատենազում առցանց դասընթացը: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:  
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը օգոստոսի 3-ին հեռակապով հանդիպում ունեցավ ԱՄՆ հայոց Արևմտյան, ԱՄՆ հայոց Արևելյան և Կանադայի հայոց թեմերի առաջնորդների հետ: Քննարկվեցին եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և դրանց արդյունավետ հաղթահարման ուղիների մասին հարցեր։
 
Օգոստոսի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիրքորոշումը հանրակրթության առարկայական չափորոշիչների և Հայոց եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ: Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Քրիստոնեական...
 
Օգոստոսի 5-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Նաիմ Աունին՝ Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի առնչությամբ: Ամենայն հայոց կաթողիկոսը նաև հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ՝ հայտնելով իր զորակցությունը...
 
 
ԵՊՀ անվանի գիտնականների և ականավոր դեմքերի մասին պատմող նոր գիրքը տարբերվում է Մայր բուհի 100-ամյակին նվիրված մյուս հրատարակություններից: Անգլերեն և հայերեն երկլեզու գիրքը լույս է տեսել Հայ օգնության ֆոնդի, ԱՄՆ Քենեքթիքըթ և Թեքսաս նահանգների հայոց եկեղեցական համայնքի հովանավորությամբ:
 
 
Օգոստոսի 9-ին Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում հոգեհանգստյան կարգ կատարվեց Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին: Մայր Աթոռում կիրակնօրյա պատարագը և հոգեհանգստյան կարգը կատարվեց Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, Սուրբ Տրդատ բաց խորանին:
 
10
11
12
13
14
15
16
Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնը Աստվածաշունչ մատյաններ նվիրեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին, որը նույնպես վերապրոֆիլավորվել և ծառայում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժմանը:
 
«Եվ Աստված ասաց». այս խորագիրն են կրում Տ. Եսայի քահանա Արթենյանի հեղինակային տեսահոլովակները: Տեր հայրն անդրադառնում է Սուրբ Գրքի որևէ թեմայի, մեկնաբանում դրանք, պատասխանում հետևորդների հարցերին:
 
«Վիշեգրադ 4-ը հանուն ՏԻՄ- երիտասարդության ներգրավման» ծրագրի շրջանակում անցկացվող մրցույթին Արմավիրի մարզի հաղթող է ճանաչվել «Էօրնեկյան դպրոցի» աշակերտ Տիգրան Կարապետյանը:
 
Իտալիայում մանկապարտեզներում և հանրակրթական բոլոր դպրոցների դասացուցակներում տեղ ունի կրոնի պատմություն առարկան: Ինչպե՞ս է համակարգվում առարկայի դասավանդումը:
 
Օգոստոսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Արմավիրի թեմում սպասավորող քահանաներին՝ թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի գլխավորությամբ:
 
 
Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ու հայաստանյան թեմերում ծառայող քահանաների հանդիպումները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում շարունակվում են. օգոստոսի 14-ին Վեհափառն ընդունեց Արագածոտնի թեմում սպասավորող քահանաներին՝ թեմակալ առաջնորդի՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գլխավորությամբ:
 
Օգոստոսի 15-ին մեր եկեղեցում կնշվի Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնը, օգոստոսի 16-ին՝ Ս. Աստվածածնի Վերափոխման (Խաղողօրհնեք) տոնը: Սուրբ Էջմիածնում Վերափոխման տոնական պատարագը կմատուցվի Բաց խորանում, 08:00-ին:
 
Գերմանացիների մեծամասնությունը քրիստոնյա է: Երկրի հավատացյալ բնակչության մեկ երրորդը կաթոլիկ, գրեթե նույնքանն էլ` բողոքական եկեղեցու հետևորդ է: Այս երկու հիմնական հարանվանությունները ունեն դպրոցներում կրոնի դասավանդման իրավունք, որը կարգավորված է պետության և եկեղեցու միջև կնքած պայմանագրերով: Դրանք...
 
Տեսակապով զրուցել ենք ՀԲԸՄ լիբանանյան գրասենյակի կրթական հանձնախմբի ատենադպիր Մայք Գիրիտլյանի հետ:
 
«Հիշատակ հանգուցելոց» նոր աղոթագիրքը հանգուցյալների հիշատակին ուղղված աղոթքների ընտրանի է: Աղոթագիրքը կազմել է Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
 
Օգոստոսի 11-ին և 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Օրակարգում Հայ եկեղեցու թեմական, կրթական, սոցիալական և եկեղեցաշինական ծրագրերն էին:
 
Հայ առաքելական եկեղեցին  այսօր տոնում է քրիստոնյա աշխարհի սիրված  տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի վերափոխումը: Ամեն տարի մենք հիշատակում ենք այդ իրողությունը օգոստոսի 15-ի մոտակա  կիրակի օրը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագը մատուցվեց Սուրբ Տրդատ բաց խորանին, Ամենայն հայոց...
 
Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը խնդրելու և Վերափոխման տոնական պատարագին մասնակցելու համար բազմաթիվ հավատացյալներ դեռևս նախընթաց օրվանից Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում էին:
 
Տեղերի՝ Տիրամոր անունը կրող եկեղեցին հավատացյալներին դիմավորում է ավելի բարեկարգ վիճակում: Ամեն տարի Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնին մայրաքաղաքից ու մարզերից հարյուրավոր ուխտավորներ վանք են գալիս դեռ շաբաթ օրվա երեկոյից:
 
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդանիստ համալիրում նշվեց Ս. Աստվածածնի վերափոխման տոնը։ Պատարագի ավարտին կատարվեց խաղողի օրհնության կարգ: Մոսկվայի եկեղեցական համալիրում տոնական օրը շարունակվեց ազգային երգ ու պարով։
 
17
18
19
20
21
22
23
Աստվածամոր վերափոխման հիշատակությունը Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում նշվեց տոնական պատարագներով և խաղողօրհնության կարգով:
 
Օգոստոսի 16-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Ս. Աստվածամոր վերափոխման տոնը: Տաղավար տոնին հաջորդող օրը մեռելոց պատարագ է մատուցվում: Սուրբ Էջմիածնում պատարագը մատուցվեց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում:
 
Օգոստոսի 16-ին Արագածոտնի մարզի Սասունիկ համայքնում կատարվեց եկեղեցու հիմնարկեք: Օծվեցին 16 վեմ քարերն ու զետեղվեցին կառուցվելիք եկեղեցու հիմքերում:
 
 
 
 
Մայր տաճարում շինարարների թիվն ու շինտեխնիկայի աղմուկը հետզհետե նվազում է: Տաճարի վերանորոգման աշխատանքներն աստիճանաբար մոտենում են ավարտին:
 
Լատվիայի ռադիոյի երգչախումբը ձայնագրել է Կոմիտասի Պատարագի համերգային տարբերակի ձայնասկավառակը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ Երգչախմբի հետ աշխատել են խմբավարներ Մկրտիչ Մկրտչյանը և Վարուժան Մարգարյանը։ Ձայնասկավառակը թողարկել է ամերիկյան հանրահայտ “Delos” ընկերությունը, վաճառքը հասանելի է հուլիսի...
 
Օգոստոսի 21-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է: Մայր Աթոռի հրատարակչական բաժինը ներկայացնում է Նորին սրբության Տարեգրությունը և Կենսամատենագիտությունը:
 
1821 թվականից՝ թուրքական լծից ազատագրվելուց հետո, կրոնական դաստիարակությունը պարտադիր առարկայի տեսքով դասավանդվում է Հունաստանի դպրոցներում:
 
 
 
24
25
26
27
28
29
30
Ս. Էջմիածնի մայր տաճարի հարևանությամբ՝ կենտրոնական մուտքին և Տրդատակամարին հարող տարածքում, կառուցվում է մոմավառության սրահ:
 
Օգոստոսի 22-ին Տավուշի սահմանամերձ Բերդ քաղաքում ազդարարվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի բացումը:  
 
Այսօր սկսվեցին Ս. Էջմիածնի մայր տաճարի ծածկասալերի քանդման աշխատանքները. դրանք նորոգման, ամրակայման կարիք ունեն:
 
Վերջին մեկ տարում Հովհաննավանքում բարեկարգման աշխատանքներ են արվել: Այս կիրակի տեր և տիկին Գևորգ և Էմմա Խաչատրյանները պատարագի արարողության ընթացքում գործածվող սկիհ նվիրաբերեցին վանքին:  
 
Օգոստոսի 23-ին կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանն այցելեց Օտտավայի հայ համայնք: Օտտավայում գործում է Ս. Մեսրոպ հայկական եկեղեցին, որի շուրջ էլ համախբված են այստեղ ապրող հայ ընտանիքները:
 
Նկարիչ-ճարտարապետ Վան Խաչատուրի անհատական ցուցահանդեսով Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը բացեց իր դռները՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։
 
Համավարակի պայմաններից ելնելով՝ Գևորգյան հոգևոր ճեմարանը այս տարի ընդունելության քննությունները 3 փուլով է անցկացրել: Վերջին փուլին մասնակցում էին հիմնականում բանակից զորացրված կամ արտերկրում ապրող դիմորդները:
 
Օգոստոսի 27-ին Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ օծվեց և տեղադրվեց Մայր տաճարի զանգակատան նոր խաչը: Նախորդը տեղադրվել էր ենթադրաբար 17-րդ դարում և գտնվում էր բավական քայքայված վիճակում: Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը բրոնզաձույլ նոր խաչը հեղինակել է նախորդի գրեթե կրկնությամբ:
 
Օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի երևանյան ծրագիրը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը։ Կինոդիտումները կլինեն Երևանի Ս. Աննա և Ս. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում ամեն օր, ժամը 19:00-23:00-ն: Կկազմակերպվի...
 
Օգոստոսի 29-ից կվերաբացվեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատունն ու «Ռուբեն Սևակ» թանգարանը:
 
«Հայ առաքելական սուրբ եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել «Ազգային արժեքների պահպանություն» նախաձեռնությունը:  
 
Հայաստանի պատմության թանգարանի «Մի ցուցանմուշի պատմություն» դասախոսությունների շարքը ներկայացրեց Մշո Ս. Առաքելոց վանքի դռան գաղտնիքներն ու ճակատագիրը:
 
 
 
31
1
2
3
4
5
6
Տիրամոր հիշատակության օրերի շարքում նրան պատկանած իրերի հայտնությանը նվիրված մի շարք տոներ կան, դրանցից է Աստվածածնի գոտու գյուտի տոնը: Այն նշվում է օգոստոսի 31-ին:  
 
Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող 5 բարեգործական ճաշարանների շահառուները ամիսը մեկ անգամ շարունակում են պարեն և հիգիենայի պարագաներ ստանալ:  
 
Օգոստոսի 20-ին Մինսկում ամփոփվել է ԱՊՀ երկրների ԳՐՔԱՐՎԵՍՏ մրցույթը: Մրցանակի է արժանացել Մայր Աթոռի հրատարակչության լույս ընծայած «Հեթում Բ արքայի Ճաշոցը» շքեղ հատորը:  
 
Երուսաղեմի հայոց պատրիարքությունում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել գիշերային պատարագ և ուխտագնացություն՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի երկշաբաթյա շրջանի առիթով: