Նոյեմբեր 2020

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
26
27
28
29
30
31
1
 
 
 
 
 
 
Հայ բարեգործական ընդհանուր միությունը «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» անունով նախաձեռնության շրջանակներում միավորել է հայ և օտարազգի երիտասարդ գործիչների: Հայաստան ժամանած պատվիրակությանը Մայր Աթոռում ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:  
 
2
3
4
5
6
7
8
Մեղրիին հարակից Նռնաձոր համայնքում ԱԹՍ-ի արկն ընկել էր գնդերեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյան մեքենայի վրա, բայց չէր պայթել։ Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում սարկավագին դիմավորեցին անակնկալ նվերով՝ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը նրան նոր ավտոմեքենա նվիրեց:  
 
Պաշտպանության բանակից հայտնում են, որ նոյեմբերի 1-ին, ժամը 20:30-ից 23:40-ն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս- արևմտյան հատվածում: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի:  
 
ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը մարտական դիրքում Նորայր Միրզոյանին հանձնել է գեներալ-մայորի ուսադիրները։  
 
երեսուն թանգարաններ մասնակցում են բարեգործական վաճառքի: Խորհրդանշական հուշանվերների ու հրատարակությունների վաճառքի 100 տոկոսը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:  
 
«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված Մերձավոր Արեւելքից զինյալների թիվը մոտենում է 2000-ին:
 
ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդը՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, այս օրերին Երևանում է: Նա հայ զինվորի սխրանքի ականատեսն է՝ սկսած Արցախյան առաջին ազատամարտից:  
 
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում հարգանքի տուրք մատուցեց Հարություն Թոփիկյանի հիշատակին:  
 
Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ: Կրելով մեծաթիվ կորուստներ` հետ է շպրտվել:  
 
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Թուրքիան լիակատար ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ դա պատճառաբանելով մի շարք, այդ թվում՝ էթնիկ եղբայրության, միջազգային ենթակառուցվածքների պաշտպանության գործոններով: Մինչդեռ...
 
Լուսադեմին Ադրբեջանը վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։  
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը (ՀԵՀԵՄ) պատերազմին զուգահեռ թե՛ առաջնագծի զինվորի, թե՛ թիկունքի կողքին է:  
 
ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին` Զոհրաբ Մնացականյանը խոսել է նաև Ռուսաստանի հնարավոր աջակցության, Հայաստանի վարչապետի` ՌԴ նախագահին ուղարկված նամակի մասին:
 
Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։  
 
Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ասել է, որ թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում:  
 
Արցախի պաշտպանության բանակը կատաղի մարտեր է մղում՝ պաշտպանելով Շուշին:  
 
Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի շրջանակներում իրենց իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, հրետակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը:  
 
Նորքի հայորդյաց տան դասասենյակներն ու միջանցքները փոքրիկ արտադրամասի են վերածվել. հայորդիները, մանկավարժներն ու ծնողները քողարկիչ ցանցեր են գործում:  
 
«Կոմանդոս» ռազմամարզական ակումբը և Areents Production-ը, համագործակցելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ, ռազմաճակատ են հասցնում զինվորական ու բժշկական անհրաժեշտ պարագաներ:  
 
Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: Թշնամուն հասցվել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:  
 
«Ռազմական գործողությունները Շուշիի ներսում և շրջակայքում են ընթանում, մեր զորքերը Շուշին պաշտպանելու հերոսական պայքար են մղում, վաղաժամ գնահատականներ չեմ ուզում տալ». ժամը 20:00-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազույցում ասել է Արծրուն Հովհաննիսյանը:  
 
«Կոմիտաս» ազգային քառյակը, «Հովեր» կամերային երգչախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլը, «Լիլիթ Բլեյան և Տիգրան Տեր-Ստեփանյան» ակուստիկ դուետը, երաժիշտներ Վահան Արծրունին, Նորայր Քարտաշյանը Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում բարեգործական համերգին էին մասնակցում՝ ի նպաստ...
 
Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված «Մատ տեռորին» շախմատի բարեգործական միջոցառման գլխավոր ֆիգուրները գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Մանուել Պետրոսյանը և մինչև 14 տարեկան հայաստանցի ու արցախցի ապագա գրոսմայստերներն էին:  
 
«Հայաստան» համահայկական հիմանդրամից հայտնում են, որ այսօր տեղական ժամանակով ժամը 22։00-ին, եվրոպական ժամանակով՝19։00-ին տեղի կունենա համաեվրոպական առցանց դրամահավաք, որը կհեռարձակվի Հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի և Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջերով: Հիմանդրամը կոչ է անում...
 
9
10
11
12
13
14
15
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները Քարինտակի մատույցներում ոչնչացնում են հակառակորդի խմբավորումներին:  
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, «Աննա Կրապետյան» հիմնադրամի և «Իզմիրլյան» ԲԿ հագարծակցությամբ 350 հազար դոլար արժողությաամբ 8 տոննա բժշկական պարագաներ, սարքեր ու դեղորայք է նվիրաբերվել վիրավոր զինվորների ապաքինման համար:  
 
Շուշի-Քարինտակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր:  
 
«Կեան» կրթամշակութային կենտրոնի կազմակերպիչներին ու արցախցի երեխաներին հանդպիման է բերել «Նաև մշակույթվ պիտի հաղթենք» հաստատակամությունը:  
 
Թիկունքից դեպի սահման օգնությունը բոլորին է համախմբել: Մեծից փոքր այս գործին են լծվել նաև Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հավատացյալները:  
 
Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համաձայնությամբ Արցախում պատերազմը դադարեցնելու մասին տեքստ է ստորագրվել:  
 
Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։
 
Արցախի հարցի վերաբերյալ կայացված որոշումների արդյունքում իրավիճակը երկրում լարված է։
 
 
 
ՄայրԱթոռի և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 12-ին կայացած հանդիպմանը մասնագիտական հանրության հետ Արցախի մշակութային ժառանգության հարցը քննարկվեց:  
 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին եռակողմ հայտարարությանը և ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները:  
 
 
Գանձասարում գտնվող Մատենադարանը ժամանակավոր տեղափոխվել է Երևան: Նոյեմբերի 21-ին կլրանար Արցախում, նշանավոր վանական համալիրին կից գործող մշակութային և գիտական կենտրոնի բացման հինգ տարին:  
 
Նոյեմբերի 14-ի երեկոյան Արցախում զոհվածների հիշատակի մոմավառություն է տեղի ունեցել Ազատության հրապարակում: Նոյեմբերի 15-ի իրադարձությունները՝ տեսանյութում:  
 
Նոյեմբերի 14-ի երեկոյան Մայր Աթոռը Ս. Էջմիածինը իրազեկում է տարածել, ըստ որի Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և սրբավայրին որևէ վտանգ չի սպառնում: Մինչ այդ հինավուրց վանքի հոգևոր-մշակութային ժառանգությունը անխաթար պահպանելու նպատակով հանվել և տեղափոխվել են նշանավոր...
 
Սաղմոսավանքում կիրակնօրյա պատարագ է: Ներկաներն աղոթում են Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի համար: Պատարագի են եկել նաև այս օրերին Սաղմոսավանում ապրող արցախցիներ: Այս պահին հայորդյաց տանը 70 մարդ է ապրում:  
 
16
17
18
19
20
21
22
Երկրի ներքաղաքական վիճակի մասին գրառում է արելնաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. «Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։ Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը: Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել...
 
Էջմիածնի քահանայից լսարանի մասնաշենքում այս պահին 47 արցախցի է ապրում: Նրանց կեցության ծախսերը հոգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:  
 
Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ։
 
Արաբկիրի հայորդյաց տունն այս օրերին ընդունում է Արցախի տարբեր բնակավայրերից Հայաստան եկած մարդկանց:  
 
Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտից մինչև այս պահը Գյումրիի հայորդյաց տունը աշխատում է սահմանագծի զինվորների, արցախցի ընտանիքների և սահմանապահ գյուղերի համար:  
 
Գնդերեցները դեռ Արցախում են՝ զինվորների կողքին
 
 
 
Նոյեմբերի 19-ի առավոտյան կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
 
Մայր Աթոռի կողմից արցախցիներին հյուրընկալած կացարան այցելեց Ամենայն հայոց կաթողիկոսը: Քահանայից պատրաստման լսարանի մասնաշենքն է, որտեղ արցախցի 17 ընտանիք է ապրում:  
 
Նոյեմբերի 22-ին ողջ աշխարհի հայկական եկեղեցիներում կհնչի աղոթք՝ հանուն հայրենիքի պաշտպանության նահատակների հոգու հանգստության:
 
Մայր Աթոռի և Կոտայքի թեմի հովանու ներքո գտնվող ճամբարի շենքում բնակվում են Հադրութից եկած մեր հայրենակիցները:
 
 
 
23
24
25
26
27
28
29
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայաստանի ազգային արխիվը հրատարակել են Կոմիտաս վարդապետին նվիրված փաստաթղթերի և նյութերի ժողովածու: Ներառված են հատվածներ նաև Կոմիտաս վարդապետի մասին սակավ հայտնի հուշագրություններից:  
 
«Մեր Դադիվանքը, Ծիծեռնավանքը, Գտչավանքը, Արևելքի խորամանկը ինչ-որ բան կանի, կցուցադրի, թե հոգատար է այդ ժառանգության հանդեպ: Բայց երկու հազար մատուռները, եկեղեցիները, խաչքարերը, տապանաքարերը կոչնչացվեն». Համլետ Պետրոսյան:  
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և նախագահ Արմեն Սարգսյանի կոչով նոյեմբերի 22-ը հայտարարվել էր արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Ամերիկայից մինչև Ավստրալիա արձագանքել են Մայր Աթոռի կոչին: Հայկական բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագից հետո...
 
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնի անձնակազմը Հայաստանում է, փորձում է վերագտնել իրեն և շարունակել աշխատանքը:  
 
Հայկական բարեգործական ընդհանուր միության «Վահե Կարապետյան» կենտրոնում Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց համար փորձում են անել հնարավորը:  
 
Նոյեմբերի 24-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում նախագահեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հուղարկավորության արարողությունը։
 
 
 
«Պահապան» հիմնադրամը Տավուշի մարզում թաքստոց-ապաստարանների կառուցումը չի դադարեցրել անգամ պատերազմի օրերին:
 
Մաշտոցյան Մատենադարանի վեցերորդ երիտասարդական գիտաժողովը առցանց էր: Այդպես էին պարտադրել համավարակային սահմափակումները:  
 
Այսօր՝ նոյեմբերի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրը: Մայր Աթոռում պատարագի ընթացքում դուրս բերվեց Սուրբ Գեղարդը:
 
 
30
1
2
3
4
5
6
Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որը ինքնաթիռով Հայաստան է բերել Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը արցախահայության համար:  
 
Համավարակն ու պատերազմը անհետևանք չանցան Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման ընթացքի վրա: Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանն ասում է, որ ֆիզիկական և հոգեբանական ընկճվածություն առկա է, բայց ոչ աշխատանքների որակի հաշվին:  
 
Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար:  
 
Արցախյան վերջին պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վիարվորումներ ստացած զինվորներն ու կամավորներն իրենց մարտական դիրքերը, հաջողություններն ու կորուստներն են վերհիշում, պատմում են գնդերեց Մանուկ քահանա Զեյնալյանին ու փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանին, որոնք այցելել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն...