Սեպտեմբեր 2020

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
31
1
2
3
4
5
6
 
Սեպտեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն hայոց hայրապետը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:
 
 
 
Արաբկիրի հայորդյաց տան լրագրության դասարանի սաները հեռավար բանավեճ-քննարկում էին կազմակերպել հանրապետության տարբեր քաղաքներում գործող հայորդյաց տների սաների և ՀԵՀԵՄ երևանյան գրասենյակի երիտասարդների միջև: Բանավեճին միացել էին նաև Տ. Նշան քահանա Ալավերդյանը՝ Անգլիայից և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Թովմա...
 
Հայ և հնդիկ ուսուցիչները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կալաթայի հայոց մարդասիրական ճեմարանի երաժշտության ուսուցչուհի Նարինե Դավթյանի օգնությամբ, ZOOM հարթակում սովորում և կատարում են հայկական ժողովրդական երգեր:
 
Օգոստոսի 19-ից Պարետատան թույլտվությամբ գրադարնները, հատուկ պահանջները բավարարելու դեպքում, հանրավորությոն ստացան փաստացի աշխատել: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը նույնպես բացվել է՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:  
 
Ս. Էջմիածնում շարունակվում են տարբեր թեմերում ծառայող քահանաների հանդիպումները Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հետ: Սեպտեմբերի 3-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ Մայր Աթոռ էին եկել Երևանի տարբեր եկեղեցիներում սպասավորող քահանաները:  
 
 
 
7
8
9
10
11
12
13
Սեպտեմբերի 7-ին Մայր Աթոռում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հանդիպեց Հայաստանի հայորդյաց տների վարչական անձնակազմի հետ: Նորին սրբությունը ներկայացրեց Մաղաքիա վարդապետ Ամիրյանին` հայորդյաց տների նոր տեսուչի պաշտոնում:
 
Տևական ժամանակ է, ինչ սկսվել են Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու շրջակայքի բարեկարգման աշխատանքները։ Վարդանյան ընտանիքի բարերարությամբ 5 տարի առաջ կառուցված եկեղեցու կանաչապատ բակը շուտով ապահովված կլինի նաև ոռոգման կաթիլային համակարգով:  
 
Շուրջ 400 հայ ունեցող Միլանի համայնքի համար Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց բացվեց:
 
Սեպտեմբերի 6-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել:
 
Սեպրեմբերի 2-ին ավտովթարի էր ենթարկվել Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը: Կապ ենք հաստատել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ՝ ճշտելու տեր հոր առողջական վիճակն այս պահի դրությամբ:
 
Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանական համալիրի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են: Երնջատափ և Հարթավան գյուղերի միջակայքում գտնվող համալիրը թվագրվում է 5-13-րդ դարեր:
 
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում են ունեցել Ազգային ժողովում, քննարկել եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող հարցեր:
 
Աստվածամոր ծննդյան տոնի կապակցությամբ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանը երիտասարդաց միության անդամների հետ այցելեց Մասիսի ԲԿ՝ Աստվածամոր ծննդյան ավետիսը կիսելու բուժում ստացող երեխաների, նրանց ծնողների, ինչպես նաև նորածինների մայրերի հետ:
 
Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիները տոնում են Սբ. Կույս Մարիամի ծնունդը: Մեր նկարահանող խումբը Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր:  
 
Ողջունելով տարբեր երկրներից ժամանած հանրահայտ արվեստագետների այցը Մայր Աթոռ՝ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը գնահատանքով անդրադարձավ «Հռադամիզդ» օպերան 2021թ.-ին Հայաստանում բեմադրելու նախաձեռնությանը:
 
 
 
«Կորոնավիրուսն իմ պատուհանից» խորագրով նկարչական ցուցահանդեսը Նորքի հայորդյաց տան առաջին միջոցառումն է համավարակի սահմանափակումներից հետո:
 
Սեպտեմբերի 13-ին տոնախմբում ենք Խաչվերացը: Տոնի նախօրեին մեր նկարահանող խումբը Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցում էր:  
 
2020-2021 ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայրավանքի Ս. Տրդատ բաց խորանին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց կրթության մշակների ավանդական օրհնության կարգը:  
 
Մայր Աթոռի հրատարակչատունը լույս է ընծայել Դեյվիդ Հորըլի «Պողոսագիտության ներածություն» մենագրության հայերեն թարգմանությունը:  
 
Մեր եկեղեցու հոգևոր դասը կհամարվի ևս 8 քահանայով, սարկավագների քահանական ձեռնադրություններ տեղի կունենան Գուգարաց, Արցախի թեմերում, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում:  
 
 
Տասը տարի առաջ այս օրը՝ Խաչվերացի տոնին, օծվեց Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցին՝ Թուֆենկյան «Հին Դիլիջան համալիր»-ի տարածքում: Այդ օրը Շավարշ քահանա Սիմոնյանը, որպես Դիլիջան քաղաքի հոգևոր հովիվ, մատուցեց իր անդրանիկ պատարագը:  
 
Ռեհանով զարդարված ու վարդաջրով ցողված խաչը թափորով դուրս բերվեց եկեղեցու բակ, խաչապտույտից հետո քահանան անդաստանի կարգ արեց՝ օրհնելով աշխարհի չորս կողմերը:  
 
Սեպտեմբերի 13-ին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում ռուսաստանահայ համայնքը նշեց Խաչվերաց տոնը:  
 
Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում նշում են Խաչվերացի տոնը: «2006-ից եկեղեցու շուրջ ձևավորված հավատացյալ համայնքը մեծ, բազմանդամ ընտանիք է հիշեցնում»,- ասում է Հրաչյա քահանա Գյոզալյանը:  
 
Մեր նկարահանող խումբը Խաչվերաց տոնին եղել է նաև Երևանի եկեղեցիներում, նախ՝ Արաբկիրի Սուրբ Խաչ, ապա՝ Զորավոր Սուրբ Աստվածածին:  
 
Սեպտեմբերի 13, 2020 թվական. Սուրբ Տրդատ բաց խորանին Խաչվերացի տոնական պատարագի օրը Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն և օծում ստացավ չորս սարկավագ:
 
14
15
16
17
18
19
20
Համավարակի պայմաններով թելադրված՝ ապրիլ ամսից Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի աշակերտները Հայաստանում են, կրթությունը կազմակերպվում է հեռավար: Ճեմարանի սաների համար Երևանում կազմակերպվել էր «Նվիրում Կոմիտասին» ծրագիրը:
 
Խաչվերացը տոնական պատարագով և հանդիսությամբ նշվեց Վրաստանի հայաշատ բոլոր տարածաշրջաններում, քաղաքային և գյուղական համայնքներում, հգևոր կենտրոններում:
 
Խաչվերացը, որն այս տարի Հայ եկեղեցին տոնախմբեց սեպտեմբերի 13-ին, եկեղեցական տոնացույցի վերջին՝ 5-րդ տաղավար տոնն է: Տաղավար տոնին հաջորդող օրը եկեղեցիներում ննջեցելոց հոգեհանգստի պատարագ է մատուցվում:  
 
Խաչվերացի տոնական պատարագ և քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Խաչվերացի տոնախմբումը Դիլիջանում: Խաչվերացի տոնական հանդիսությունները Երևանում՝ Արաբկիրի Ս. Խաչ, Ներքին Չարբախի Սուրբ Խաչ և Կենտրոն համայնքի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիներում:  
 
Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էօրնեկյանին:   
 
Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մայրաքաղաքի և մարզերի 22 պատասխանատուներին։ Նորին Սրբությունը տեղեկացրեց առաջիկայում Մայր Աթոռի և ԿԳՄՍ նախարարության կրթական հարցերով ենթախմբերի տեղի ունենալիք հանդիպման մասին...
 
Սեպտեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությանը Վեհարանում հյուրընկալեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Պատվիրակության անդամները խնդրեցին Ամենայն հայոց...
 
Ազգային գրադարանի նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:  
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Կոմիտասին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը կանցկացվի նոր ձևաչաձով Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը տեղի կունենա Կոմիտասին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը՝ նոր ձևաչափով: Միջոցառումներ են նախատեսված նաև Կոմիտասի սիրելի Հառիճավանքում:  
 
 
 
Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու տարածքում մեկնարկել է արևային կայանի կառուցման աշխատանքը: Կայանն արտադրելու է 20 կվ էլեկտրաէներգիա՝ ապահովելով եկեղեցու և տարածքի լուսավորությունը:  
 
Ս. Էջմիածնի մայր տաճարի 4 անկյունների ամրակայման աշխատանքների ժամանակ վարպետները առերեսվել են տաճարի նախնական՝ 4 -5-րդ դարերի շերտերի հետ: Բացահայտված կղմինդրածածկի հատվածը ցույց է տվել յուրօրինակ շարվածք:  
 
«Ֆրանկոֆոնիա» խորագիրն էր կրում Նորքի հայորդյաց տան գեղանկարչության դասարանի սաների խմբակային ցուցահանդեսը, որ բացվել էր Կարեն Դեմիրճյանի թանգարանի բացօթյա սրահում:  
 
«Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը» բաշխել է Բեյրութի նավահանգստի պայթյունից տուժածներին հասցեագրված՝ Մայր Աթոռի և աշխրահասփյուռ թեմերի տրամադրած հումանիտար օժանդակությունը:
 
21
22
23
24
25
26
27
Անկախության տոնի առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պետական այրերի և Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության համար...
 
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց այս տարի Խաչվերացի տոնին ձեռնադրված չորս քահանաներին: Նորաօծներին Վեհափառը հորդորեց սնուցել իրենց հավատքը բարի գործերով, ազնիվ կյանքով, անձնվեր հովվությամբ:
 
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Շավարշ քահանա Սիմոնյանի գլխվորությամբ օրհնվեց Դիլիջանի եկեղեցու առաջին քարը և տեղադրվեց դիլիջանցի երիտասարդների ձեռքերով:  
 
 
 
Մայր Աթոռ Ս. Էջիածնի սոցիալական ծառայության գրասենյակը այս անգամ պարենային օժանդակություն է տրամադրում 39 ընտանիքի: Նրանք Էջմիածնի կույրերի միավորման անդամներ են:
 
Հայ առաքելական եկեղեցին Խաչվերացի երրորդ կիրակի օրը նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը: Այս տարի այն կտոնախմբվի սեպտեմբերի 27-ին:
 
Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով ՀՀ ժամանած Արցախի Ազգային ժողովի պատվիրակությանը:  
 
Երուսաղեմի հայոց պատրիարքությունում պահվող ձեռագրերն այժմ հնարավոր է տեսնել բացառիկ տեսագրության շնորհիվ: Բարսելոնայի Սբ. Ընտանիքի տաճարին կից կբացվի Անտոնիո Գաուդիի և նրա հետևորդների արվեստը ուսումնասիրող կենտրոն: Սաուդյան Արաբիայում կարանտինային սահմանափակումները մեղմացվել են, հոկտեմբերից...
 
Այսօրվանից Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում երկու ցուցասրահ նվիրված է լինելու Եղիշե Թադևոսյանին:  
 
Սուրբ Գևորգ զորավարի տոնը եռակի առիթ է ճեմարանցիներիների Համար: Երանաշնորհ Գևորգ Դ կաթողիկոսի անվանակոչության ու հիշատակության օրն է և նրա հիմնադրած ճեմարանի հոբելյանը` այս տարի արդեն 146-րդը:  
 
Ս. Գևորգ Զորավարի տոնին սրբի խաչաձև մասունքարանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնից տարվել է Արարատի տարածաշրջանի Սուրբ Գևորգ անունը կրող եկեղեցիներ:  
 
«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի...
 
Սեպտեմբերի 27- վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման...
 
Սեպտեմբերի 27-ին Վատիկանում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած գործողություններին, որոնց հետևանքով զոհեր կան նաև խաղաղ...
 
Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում աղոթք հնչեց Արցախի և հայոց բանակի անսասության, հայրենիքի խաղաղության, զինվորի ոգու ամրության համար։  
 
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սկսված մարտական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի
 
«Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումները Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան:  
 
Այսօր մարտակոչով է հանդես եկել Արցախի հանրապետության Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ մայոր Ջալալ Հարությունյանը:  
 
Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը նաև Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր է: Հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի
 
Սեպտեմբերի 27- ին, առավոտյան 07:15-ին, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի...
 
28
29
30
1
2
3
4
Սեպտեմբերի 28-ին ևս վաղ առավոտից քաղաքացիները Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն են գալիս՝ ինքնակամ արյան դոնոր դառնալու սահմանին կանգնած զինվորի համար:  
 
Սբ. Գևորգի հիշատակության տոնին Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի տարվեց սրբի աջաձև մասունքը:  
 
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ներկայացվեց 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարությունը:  
 
Զորահավաք. Երևան, Շենգավիթ համայնք, սեպտեմբերի 28:  
 
Ընդհատելով հայրապետական այցը Իտալիայի Հանրապետություն և վերադառնալով հայրենիք՝ սեպտեմբերի 28-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցավ եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հետ: Հանձնարարականներ տվեցին Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ:  
 
Երևանի տարբեր շրջանների զինկոմիսարիատներում քաղաքացիները կամավորագրվում են՝ մեկնելու Արցախ:  
 
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Տավուշի սահմանապահ ժողովրդ անունից Խաչափայտի սուրբ մասունքով ողջույն հղեց Արցախ՝ Գանձասարի բարձունքին, Հովհաննես Մկրտչի մասունքներին: Նա խորանից հաղթանակի՛ գնով խաղաղության հասնելու կոչ հնչեցրեց:  
 
Հայկական կողմին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել: Ողջ գիշեր ընթացել են մարտեր ամբողջ Արցախի սահմանի երկայնքով, հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ:  
 
Սեպտեմբերի 28. իրադարձությունների լրահոս, հետկեսօր:  
 
The Guardian և Reuters լրատվամիջոցները հաղորդումեն, որ Թուրքիան սիրիացի ապստամբ գրոհայիններ է վարձել և ուղարկել Ադրբեջան՝ կռվելու հայերի դեմ:  
 
Հայկական կողմը մի քանի ժամ առաջ խոցել է ադրբեջական ևս երկու ուղղաթիռ: Արցախի ՊԲ ստորաբաժանումները արևելյան ուղղությամբ ուղղաթիռները ոչնչացնում են «ԻԳԼԱ» զենիթա-հրթիռային համակարգով:
 
«Արցախի խնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ այդ երկրի քաղաքական էլիտան խախտեց հրադադարը և պատերազմ հրահրեց»,-սեպտեմբերի 28ին, ժամը 21։ 00-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:  
 
Հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը:  
 
Ադրբեջանական ագրեսիայից հաշված ժամեր անց «Իզմիրլյան» ԲԿ-ի 21 բժիշկ ու բուժաշխատող արդեն սահմանագծում էր: Գորիս, Վարդենիս և Ստեփանակերտ հասած բժիշկներն անմիջապես անցել են իրենց բուն առաքելությանը:  
 
Արցախի թեմի առաջնորդ, պատերազմի հերոս Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը խոսում է Արցախում ընթացող պատերազմի մասին: «Արցախի խնդիրը տարածքային խնդիր չէ, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ կրոնական: Տարրական՝ մարդու իրավունքի խնդիր է»,-ասում է սրբազանը:  
 
Մայր Աթոռից Արցախ են մեկնում զինվորագրված հոգևորականները:  
 
Արցախի սահմանի ողջ երկայնքով սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը մարտերը շարունակվել են, սակայն ոչ նույն ինտենսիվությամբ, ինչ ընթացել էին նախորդ օրը. ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը:
 
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը:  
 
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքը Արցախյան հակամարտության նոր էսկալացիային:  
 
Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկյան» դպրոցը ծնողական համայնքի ու աշակերտական խորհրդի հետ օգնում է սահմանին ֆինանսապես, պարենով ու դեղորայքով:  
 
«Ժամեր առաջ դարձյալ ռմբակոծվել է Մարտակերտը, զոհվել է երեք խաղաղ բնակիչ, կան նաև վիրավորներ»,- հայտնել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը:  
 
Հարյուրավոր քաղաքացիներ, հետևելով ընկերություններից մեկի` «Իրերի հավաք սահմանի համար» ֆեյսբուքյան կոչին, համապատասխան իրերով հավաքվել էին Մատենադարանի հարակից տարածքում: