Դեկտեմբեր 2020

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
30
1
2
3
4
5
6
 
Դեկտեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի այցելությունից և հորդորից հետո Հանրապետության հրապարակում բողոքի այդ ձևն ընտրած մարդիկ դադարեցրել են հացադուլը:  
 
Օրեր առաջ Արցախից վերադարձած Վայքի զորամասի 9 ժամկետային զինծառայողներն ու գումարտակի հրամանատարը դեկտեմբերի 1-ին մկրտվեցին Վայքի Սուրբ Տրդատ առաջնորդանիստ եկեղեցում:  
 
Մայր տաճարի վերականգնման աշխատանքներին զուգահեռ շարունակվում է նաև տաճարի որմնանկարների ռեստավրացիան:  
 
Գևորգյան հոգևոր ճեմարանում մեկնարկել են 2019-2020 ուսումնական տարվա մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Վեցերորդ լսարանն ավարտած հինգ շրջանավարտ հանձնախմբին ներկայացրեցին գիտական աշխատանքներ:  
 
 
Դեկտեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում և Արցախում հումանիտար և բժշկական օգնություն իրականացնող ֆրանսահայ բժիշկների խմբին:  
 
ՀԲԸՄ մարդասիրական ծրագրերը՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ և այս օրերին:  
 
Մայր տաճարի վերականգնող ճարտարապետն ու հոգևորականները կոչ են անում զբոսաշրջիկներին սխալ տեղեկություն չտալ: Տաճարի հյուսիսային զանգակատան պատի հարթաքանդակը ոչ թե պարսից Շահ Աբասին է պատկերվում, այլեկեղեցու բարերար Անտոն Սարոյանին:  
 
Մայր Աթոռի մատենադարնը հերթական նվիրատվությունը ստացավ: 250 գրքերը Արամ Սոխակյանի անձնական գրադարանի կնիքն են կրում: Դրանք հայագիտական և մասնագիտական ընտիր հրատարակություններ են:  
 
 
 
7
8
9
10
11
12
13
Բժիշկ Հարություն Ղազարյանը «Հոգեմարմնական հիվանդություններ» խորագրով սեմինար է անցկացրել: Նա նոր է վերադարձել Արցախյան ռազմաճակատից: Հարություն Ղազարյանին հանդիպեցինք Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում:  
 
Ամենայն հայոց հայրապետը դիմում է ուղերձով. 08.12.2020
 
 
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Ս. Էջմիածնի մայր տաճարի որմնանկարիչները՝ արցախյան ռազմաճակատում Արցախյան վերջին պատերազմին մասնակցում էին նաև Ս. Էջմիածնի մայր տաճարի որմնանկարները վերականգնող երիտասարդ մասնագետները: Նրանցից՝ արվեստաբան Ավետիս Ավետիսյանը զոհվել է:
 
Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում ուխտի պատարագ էր, քրիստոնյաները նշում էին Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակության տոնը:
 
Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Արցախի թեմի առաջնորդը մեկնել էր ԱՄՆ սրտի վիրահատության նպատակով:  
 
Ավետիս Ավետիսյանը 2018-ի տարեվերջից ներգրավված է Ս. Էջմիածնի մայր տաճարի վերականգնման աշխատանքներում: Բացահայտումներն ու պարզաբանումները չեն դադարում զարմացնել երիտասարդ արվեստաբանին:  
 
Դեկտեմբերի 11-ին Երևանի մատենադարանում ԳԱԱ և Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի աջակցությամբ մեկնարկեց Մխիթար Գոշի 900-ամյակին նվիրված գիտաժողովը:  
 
Դեկտեմբերի 12-ին՝ Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակի օրը, Ս. Էջմիածնից դուրս կբերվեն սրբի մասունքները:  
 
Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը շարունակում է հոգալ եկեղեցու թեմապատկան կառույցներում ժամանակավորապես ապաստանած հարյուրավոր արցախցի ընտանիքների կարիքները:  
 
Աշխարհասփյուտ հայ երիտասարդները տեսահոլովակների միջոցով ներկայացնում են իրենց բնակավայրի եկեղեցիները:
 
14
15
16
17
18
19
20
Հարկադրաբար իրենց բնակավայրերը լքած և Հայաստանում ապաստանած մի խումբ արցախցի ընտանիքներ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում Մանվել սարկավագ Սարգսյանի ուղեկցությամբ մասնակցում էին կիրակնօրյա պատարագի:
 
Ադրբեջանական ագրեսիայից հաշված ժամեր անց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մասնագետները տարբեր խմբերով մեկնել են ռազմաճակատ, կատարել իրենց առաքելությունը: Բժիշկների սրտում դառնություն կա՝ պատերազմի ելքը, մարդկային ու տարածքային կորուստները:  
 
