Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
28 |
29 |
30 |
||||
|
|
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին կփոխանցվի 500.000 ԱՄՆ դոլար՝ ի զորակցություն Արցախի: Որոշումը կայացվել է սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց հայրապետի նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին։
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:
Արցախի Մարտունի քաղաքում Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել, երկուսը վիրավոր են:
«Նրանք (Թուրքական իշխանությունները) հայտարարում են, թե իբր Հայաստանը վտանգ է միջազգային էներգակիր նավթամուղի համար, ինչը բացարձակ անհեթեթություն է». նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը CNBC ամերիկյան հեռուստացանցին:
Հայ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. «Ամերիկայում ապրող հայերի անունից կոչ ենք անում գործել անհապաղ, առանց երկմտելու և նպաստել տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ագրեսիայի կասեցմանը: Խուլ և կույր ձևանալը կարող է հանգեցնել...
«Անհրաժեշտ է ամեն ինչ անել կանխելու համար այսօր տեղի ունեցող պատերազմական գործողությունները ու դա պետք է անել ոչ թե ձևական կոչերով, այլ իրական քայլերով». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել:
2 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, 6 ԱԹՍ՝ մի կեսօրում․․․Չհասցրի գրեմ, դարձավ 3 ինքնաթիռ․ Արծրուն Հովհաննիսյան
Արցախի ԱԺ-ն դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝ լեզգիներին, թալիշներին, ավարներին, թաթերին, ուդիններին, ցախուրներին, ինգիլոյներին, ռուտուլներին, Շահդաղի խմբի ազգություններին և քրդերին, ովքեր ուծացման եզրին են և կոչ է արել խուսափել զորակոչից, առաջնագիծ մեկնելուց և Արցախի ժողովրդի դեմ ռազմական...
|
Տեղացի և արտասահմանցի լրագրողները հոկտեմբերի 1-ին հրետակոծության տակ են ընկել Մարտունիում, լրագրողների շրջանում զոհեր չկան: Լը Մոնդ-ի լրագրողի կյանքը բժիշկները փրկել են: Նրանց ուղեկցող տեղացի վարորդը զոհվել է:
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների համատեղ կոչի վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ-ն հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ» -ի կառավարման լիազորություններն անցել են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և...
Հոկտեմբերի 1-ին Մոսկվայի միջազգային 42-րդ կինոփառատոնը մեկնարկեց սկանդալով: Բացումից երկու օր առաջ, Արցախում ադրբեջանական ագրեսիայի օրերին, ծրագրից հանվեց հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպաս» ֆիլմը:
Արցախում վերսկված պատերազմի հինգերորդ օրը Մինսկի խումբը համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հայերին և ադրբեջանցիներին դադարեցնել մարտական գործողությունները և առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի...
|
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնում է առաջնագիծ: Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը կոչ է հղել հայությանը:
«Որքան ավելի շուտ սկսվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, այնքան ավելի արագ տարածաշրջանում կհաստատվի երկար սպասված ու տևական խաղաղությունը». Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել:
«Հայ ժողովուրդն ապրում է իր հազարամյա պատմության թերեւս ամենավճռորոշ փուլում»,-այսօր ժամը 17-ին համայն հայությանն ուղղված իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է Թբիլիսիում հարթակ տրամադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած ձևաչափով բանակցությունների համար։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամը 15:30-ին ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ...
Հայկական կողմը կասեցրել է Ադրբեջանի՝ այսօր ձեռնարկած լայնածավալ հարձակումը, մի ուղղությամբ անցել է հակահարձակման. ՊԲ
Իրավիճակը առաջնածգում, քաղաքական և դիվանագիտական ճակատում:
|
Պաշտպանության բանակը խոցել է Գյանջայի ռազմական օդանավակայանը:
Հոկտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 18:00-ին հանուն Արցախի համազգային զորակցության աղոթքի արարողությունը կատարվեց Հայ առաքելական եկեղեցու բոլոր գործող եկեղեցիներում: Համազգային աղոթքին մասնակից էին հավատացյալներ Հայաստանի և սփյուռքի թեմերից:
Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը նամակ է ուղղել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խորը վշտակցություն հայտնելով տարածաշրջանում մարդկային կյանքերի ողբերգական կորստի կապակցությամբ. «Կիպրոսի Եկեղեցին խստորեն դատապարտում է մարդու հիմնարար և վեհ սկզբունքների արժեքների դեմ ուղղված...
Հոկտեմբերի 4, Արցախի նախագահը հրապարակել է. «Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու...
|
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածներին կոչ է արել ներկայանալ Զինվորական կենտրոնական հավաքակայան և միանալ հայոց բանակին:
Առավոտյան ստացված տեղեկությամբ հրթիռակոծվում է Ստեփանակերտը: Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Ժամը 14:24-ի դրությամբ պատասխան հուժկու հարվածները են հասցվել հակառակորդին, հաջողությամբ խոցված են թիրախները:
Հոկտեմբերի 2-ին առաջնածգում բեկորային վիրավորում է ստացել գնդերեց Հրայր սարկավագ Լալայանը: Նա այժմ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, կյանքին վտանգ չի սպառնում:
|
Հետևելով հոկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոչին՝ վերջին մեկ տարում զորացրված տղաները ներկայանում են Կենտրոնական զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու:
Արցախում ռազմական էսկալացիայի օրերին ստեղծվեց «Մեդիա գրոհայինների բանակ» ֆեյսբուքյան էջը: Հետևելով բացառապես պաշտոնական լրահոսին՝ խումբը ֆիլտրում և գտնում է ապատեղեկատվություն տարածող կամ կեղծ էջեր ու պրոֆիլներ, ապա՝ կազմակերպում դրանց արգելափակումը:
|
Խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա:
|
Հոկտեմբերի 7-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԼՂ խնդրին կրոնական երանգավորում տալը սադրանք է որակել:
Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոնց եկեղեցին. պատմական ակնարկ:
Եվրոպական եկեղեցիների համագումարի Գլխավոր քարտուղար Յորգեն Սկով Սորենսենն ուղերձ է հղել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների առնչությամբ:
Հոկտեմբերի 8-ին խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ նշանառության տակ է առնվել և ռմբակոծվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։
Ադրբեջանում, բացի անդրկովկասյան թուրքերից, ապրում են նաև բնիկ ժողովուրդներ՝ թալիշներ, լեզգիներ, թաթեր և այլն: Թեև համարվում են ազգային փոքրամասնություն, այդ տարածքները նրանց պատմական հայրենիքն է, նրանք Աղվանքի հետնորդներն են:
Ազգագրական, պատմագիտական ուսումնասիրություններ վկայում են, որ հայերը հազարամյակներ առաջ պատմամշակութային գանձեր են ստեղծել Ուտյաց աշխարհի կամ Հյուսիսային Արցախի Գանձակ գավառում, որն ադրբեջանցիները վերանվանել են Կիրովաբադ, ապա՝ Գյանջա:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է խաղաղ բնակավայրերի պարբերական հրետակոծությունը և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը՝ դիտարկելով այն որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում:
|
Գերմանիայի ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ, եպիսկոպոս, դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շթրոհմը զորակցության նամակ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին. «Մեր բոլոր հույսերն ու աղոթքները Ձեզ և յուրաքանչյուր անձի հետ են, ում կյանքը վտանգված է այս ռազմական գործողություններով»:
Գերմանիայի ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ, եպիսկոպոս, դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շթրոհմը զորակցության նամակ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին. «Մեր բոլոր հույսերն ու աղոթքները Ձեզ և յուրաքանչյուր անձի հետ են, ում կյանքը վտանգված է այս ռազմական գործողություններով»:
Հոկտեմբերի 8-ին Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 718-ով՝ հասնելով 54473-ի:
|
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ շուրջ 11 ժամ տևած բանակցություններից հետո խոսել է բանակցային գործընթացի և ձեռք բերած պայմանավորվածության մասին:
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով: Հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝...
Հոկտեմբերի 11-ին, կիրակնօրյա պատարագի ընթացքում բոլոր եկեղեցիներում կկատարվի մասնավոր աղոթք խաղաղության հայցով։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամաստաբ ռազմական գործողությունների հետևանքով ժամանակավորապես Հայաստան են տեղափոխվել Արցախի քաղաքացիներ, որոնց կացության խնդիրը հոգալու և սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է արցախցիների...
Հայրապետական կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արդեն ստացվում են հանգանակված նվիրատվություններ, որոնք կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին:
|
Արցախի հանրապետության Ազգային ժողովը կոչով դիմել է Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին` ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ այս տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար։
Հոկտեմբերի 11-ին հայոց եկեղեցիներում պատարագները առանձնակի խորհուրդ ունեին` հիշեցնելու, որ պատերազմն աղետ է, խաղաղությունը՝ անհրաժեշտություն: Սուրբ Գայանե վանքում Հայոց հայրապետի ծնրադիր աղոթքին միացան բոլոր ներկաները: Աղոթքից առաջ Ամենայն հայոց հայրապետը խոնարհումի խոսք ուղղեց մերօրյա հերոսներին...
|
Կեսօրին Մոսկվայում մեկնարկեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հանդիպումը:
|
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է «Պաշտպանության մասին» օրենքում խորհրդարանում այսօր ընդունած փոփոխությունները, որոնցով կանոնակարգվում է Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը:
Հոկտեմբերի 13-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դելՄոնակոն: Սա Իտալիայի դեսպանի հրաժեշտի այցն էր:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է օրեր առաջ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցի և աղոթք բարձրացրել Հայաստանի և Արցախի խաղաղության, զորացման, հաղթանակի և միասնականության համար։ Սրբազանն այցելել է զինվորական հոսպիտալ, հանդիպել վիրավոր զինվորների հետ...
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում իր կարեկցանքն է հայտնել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին՝ արդեն ավելի քան 30 տարի ձգվող զինված հակամարտության լարվածության նոր սրացման...
|
Եգիպտոսի հայոց թեմում Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ` հանուն հայրենի հողի զոհված մեր զինվորների հոգիների հանգստության և Հանրապետական մաղթանք՝ հայոց աշխարհի խաղաղության և անսասանության համար։
Սեպտեմբերի 28-ին Կանադայի հայոց թեմում ստեղծվել է «Արցախի մարդասիրական հիմնադրամ», հանգանակվել է շուրջ 119 հազար կանադական դոլար: Մայր Աթոռը թեմերից ստացված հանգանակությունները փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությանը: Մինչ այդ տեսաուղերձով հանդես էր եկել նաև Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առաքվել է 15 միլիոն ռուբլի գումար, Գերմանիայի հայոց թեմը փոխանցել է ևս 50.000 եվրո։ Ֆրանսիայի հայոց թեմից ստացվել է 60.000 եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ 37.000 դոլար, Հոլանդիայի հոգևոր հովվությունից 87.000 եվրո գումար։ Նվիրատվությունները...
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար...
|
Հունաստանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան: Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա և պահանջում է Արցախի միջազգային ճանաչում: Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը: Հոկտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1465 նոր...
Հոկտեմբերի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի դեմ տասնյակ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են հայտնել. միջազգային կառույցի ներկայացուցիչները չեզոք վերաբերմունք են դրսևորում, երբ թշնամու կրակակոծությանն են ենթարկվում Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակավայրերը և զոհվում են...
|
Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը համակարգում է թեմապատկան կառույցներում ժամանակավորապես հյուրընկալված հարյուրավոր արցախցիների հետ տարվող աշխատանքը:
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ թեմապատկան բոլոր ճամբարներն ու կառույցները մոբիլիզացվել են՝ ընդունելու և ապահով կացարաններ տրամադրելու Արցախից ժամանած քաղաքացիներին: Մեր նկարահանող խումբը Վայոց ձորի թեմում էր:
Ամեն օր, ժամը 12:00-ին հայոց եկեղեցիներում տասը րոպե շարունակ ղողանջում են զանգերը հանուն հաղթանակի և խաղաղության:
|
Հոկտեմբերի 18-ից, ժամը 00:04-ից հակառակորդը խախտելով մարդասիրական հրադադարը՝ հրետանային և հրթիռային հարվածներ է հասցրել Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններով:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկում է մյուս տարվա սկզբից ժամանակավորապես արգելել մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:
|
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ամենամոտ ապագայում համաձայնեցնել տարածաշրջանում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Լավրովն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի...
Հոկտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով 23:00-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Արցախի հարցով դռնփակ նիստ կգումարի: Քննարկումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ի դեմս ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի: Օրվա լրահոսը դիտեք այստեղ:
|
Էջմիածնում, Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» դպրոցի նախասրահը արտադրամասի է վերածվել: Ուսուցիչները, ծնողներն ու կամավորները պատրաստում են քողարկող ռազմական ցանցեր:
«Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ դեպի Խուդաֆերինի ջրամբարը, մեծ կորուստներ կրելով նահանջում է... Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում». քիչ առաջ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
|
[field_telecast_image]
|
[field_telecast_image]
|
Հայ առաքելական եկեղեցու «Հայ օգնության ֆոնդը» մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստան տեղափոխված արցախահայերին:
Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան բարեգործական ճաշարանի խոհանոցում արցախցի կանայք ժինգյալով հաց են թխում: Մտադիր են գումարի չափը մինչև մեկ միլիոն դրամի հասցնել և փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնը Արցախից Հայաստան եկած երեխաների հետ է պատերազմը սկսվելու առաջին օրից: Նրանց հանդիպեցինք Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակով խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:
Human Rights Watch-ը հրապարակել է Արցախում կիրառված զենքերի հետազոտման և մշտադիտարկման մասին հոդված` «Ադրբեջանը կլաստերային զինամթերք է օգտագործում վերնագրով»:
|
Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, շարունակում են հրթիռակործել Արցախի բնակավայրերը: Միջազգային հարթակներում մեր դիվանագետները շարունակում ենք աշխատանքը:
Այսօր պատերազմի 28-րդ օրն է: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները»:
Միքայլ արքեպիսկոպոս Աջապահյան.«Այսուհետ զինվոր ենք յուրաքանչյուրս»
Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է Մինսկի խմբի համանախագահողներին։
|
Թբիլիսահայերը հանգանակություններ են ուղարկում Հայաստան և Արցախ:
Հոկտեմբերի 25-ին՝ Խաչի գյուտի տոնին, Խոր Վիրապում պատարագ էր մատուցում Տ. Գառնիկ քահանա Լոռեցյանը: Տեր հոր որդին՝ Նարեկ Լոռեցյանը, զոհվել է Արցախում, 13 օր առաջ:
Հոկտեմբերի 25-ին տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատի բոլոր ուղղություններում:
|
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Արցախ է բերվել հայոց բանակի հովանավոր Աշոտ Երկաթի Խաչը: Օրվա առաջին կեսի մանրամասները՝ տեսանյութում:
|
Հայ հոգեւորականների կոչերը միասնության եւ պայքարի մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Ծաղկաձորի թեմապատկան ճամբարում Արցախից եկած շուրջ 70 կանանց ու երեխաների բարօրությունը Մայր Աթոռի և Կոտայքի թեմի հոգածության տակ է:
Հոկտեմբերի 22-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր հայրական օրհնությունը տվեց Արցախ մեկնող վեց քահանայի: Հոգևորականները Արարատի մարզի հոգևոր տեսչությունից և Գուգարաց թեմից են։
«Ուզում եմ բոլորդ հավատաք, որ հաղթելու ենք: Ուզում եմ, որ ամեն օր մեր եկեղեցիներում աղոթեք մեր նահատակների և առաջնագծում կանգնած զինվորների համար». առաջնագծից տեսաուղերձ է հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
|
|||||
1 |
||||||
Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը` ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ. հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Պատերազմական պայմաններում երեխաների «ինֆորմացիոն դիետա»-ի պահպանման մասին խորհուրդներ է տալիս հոգեբանը:
Սաղմոսավանի հայորդյաց տունն ապաստանել է շուրջ 70 արցախահայի:
Հրթիռակոծվում են Արցախի քաղաքացիական բնակավայրեր: Ծանր մարտեր են ընթանում Արցախի հարավ-արևելքում:
|
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին, որոնք ներկայացնում են նախագահ Էմանուել Մակրոնի առաջնորդած «Առաջ Հանրապետություն» կուսակցությունը:
Մարտերի ընթացքում վիրավորվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Արցախի նախագահ Արայիկ Հարույունյանի հրամանագրով Ջալալ Հարությունյանին կփոխարինի Միքայել Արզումանյանը:
Հոկտեմբերի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր հայրական օրհնությունն է բաշխել Արցախ մեկնելու նպատակով Հայաստան ժամանած Ռումիանիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավորներ Տ․Արիստակես քահանա...
Նորքի հայորդյաց տունը արդեն 6 բեռնատար հումանիտար օգնություն է հասցրել սահման: Ծնողներով, մանկավարժներով ու սաներով պատրաստվում են ուղարկել հերթական մեքենան:
Արցախցի երեխաները «Քոքոքլաբ» արտ թերապիայի կենտրոնում արդեն տեղացի ընկերներ են ձեռք բերել:
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել և հայրական հորդոր է տվել 40-օրյա պատրաստության շրջանն անցած 4 նորաօծ քահանաներին:
|
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները:
Նույն ժամերին, երբ ռմբակոծվում էր Ստեփանակերտի ծննդատունը, Երևանի «Շենգավիթ» ԲԿ հայտնեց արցախցի ևս մեկ նորածնի լույս աշխարհ գալու մասին: Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր Երևանում ծնվելէ 107 արցախցի երեխա:
Նույն ժամերին, երբ ռմբակոծվում էր Ստեփանակերտի ծննդատունը, Երևանի «Շենգավիթ» ԲԿ հայտնեց արցախցի ևս մեկ նորածնի լույս աշխարհ գալու մասին: Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր Երևանում ծնվելէ 107 արցախցի երեխա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի մայրաքաղաքում առանց նախապայմանների բանակցելու պատրաստակամության մասին. հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Օտավայում խորհրդարանի շենքի առջև կանադահայությունը ցույց-քայլարշավ է կազմակերպել՝ պահանջելով Կանադայի կառավարությունից ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
|
ՊԲ-ից հայտնում են, որ կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արեւելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից:
Քողարկող ցանցեր գործող կամավորներին միացել է նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը:
Փարեն արքեպիսկոպոս Ավետիքյանը նվիրաբերել է 38,093,200 դրամ, որը կուղղվի զոհված և հաշմանդամ դարձած հերոսների ընտանիքների ցավի, վշտի ու վերքերի ամոքմանը:
«Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում». Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության ամբողջական տեքստը և օրվա մյուս իրադարձությունները՝ տեսանյութում:
|
Վանաձորի Պաբլո Տիչինայի անվան դպրոցի երեխաները քողարկող ցանցեր են պատրաստում սահման ուղարկելու համար:
Ռազմական գործողությունների առաջին օրվանից հայ եկեղեցու գնդերեցները զինվորների կողքին են: Ցավոք, զոհեր կան նաև եկեղեցու սպասավորների շրջանում:
Արցախ-Հայաստան նոր ծրագրերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Այսօր Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանի հոգեհանգստյան արարողությունը:
Ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է կրոնական քարոզիչ ներկայացող Վահե Պետրոսյանի ֆեյսբուքյան գործունեությանը: ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է իսլամիստ-ծայրահեղական ահաբեկիչ Մհրեբ Մուհամմադ Ալշխերին:
Գագիկ Հարությունյանի՝ 1992-95թթ. Լեռնային Ղարաբաղում արված լուսանկարների շարքն այսօր ներկայացվեց հատուկ ցուցադրությամբ:
|
ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ «Գրքի բարեգործական տոնավաճառ» նախաձեռնությանը արձագանքել են 3 տասնյակ հրատարակչություններ ու մշակութային կազմակերպություններ: Հասույթի 50-ից 100 տոկոսը կփոխանցվի «Զինծառայողների ապահովության հիմնադրամին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հղում անելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններին և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրին:
|
|