«Աջակցենք Արցախին» ծրագրի համակարգող հանձնախմբի ատենապետ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ներկայացնում է Մայր Աթոռում մենկարկած ծրագրի առաքելությունը:  
 
Քարվաճառի շրջանի Եղեգնուտի մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Սիմոնյանը առանց հուզվելու չի կարողանում հիշել հարազատ Քարվաճառի, Դադիվանքի, Եղեգնուտի երեխաների ու մանկապարտեզի մասին:  
 
Գարեգին Երկրորդ Աﬔնայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կգործի «Աջակցենք Արցախին» ծրագիրը: Հանձնախմբում ընդգրված են ներկայացուցիչներ Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից:  
 
Մծբնա հայրապետի տոնին Արարատի մարզի Սուրբ Հակոբին նվիրված եկեղեցիներից Մրգավանի ուխտավայրում ենք:  
 
 
Արցախի անուշահամ ուտեստներն ու ձեռագործ խորհրդանիշերը ցուցահանդես-վաճառքի են ներկայացված Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Նախաձեռնողները թանգարանի տնօրինությունն ու Դադիվանքի քահանայի երիցկինն են:
 
 
44-օրյա պատերազմում հայ զինվորի կողքին կանգնած գնդերեցները պատերազմից հետո էլ ծանրաբեռնված են աշխատում։ Մենք զրուցել ենք Տ. Ենովք քահանա Եսայանի հետ։  
 
Մանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական ռեանիմատոլոգներից է: Պատերազմի թեժ օրերից առաջնագծում է եղել՝ «Սպիտակների գնդում»:  
 
Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Սուրբ Աստվածածինը 19-րդ դարում է կառուցվել, զանգակատուն չուներ: Այսօր տեղադրվեց նորակառույց զանգակատան խաչը և զանգը:  
 
«Վայրի բնության և մշակությաին արժեքների պահպանության» հիմնադրամը պատերազմի հետևանքով առաջացած բնապահպանական վնասները չեզոքացնելու համար 50.000 ծառ կտնկի Արցախում:  
 
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան բոլոր եկեղեցիներում պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն արցախյան պատերազմում նահատակված քաջորդիների համար:
 
Դեկտեմբերի 19-ին, Աբգար թագավորի տոնի օրը, ժամը 9:00-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու Սուրբ Տրդատ մատուռում կմատուցվի պատարագ:
 
Արվեստաբան, նկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարներով կազմված «Հայկական եկեղեցիներ» բացիկաշարը կարող է լավ ուղեցույց դառնալ շատերի համար:
 
 
Դեկտեմբերի 20-ի վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը` եպիսկոպոսական դասի ուղեկցությամբ: Հոգևոր հայրերն աղոթեցին զոհված տղաների հոգիների հանգստության և խաղաղության համար:
 
Դեկտեմբեր 20-ին Ս. Գայանե վանքում Վեհափառ հայրապետը ներկա գտնվեց պատարագին, որի ավարտին զոհված հերոսների համար կատարվեց
 
21
22
23
24
25
26
27
Ռոբերտ Պողոսյանը և Քլարիս Ղարաբեկյանը Կանադայից Հայաստան են եկել՝ օգտակար լինելու հայրենակիցներին: Ռոբերտը բժիշկ է, Քլարիսն ընդգրկվել է արցախցի երեխաներին օգնություն ցույց տվող «Թափանցիկ բարեգործություն» կազմակերպության ծրագրերում:  
 
Երկու տարբեր տարերքները` քարն ու ջուրը, Ռաֆայել Իսրայելյանը միացրեց և ստեղծեց նոր ժանր` հուշաղբյուրներ: Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում բացված նոր ցուցադրությունը այս թեմային է վերաբերում:  
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեկնարկել է «Աջակցենք Արցախին» ծրագիրը: Դեկտեմբերի 8-ից մայր հայրենիքում են հանձնախմբի անդամներ, ամերիկաբնակ Վարդան Նազերյանն ու Բերտա Բաղջաջյանը:
 
Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ի պատարագին հաջորդած հոգեհանգստյան կարգը Արցախյան պատերազմում նահատակված հոգիների խաղաղության համար էր: Արցախյան պատերազմը, մարդկային ու տարածքային կորուստներն ալեկոծել են հայերին հայրենիքում ու արտերկրում:  
 
 
 
«Թելեթրիփը» մանկական հեքիաթ-վիպակ է: Հեքիաթի ծնվելու գաղտնիքը գիտեն Լիլիթ Հակոբյանը և դստրերը՝ Էլզան ու Մայան:  
 
Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ազատվելով Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնից, նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ։  
 
Դեկտեմբեր 25-ին Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Արցախում զոհվածների համար հոգեհանգստի կարգ կատարվեց: Ներկա էին նաև պատերազմի օրերին Հադրութից Հայաստան տեղափոխված ընտանիքներ:  
 
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀԲԸՄ-ը ամանորյա փաթեթներ էր պատրաստել սիրիահայ երեխաների համար:  
 
Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին...
 
Այս տարվա վերջին պատարագը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մարդաշատ էր: Բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքները և սադրիչ հայտարարությունները Ազգային եկեղեցու և հայրապետին զորակցելու ալիք էին բարձրացրել: Դեկտեմբերի 27-ին բազում հավատացյալներ սուրբ Գայանե վանքում և Մայր Աթոռի տարածքում էին Հայ...
 
28
29
30
31
1
2
3
Դեկտեմբերի 27-ին Դադիվանքում պատարագ եւ պսակադրություն է կատարվել։
 
Դեկտեմբերի 28-ին Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղի ունեցավ երջանկահիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քառասուքի հոգեհանգստյան արարողությունը:  
 
«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում տեղի ունեցավ Արցախի արտադրանքի տեսականու ցուցահանդես-վաճառք:  
 
Մայր Աթոռի «Աջակցություն Արցախին» պարենային ծրագրի առաջին փուլն իրականացվեց նաև Գուգարաց թեմում:  
 
Վեհափառ հայրապետին Մայր Աթոռի սարկավագաց դասը դիմավորեց Սուրբ Ստեփանոսի տաղի երգեցողությամբ:  
 
Արարատի մարզի հոգևոր տեսչության միջոցով Մասիս քաղաքի 100 ընտանիքների, որից 50-ը՝ Արցախից, պարենային սննդի փաթեթներ բաժանվեցին:  
 
Մայր Աթոռում գործող Արցախի աջակցության հանձնախումբը սննդամթերքի փաթեթներ տրամադրեց Արմավիրի և Արագածոտնի մարզերում ապաստանած արցախահայերին:  
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայաորդյաց տունը ֆրանսիացի բարեկամների հետ որոշել էին ամանորյա տոն նվիրել արցախցի երեխաներին:  
 
Եգիպտոսի հայոց թեմի սպասավոր Դերենիկ աբեղա Սահակյանը այցելել է Արցախ, եղել է զորամասերում, համայնքներում ու դպրոցներում և փոխանցել թեմի հոգևոր ու նյութական աջակցությունը մեր հայրենակիցներին:  
 
Նկարիչների միությունում բացված «100 դուռ» լուսանկարչական ցուցհանադեսը սկսվում է Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու դռնով, այնուհետև Արցախի տարբեր բնակավայրերի, ՀՀ մարզերի ու Արևմտյան Հայաստանի եկեղեցիների դռներն են:  
 
Սիս համայնքում խաչքարեր կանգնեցվեցին Արցախյան պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին:  
 
18-րդ դարում Ավետարանը պարսկերեն է թարգմանվել ու գրառվել հայատառ: Նման երկու ձեռագիր կա մաշտոցյան մատենադարանում:  
 
28 տարի առաջ, դեկտեմբերի 30-ին ի տեր ննջեց հայ հոգևոր երգի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանը: Երգչուհու տուն-թանգարանում կազմակերպվեց հիշատակի ցերեկույթ:  
 
Եգիպտահայ համայնքի «Նուբար» ակումբի անդամները որոշել են հոգալ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին պատկանող Ծաղկաձորի ճամբարում բնակվող արցախահայերի կեցության ծախսերը:
 
Դեկտեմբերի 30-ին Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ օծվեց և տեղադրվեց Մայր Տաճարի արևելյան գմբեթի խաչը: Խաչի տեղադրումը հենց տարեվերջին խորհրդանշական իմաստ ուներ:  
 
Դեկտեմբերի 29-ին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օծեց ՊՆ թիկունքի վարչության N զորամասի նորակառույց մատուռը:  
 
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի 84 բուժաշխատող պարգևատրվեցին խրախուսական պատվոգրերով և շքանշաններով՝ անցնող 2020 թվականի երկու մեծ աղետներին նվիրումով դիմակայելու համար:
 
Դեկտեմբերի 31-ին Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետն այցելեց Ծաղկաձորում ապաստանած հադրութցի ընտանիքներին, «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժվող վիրավորներին ու դիրքապահ զինվորներին: